Հակառուսական ցույցեր Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիում քաղաքացիները ցույցեր են անցկացրել Ռուսաստանի դեմ: Այսօր այդ ցույցերը գլխավորել են այդ երկրի լրատվամիջոցների լուրերը:
Վրաստանի հարավային Օսեթիան և Աբխազիան Ռուսաստանին կցելու Մոսկվայի ջանքերը շարունակվելու և Աբխազիայի հետ վարչական սահմանին Վրաստանի մի զինվորականի սպանվելու դեմ բողոքը եղել է վրացիների հակառուսական ցույցերի գլխավոր պատճառը:
Վրաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն ,որում նշել է, որ հետաքննություն է անցկացնում Աբխազիայի հետ վարչական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության միջադեպի կապակցությամբ: Ըստ երևույթին այդ հաղորդագրությունը չի համոզել Վրաստանի ժողովրդին Թբիլիսիի վարած անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցում:
Հաղորդագրության մեջ ասված է.«Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ Աբխազիան դուրս է եկել վերահսկողությունից, և այսօրվա միջադեպի համար Ռուսաստանի օկուպանտ ռեժիմն է մեղավոր»:
Ցուցարարները գտնում են ,որ Աբխազիայի վերահսկողությունից դուրս գալու հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև Թբիլիսիի ղեկավարները: Նրանք չեն հանդուրժում ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի ղեկավարների պասիվ վերաբերմունքը: Ցուցարարների կարծիքով Վրաստանի երկու ինքնահռչակ հանրապետություններ՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակի ճշտորոշմանն ուղղված քաղաքականություններում Թբիլիսին թերացել է:
2008 թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը և սեպտեմբերի 9-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկու ինքնահռչակ հանրապետությունների հետ: Այդ թվականից ի վեր, չնայած Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգման վերաբերյալ այդ երկրի նախկին ու նոր նախագահների ու կառավարությունների տված խոստումներին , մինչ այժմ ոչ մի ազդեցիկ քայլ չի կատարվել այդ կապակցությամբ:Իսկ Աբխազիան և հարավային Օսեթիան իրենց հարաբերություններն ավելի են ամրապնդել ՌԴ-ի հետ և ենթահող են ստեղծել ՌԴ-ին միանալու համար:
Նույնիսկ Ժնևյան հերթական բանակցություններն էլ չկարողացան կարգավորել ՌԴ-Վրաստան տարաձայնությունները և փաստորեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Վրաստանին վերադարձվելու հարցը մոռացության է մատնվել:
Անցած մայիսի 7-ին Թբիլիսիում անցկացված հակառուսական ցույցերն այս ուղղությամբ կարելի է գնահատել: Թեև այդ ցույցերի կազմակերպիչը Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցությունն էր ,բայց այդ կուսակցության կողմնակիցները բողոքի երթ անցկացրին Ռուսաստանից գազ գնելու դեմ, բայց հիմնական խնդիրը Վրաստանի նախկին ինքնավար հանրապետությունների երկրի կազմում ընդգրկվելն էր:
Այն դեպքում երբ Թբիլիսիի կառավարությունը լռություն է պահպանում, երկրի ԱԳ նախարարությունը բավարարվում է միայն նման քայլերը դատապարտելով : Միգուցե Վրաստանի ավագ պաշտոնյաների նման պասիվ հակազդեցությունների պատճառով է ,որ այդ երկրի ժողովուրդը հակազդեցություն է ցուցաբերել Ռուսաստանի գրոհային վերաբերմունքին և Աբխազիայի հետ վարչական սահմանին մի վրացի զինվորականի սպանությանը: