Մամուլի տեսություն 15․10․2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184426-Մամուլի_տեսություն_15_10_2022
Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի գործարկումով Արեւելյան Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը 45-ից կկրճատվի մինչեւ 17 օր։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 07:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15․10․2022

Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի գործարկումով Արեւելյան Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը 45-ից կկրճատվի մինչեւ 17 օր։

Վաթանե Էմռուզ 

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնություն է ձեռք բերվել Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղու ակտիվացման շուրջ

Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի գործարկումով Արեւելյան Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման ժամանակը 45-ից կկրճատվի մինչեւ 17 օր։

Անցած հինգշաբթի օրն Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների 2+6 տարանցիկ գագաթնաժողովի 2 եռակողմ հանդիպումներում քննարկվել է Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցումն ու շահագործումը` արևմուտքում տրանսպորտի  և երկաթուղային ենթակառուցվածքների ու բեռնափոխադրումների զարգացման նպատակով:  Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանի Հանրապետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան հատվածն ակտիվացնելու շուրջ։ Ռաշտ-Աստարա երկաթգիծն Իրանի և Արևմտյան Ասիայի կարևորագույն երկաթուղային նախագծերից է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը միացնում է Ադրբեջանին, Ռուսաստանին, այնուհետև Եվրոպային։ Եթե ​​Ռաշտ-Աստարա հատվածը միացվի, ապա այս միջանցքը մեծ պահանջարկ կունենա Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և նույնիսկ Ֆինլանդիայի կողմից։

 

Քեյհան

Մենք ենք մեղավոր Ուկրաինայի պատերազմի համար. Եթե ​​մենք չանցնեինք Ռուսաստանի կարմիր գծերը, պատերազմ չէր լինի

Միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան և «հարձակողական ռեալիզմի» տեսության հիմնադիր` Ջոն Մերշայմերը, հերքելով այն տեսակետը, թե Ուկրաինայի վրա հարձակվելու Պուտինի նպատակը այս երկիրը նվաճելն է․ ասել է․-«Այս պատերազմի պատճառը արևմտյան երկրներն են, և եթե նրանք չանցնեին Ռուսաստանի կարմիր գծերը, ապա պատերազմ չէր լինի»:

Միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան և «հարձակողական ռեալիզմի» տեսության հիմնադիր Ջոն Մերշայմերն այս պատերազմի սկսվելուց տարիներ առաջ իր հոդվածներում և հարցազրույցներում բազմիցս զգուշացրել էր Արևելյան Եվրոպայում պատերազմի վտանգի կապացությամբ ։Նա հայտարարել էր,որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և Ռուսաստանի կարմիր գծերի շրջանցումը կհանգեցնի պատերազմի:Վերջրես ունեցած  հարցազրույցներից մեկում, վերլուծելով այս պատերազմի պատճառներն ու արմատները, նա ԱՄՆ-ին համարել է ​​ որպես այս պատերազմի առաջին և վերջին պատասխանատու։

 

Էթելաաթ 

Աշխարհը փակել է իր աչքերն Աֆղանստանի ճգնաժամի վրա

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուն հայտարարել է․- «Աշխարհը փակել է իր աչքերն Աֆղանստանի ժողովրդի խնդիրների վրա և մոռացել է այս երկիրը»։

Ժոզեպ Բորելը Եվրամիության անդամ երկրներում բնակվող օտարերկրյա դեսպանների տարեկան  համաժողովում ասել է․-«Աշխարհի մյուս երկրները, այլևս  ուշադրություն չեն դարձնում Աֆղանստանի խնդիրներին»։

Անդրադառնալով այն փաստին, որ անցյալ ամառ Աֆղանստանի հարցը համաշխարհային լրատվամիջոցների համար առաջնահերթություն էր, Եվրամիության այս պաշտոնյան ընդգծել է․-«Հիմա էլ, ինչպես նախկինում, Աֆղանստանում խնդիրներ կան, բայց ոչ ոք դրա մասին ոչինչ չի ասում, և աշխարհն աչք է փակում այս երկրի ժողովրդի խնդիրների վրա»։

 

Իրան 

Ռազմական սպառնալիքի  և  առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես CICA-ի գագաթնաժողովի մյուս մասնակից երկրներ ,ՇՀԿ-ի ԲՐԻՔՍ-ի , ԷԿՕ-ի և Կասպյան տնտեսական Ֆորումի նման կազմակերպություններին ակտիվ անդամակցությանը  զուգահեռ, փորձում է    տարածաշրջանային երկրների երկխոսության և  փոխգործակցության ներքո ակտիվ մասնակցություն ունենալ  նաև CICA-ին։

Հոկտեմբերի 13-ին և 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԻԻՀ նախագահի ներկայությամբ  կայացավ  «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)»-ի 6-րդ գագաթնաժողովը:

«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը»՝ CICA-ն կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար: Այդիսկ պատճառով CICA-ի անդամ երկրների ղեկավարները մեծ կարևորություն են տալիս  Ասիական այս կարևոր կազմակերպությանը:

․․․․

Aravot.am

ԵՄ-ն ցանկանում էր առաքելություն տեղակայել նաև Ադրբեջանում, բայց մենք վճռականորեն մերժել ենք. Ալիև


Եվրամիությունը փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի հետ սահմանակցող ադրբեջանական տարածքներ, բայց Բաքուն վճռականորեն մերժել է այն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ:

 «Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նոր ձևաչափի շրջանակում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Հանդիպմանը՝ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո եկանք որոշման՝ 40 հոգուց բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ: Հետո մեզ հայտնի դարձավ, որ դրա թիվը լինելու է 50: Նրանք պետք է այնտեղ մնան առնվազն երկու ամիս, և այդ առաքելության նպատակը (ինչպես մենք ենք այն տեսնում, և դրա համար էլ մենք դրան համաձայնություն տվեցինք) կողմերին օգնելն է սահման անցկացնել, որոշել սահմանազատման հետ կապված հարցերը: Փորձ է եղել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմ, բայց մեր կողմից վճռականորեն մերժվել է»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «այդ պատճառով առաքելությունը տեղակայված է Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:

 «Երեկ եվրոպացի ներկայացուցիչների առաջին խումբը ժամանել է Հայաստան՝ այդ առաքելության տեղակայման վայրը որոշելու»,- ասել է Ալիևը:


.... 

 

Armenpress.am

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:

 

....

Panorama.am

Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է․Human Rights Watch

 

2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը ռազմական հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին այսօր հայտարարել է Human Rights Watch-ը, որը վերլուծել է հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում ցուցադրվում է առնվազն 7 հայ գերիների գլխատումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ի  կողմից.

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից սկսված հետաքննությունն արդյունավետ լինի և հանգեցնի դրա համար պատասխանատու զինվորների և հրամանատարների հետապնդմանը», - ընդգծել է կազմակերպությունը։

«Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»,- ասել  է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
«Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել, որը, բացի պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է նա և հավելել․


«Այս զինվորները գերի են ընկել և վայր դրել զենքերը։ Նրանց գերեվարողները պարտավոր էին մարդկայնորեն վերաբերվել նրանց, փոխարենը ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարեցին նրանց։ Հիմա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»: