Մամուլի տեսություն 15․10․2022
Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի գործարկումով Արեւելյան Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը 45-ից կկրճատվի մինչեւ 17 օր։
Վաթանե Էմռուզ
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնություն է ձեռք բերվել Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղու ակտիվացման շուրջ
Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի գործարկումով Արեւելյան Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը 45-ից կկրճատվի մինչեւ 17 օր։
Անցած հինգշաբթի օրն Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների 2+6 տարանցիկ գագաթնաժողովի 2 եռակողմ հանդիպումներում քննարկվել է Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցումն ու շահագործումը` արևմուտքում տրանսպորտի և երկաթուղային ենթակառուցվածքների ու բեռնափոխադրումների զարգացման նպատակով: Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանի Հանրապետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան հատվածն ակտիվացնելու շուրջ։ Ռաշտ-Աստարա երկաթգիծն Իրանի և Արևմտյան Ասիայի կարևորագույն երկաթուղային նախագծերից է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը միացնում է Ադրբեջանին, Ռուսաստանին, այնուհետև Եվրոպային։ Եթե Ռաշտ-Աստարա հատվածը միացվի, ապա այս միջանցքը մեծ պահանջարկ կունենա Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և նույնիսկ Ֆինլանդիայի կողմից։
Քեյհան
Մենք ենք մեղավոր Ուկրաինայի պատերազմի համար. Եթե մենք չանցնեինք Ռուսաստանի կարմիր գծերը, պատերազմ չէր լինի
Միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան և «հարձակողական ռեալիզմի» տեսության հիմնադիր` Ջոն Մերշայմերը, հերքելով այն տեսակետը, թե Ուկրաինայի վրա հարձակվելու Պուտինի նպատակը այս երկիրը նվաճելն է․ ասել է․-«Այս պատերազմի պատճառը արևմտյան երկրներն են, և եթե նրանք չանցնեին Ռուսաստանի կարմիր գծերը, ապա պատերազմ չէր լինի»:
Միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան և «հարձակողական ռեալիզմի» տեսության հիմնադիր Ջոն Մերշայմերն այս պատերազմի սկսվելուց տարիներ առաջ իր հոդվածներում և հարցազրույցներում բազմիցս զգուշացրել էր Արևելյան Եվրոպայում պատերազմի վտանգի կապացությամբ ։Նա հայտարարել էր,որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ռուսաստանի կարմիր գծերի շրջանցումը կհանգեցնի պատերազմի:Վերջրես ունեցած հարցազրույցներից մեկում, վերլուծելով այս պատերազմի պատճառներն ու արմատները, նա ԱՄՆ-ին համարել է որպես այս պատերազմի առաջին և վերջին պատասխանատու։
Էթելաաթ
Աշխարհը փակել է իր աչքերն Աֆղանստանի ճգնաժամի վրա
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուն հայտարարել է․- «Աշխարհը փակել է իր աչքերն Աֆղանստանի ժողովրդի խնդիրների վրա և մոռացել է այս երկիրը»։
Ժոզեպ Բորելը Եվրամիության անդամ երկրներում բնակվող օտարերկրյա դեսպանների տարեկան համաժողովում ասել է․-«Աշխարհի մյուս երկրները, այլևս ուշադրություն չեն դարձնում Աֆղանստանի խնդիրներին»։
Անդրադառնալով այն փաստին, որ անցյալ ամառ Աֆղանստանի հարցը համաշխարհային լրատվամիջոցների համար առաջնահերթություն էր, Եվրամիության այս պաշտոնյան ընդգծել է․-«Հիմա էլ, ինչպես նախկինում, Աֆղանստանում խնդիրներ կան, բայց ոչ ոք դրա մասին ոչինչ չի ասում, և աշխարհն աչք է փակում այս երկրի ժողովրդի խնդիրների վրա»։
Իրան
Ռազմական սպառնալիքի և առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես CICA-ի գագաթնաժողովի մյուս մասնակից երկրներ ,ՇՀԿ-ի ԲՐԻՔՍ-ի , ԷԿՕ-ի և Կասպյան տնտեսական Ֆորումի նման կազմակերպություններին ակտիվ անդամակցությանը զուգահեռ, փորձում է տարածաշրջանային երկրների երկխոսության և փոխգործակցության ներքո ակտիվ մասնակցություն ունենալ նաև CICA-ին։
Հոկտեմբերի 13-ին և 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԻԻՀ նախագահի ներկայությամբ կայացավ «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)»-ի 6-րդ գագաթնաժողովը:
«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը»՝ CICA-ն կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար: Այդիսկ պատճառով CICA-ի անդամ երկրների ղեկավարները մեծ կարևորություն են տալիս Ասիական այս կարևոր կազմակերպությանը:
․․․․
Aravot.am
ԵՄ-ն ցանկանում էր առաքելություն տեղակայել նաև Ադրբեջանում, բայց մենք վճռականորեն մերժել ենք. Ալիև
Եվրամիությունը փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանակցող ադրբեջանական տարածքներ, բայց Բաքուն վճռականորեն մերժել է այն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ:
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր ձևաչափի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Հանդիպմանը՝ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո եկանք որոշման՝ 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ: Հետո մեզ հայտնի դարձավ, որ դրա թիվը լինելու է 50: Նրանք պետք է այնտեղ մնան առնվազն երկու ամիս, և այդ առաքելության նպատակը (ինչպես մենք ենք այն տեսնում, և դրա համար էլ մենք դրան համաձայնություն տվեցինք) կողմերին օգնելն է սահման անցկացնել, որոշել սահմանազատման հետ կապված հարցերը: Փորձ է եղել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմ, բայց մեր կողմից վճռականորեն մերժվել է»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «այդ պատճառով առաքելությունը տեղակայված է Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:
«Երեկ եվրոպացի ներկայացուցիչների առաջին խումբը ժամանել է Հայաստան՝ այդ առաքելության տեղակայման վայրը որոշելու»,- ասել է Ալիևը:
....
Armenpress.am
Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:
....
Panorama.am
Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․Human Rights Watch
2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից.
«Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», - ընդգծել է կազմակերպությունը։
«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․
«Այս զինվորները գերի են ընկել և վայր դրել զենքերը։ Նրանց գերեվարողները պարտավոր էին մարդկայնորեն վերաբերվել նրանց, փոխարենը ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարեցին նրանց։ Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»: