Մեկնաբանություն- Իսլամական հեղափոխության ինքնությունն Իրանի դեմ պատժամիջոցների հիմնական պատճառն է
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանն Իրանի ժողովրդի վրա ԱՄՆ պատժամիջոցների ազդեցության մասին իր զեկույցում հայտարարել է, որ այդ պատժամիջոցները սահմանվել են Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և շարունակվում են մինչ օրս:
Ալենա Դոհանն Իրան էր այցելել սույն թվականի մայիսի 17-28-ը՝ ուսումնասիրելու Իրանի ժողովրդի վրա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների բացասական հետևանքները: Այցից հետո հրապարակած զեկույցում նա անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականության գործիք կիրառելուն:
Վերջին 44 տարիների ըթնացքում պատժամիջոցները եղել են Իրանի հետ Արևմուտքի շփման հիմնական միջոցներից:
Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանն Արևմտյան Ասիայում Արևմուտքի քաղաքականության երկու հենասյուներից մեկն էր և ոչ անկախություն էր պահանջում ու ոչ էլ կարող էր մարտահրավեր նետել արևմտյան ուժերին: Այդ ժամանակ Իրանի քաղաքականության մեջ կրոնը մեծ դերակատարում չուներ և Թեհրանը որևէ կոնֆլիկտ չուներ Սիոնիստական ռեժիմի հետ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, սակայն, իրավիճակն արմատապես փոխվեց: Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքը դարձան անկախությունն ու արժանապատվությունը և, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ կարևորվեց կրոնի դերը: Իրանը մարտահրավեր նետեց Արևմուտքի միջամտողական քաղաքականությանը և քննադատեց այն: Բացի այդ, Իրանը հայտարարեց, որ չի ճանաչում Սիոնիստական ռեժիմի օրինականությունը:
ԱՄՆ-ն որը չէր ցանկանում կորցնել Իրանին, թշնամական քաղաքականություն որդեգրեց Թեհրանի նկատմամբ, այդ թվում նաև պատժամիւջոցների կիրառումը: Ալենա Դոհանն իր զեկույցում նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Արևմուտքի կողմից հնչեցված՝ մարդու իրավունքների, միջուկային էներգիայի և հրթիռային ծրագրի հարցերը միայն պատրվակ են Իրանի դեմ պատժամիջոցների համար, իսկ հիմնական խնդիրն ԻԻՀ ընդդիմությունն է Արևմուտքի սկզբունքներին և քաղաքականությանը, ինչի արդյունքում Իրանի նկատմամբ սահմանվել են տնտեսական պատժամիջոցներ:
Դոհանի զեկույցի մյուս կարևոր կետը վերաբերվում է այն հարցին, որ սկզբում պատժամիջոցները սահմանափակ էին, սակայն ժամանակի հետ դրանք ընդգրկեցին ավելի լայն շրջանակ: Դոհանը նշում է, որ սկզբում պատժամիջոցները սահմանվել էին միայն Իրանի նավթի ոլորտի դեմ: Սակայն 2010թ սկսած դրանք տարածվեցին նաև այլ ոլորտների վրա: Իսկ պատճառն Իսլամական Հանրապետության աճող առաջընթացն էր և դիրքերի ամրապնդումը հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Տիկին Դոհանը նշում է, որ 2010թ սկսած, ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությանը միացավ նաև ԵՄ-ն:
Իրանի տնտեսության դեմ կիրառված պատժամիջոցներն այնքան խիստ էին, որ միջազգային ընկերությունները և օտարերկրյա ֆինանսական հաստատությունները հրաժարվեցին համագործակցել Թեհրանի հետո նույնիսկ ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո, քանի որ նրանց մտահոգում էին այդ համագործակցության հետևանքները:
Զեկույցում նշված հաջորդ կարևոր կետը վերաբերվում է միջազգային ֆինանսական և առևտրային համակարգում Իրանին մեկլուսացնելու ՄԱՆ-ի ջանքերին: Իրականում ԱՄՆ-ն կարծում էր, որ կանխելով Իրանի ինտեգրումը համաշխարհային ֆինանսական և առևտրային համակարգին, կարող է ստիպել Թեհրանին փոխել իր քաղաքականությունը: Սակայն, ինչպես նշվում է տիկին Դոհանի զեկույցի այլ հատվածներում, ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության հիմնական զոհը եղել է Իրանի ժողովուրդը։