Մեկնաբանություն - Բրիտանիայի դերն ու ազդեցությունը Բաքվի կառավարության կառուցվածքում
Իլհամ Ալիևը Բրիտանիային ներկայացրել է որպես ամենախոշոր ներդրող և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական գործընկեր։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Բաքվում Բրիտանիայի նոր դեսպան Ֆերգուս Օուլդի հավատարմագրերը, և անդրադառնալով հարավ-կովկասյան տարածաշրջանում միակ մուսուլմանական երկրի երեխաներին, դեռահասներին ներգրավելու և կրթելու նպատակով «Բրիտանական խորհուրդ» (British Council) ընկերության գործունեությանը, դրական է գնահատել կրթության ոլորտում Բաքվի և Լոնդոնի փոխադարձ համագործակցությունը:
Բրիտանիայի նոր դեսպանի հետ հանդիպմանը Ադրբեջանի Հանրապետության նախագահի վերջին հայտարարություններում ադրբեջանական ժողովրդի նվաստացումը և Ալիևի կեղծ համոզմունքն ու նսեմացումը պարզ ու հստակ են, և դա նշանակում է, որ արևմտյան գերտերությունները ,որ տարածաշրջանում թրքամետ քաղաքականություն են քարոզում, ընտրել են ճիշտ մարդու իրենց գաղութատիրական ծրագրերն իրականացնելու համար, մանավանդ որ Իլհամ Ալիևը կրկնակի ջանքեր է գործադրել ժողովրդին պարտադրելու իր կեղծ համոզմունքները: Նա նախընտրությունը տվել է օտար կառավարություններին, քան Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին։
Չնայած Իլհամ Ալիևը բարձր է գնահատում Բրիտանիայի դերը Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն շատ քաղաքական գործիչներ, հատկապես Արևմտյան, Հարավային և Հարավարևելյան Ասիայում, Բրիտանիային անվանում են գերիշխող ու կասկածելի երկիր: Աշխարհի ռազմավարական տարածաշրջաններում եվրոպական այս երկրի քաղաքականությունը միշտ էլ հիմքեր է ստեղծել անկախ ժողովուրդներին հալածելու համար։ Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ստեղծումը և Թուրքիայի ափունքին գտնվող Էգեյան ծովի անմարդաբնակ կղզիները Հունաստանին հանձնելը այս երկրի քաղաքական գործիչների կասկածելի ջանքերի ընդամենը երկու օրինակներն են։ Բրիտանացի քաղաքական գործիչների հետքերը նկատելի և ակնհայտ են եղել պատմության բոլոր ժամանակաշրջաններում:
Այս առումով կարելի է նշել Բրիտանիայի դերը 1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման գործում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Իրանի վրա ճնշում գործադրելու համար Բրիտանիան ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը Արաքսի հյուսիսային հատվածում։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին տարիներին այս գերիշխող երկրի ներկայացուցիչները հատուկ դեր են խաղացել Կենտրոնական Ասիայում և Կովկասում անկախ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման գործում։ Ի դեպ Արաքսի հյուսիսային հատվածի բնակիչների ինքնության, խորհրդանիշների և դրոշի բնութագրերի որոշումը նույնպես Բրիտանիայի միջամտության արդյունք է։
Գերտերությունների առաջարկությունների համաձայն՝ Ուկրաինայից հետո Ադրբեջանի Հանրապետությունը պետք է Կովկասում նոր առաքելություն իրականացնի Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այդ նպատակով օտարերկրացիներից, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմից առաջադեմ ռազմական զենքեր և լստեսական սարքեր գնելը կարող է այս երկիրը Հարավային Կովկասում վերածել վառոդի պահեստի: Միաժամանակ մշտապես օրակարգում են Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի ռազմական և քաղաքական պաշտոնյաների այցերը Բաքու։ Այնուամենայնիվ Իլհամ Ալիևի կառավարությանը կից վերլուծաբանները հայտարարում են ,որ օտարերկրացիներից ռազմական զենք գնելու քաղաքականությունը բխում է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերից։
Հարց է առաջանում ՝ Հայաստանի հետ պատերազմի ավարտից և այս երկրի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ի՞նչ անհրաժեշտություն կա Սիոնիստական ռեժիմից և Թուրքիայից ռազմական գնումների ակտիվացման և Բրիտանիայի գերիշխանական քաղաքականությանը ուղեկցելու համար։