Մեկնաբանություն- Կենտրոնական Ասիայի ղեկավարները ցանկությունն ունեն մեծացնել տարանցիկ համագործակցությունը Իրանի հետ
Կենտրոնական Ասիայի ղեկավարները ցանկությունն ունեն մեծացնել տարանցիկ համագործակցությունը Իրանի հետ:
Հոկտեմբերի 16-ին Ղրղզստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները մտադիր են Իրանի Իսլամական Հանրապետության հետ ապրանքների տարանցումը հասցնել տարեկան 20 միլիոն տոննայի։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի և Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարարի ներկայությունը Թեհրանում կայացած Կենտրոնական Ասիայի տրանսպորտի ոլորտի պաշտոնյաների վերջին հանդիպմանը նշանակում է, որ կողմերը վճռական են խորացնել այս ոլորտում համագործակցությունը: Թեհրանի հանդիպման նպատակն էր պայմաններ ստեղծել մասնակից երկրների միջև առավել համակարգված տրանսպորտային քաղաքականության մշակման համար։Հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ՝ Թեհրանում: Նիստի ավարտին ստորագրվել է Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարանցիկ համագործակցության առաջին գագաթնաժողովի հայտարարության տեքստը՝ տնտեսական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար «Ռոստամ Ղասեմին, հայտարարությունը ստորագրելուց հետո, ասել է. «Հանդիպումը կայացել է Իրանի նախաձեռնությամբ: Հաշվի առնելով Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայի երկրների տարանցման կարևորությունից, որոշվել է այդ հանդիպումները անցկացնել վեց ամիսը մեկ։
Հաշվի առնելով Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարանցիկ համագործակցության կարևորությունը Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները և Կենտրոնական Ասիայի հանրապետությունները նախկինում ևս նման հանդիպումներ են անցկացրել։ Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացել է Միջին Ասիայի և Իրանի տարածքով դեպի տաք ջրեր հաղորդակցության միջանցքի ստեղծման մասնակից երկրների համակարգող խորհրդի երկրորդ նիստը։ Նիստը կայացել է Թուրքմենստանի Ավազա քաղաքում:
Հանդիպման ավարտին Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ներկայացուցիչները ստորագրել են միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման վերջնական լրացուցիչ արձանագրությունը, որը հայտնի է որպես «Աշխաբադի համաձայնագիր»։
Հաղորդակցման ոլորտում Իրանի կառավարության նոր քաղաքականության որդեգրմամբ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետությունները առաջին անգամ հնարավորություն ստացան հեշտացնել Իրանի տարածքով դեպի տաք և բաց միջազգային ջրեր մուտքը։
Այդ կապակցությամբ, Ղազախստանի իր պաշտոնակցի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագաըհը բնշել է, որ Թեհրանն արդյունավետ դեր ունի առևտրի ընդլայնման միջոցով տարածաշրջանային ինտեգրումը մեծացնելու հարցում, հավելելով. «Իրանը եզակի դիրք ունի տարածաշրջանի ռազմավարական աշխարհագրության մեջ և կարող է միջտարածաշրջանային կապող ուղի լինել Կենտրոնական, Արևելյան և Հարավային Ասիայի ու Եվրոպայի միջև»
Հանդիպմանը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նույնպես կարևորել է իր երկրի համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ երկաթուղային միջանցքի գործարկման ոլորտում և երախտագիտություն հայտնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։
Տոկաևն ասել է. «Հուսով եմ, որ ինչպես նշեց պարոն Ռայիսին, այս նախագիծը կետ առ կետ և ամբողջությամբ կիրականացվի»։
Իրանի տարանցիկ երթուղիների լիարժեք գործարկմամբ և Կենտրոնական Ասիայի երկրների ու Թեհրանի միջև ստորագրված համաձայնագրերի իրագործմամբ, այս երկրները կունենան արտաքին աշխարհի հետ առևտրի հատուկ և եզակի ճանապարհ։ Անկասկած, Հյուսիս-Հարավ միջանցն այդ արժեքավոր հաղորդակցության ուղիներից մեկն է։