Սկսվել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i18262-Սկսվել_է_ռուսական_զենքի_մատակարարումը_Հայաստան
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է ,որ Հայաստանի համար ռուսական սպառազինության մատակարարումն արդեն սկսվել է։ Այն իրականացվում է 200 մլն դոլարի չափով ռուսական էքսպորտային վարկի միջոցներով: «Գործընթացն ընթանում է` ըստ պլանի։ Որևէ խնդիր չկա, գործընթացը սկսվել է»,– նշել է Հովիկ Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2016 08:56 Asia/Tehran
  • Սկսվել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստան

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է ,որ Հայաստանի համար ռուսական սպառազինության մատակարարումն արդեն սկսվել է։ Այն իրականացվում է 200 մլն դոլարի չափով ռուսական էքսպորտային վարկի միջոցներով: «Գործընթացն ընթանում է` ըստ պլանի։ Որևէ խնդիր չկա, գործընթացը սկսվել է»,– նշել է Հովիկ Աբրահամյանը։

ՀՀ վարչապետը չի տեղեկացրել սպառազինության չափի ու տեսակի մասին:Ավելի վաղ Երևանի լրատվամիջոցները տեղեկացրել էին Մոսկվայից 200 միլիոն դոլարի զենք գնելու մասին: Պայմանագիրը կնքվել է սույն թվականի փետրվարին:

Նշենք ,որ Ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Երևանին մինչև 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին, որը հատկացվում է 10 տարով, վճարի տարկետմամբ` մինչև 2018 թ.–ի սկիզբը։

Հայաստան զենք առաքելու Ռուսաստանի նախաձեռնությունը կարող է սրել Ղարաբաղի հակամարտ կողմերի բախումները: Վերջերս, երեք տասնամյակների ընթացքում արդեն որերորդ անգամ, կողմերի միջև բախումները սրվեցին: Ապրիլի սկզբին հին վերքը բացվեց և կողմերը արյունալի բախումներ ունեցան: Միջազգային ճանաչված բաժանումների համաձայն՝ Ղարաբաղյան տարածաշրջանը համարվում է Ադրբեջանի տարածքի մի մասը, բայց Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը տարիներ ի վեր այդ տարածքում հայերի մեծամասնություն կազմելու բերումով պնդում են ,որ Ղարաբաղը պետք է ընդունվի որպես ինքնավար պետություն: Այս շրջանակում Ղարաբաղը Հայաստանին կցելը կամ ՄԱԿ-ում Ղարաբաղը որպես անկախ երկիր ներկայացնելը դրված է հարավային կովկասահայության օրակարգում:

Ղարաբաղի հայերը 1988 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի անկախությունից երեք տարի առաջ բարձրացրին այդ տարածքի անկախանալու հարցը և տեղական խորհրդարանում ձայների մեծամասնությամբ վավերացրին այն: Սկզբում բանավեճեր էին գնում հակամարտ կողմերի միջև ,բայց 1991 թ.-ին Ադրբեջանի ու Հայաստանի անկախությունից հետո, կողմերի միջև սկսվեցին ռազմական բախումներ : Այդ ընթացքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ լքել են իրենց տները: Նման պայմաններում Ռուսաստանը Հայաստանին զենք վաճառելու նպատակով 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելով Երևանին, կարևոր դերակատարություն է ստանձնել: Ռուսաստանի պաշտոնատարների կարծիքով եթե Մոսկվան զենք չվաճառի Հայաստանին ու Ադրբեջանին, ապա այլ երկրներ նման քայլի կդմիեն: Արդյունքում կխախտվի ռազմական հավասարակշռությունը հակամարտ կողմերի միջև և տարածաշրջանը կհայտնվի անապոհվության մեջ: Ի դեպ աշխարհի գերտերությունները,այդ թվում` ԱՄՆ-ն, ամեն տարի ռազմական սպառազինություն է նվիրում հակամարտ կողմերին: Հաշվի առնելով հրադադարի փխրուն իրավիճակը , փորձագետները չեն բացառում պատերազմի վերսկսումը: