Իլահմ Ալիևը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը լճացման մատնելու հարցում:
Իլհամ Ալիևը քննադատելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի թույլ գործունեությունն ասաց. «Այս խումբը բացահայտ կերպով պաշտպանում է Հայաստանի վարած քաղաքականությունը»:
Իլհամ Ալիևն ընդգծելով համաշխարհային ճգնաժամերի հանդեպ արևմտյան երկրների երկակի քաղաքականությունն, ավելացրեց. «Այս երկրներն աշխարհում խաղաղությունը վերականգնելու համար դիմում են խաբեբայության»:
Բաքվի որոշ պաշտոնատարներ ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանք չգործադրելու հարցով վերջին օրերին խիստ քննադատության են ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին:
1994 թվականի մայիս ամսին հարադադար հաստատվեց ԼՂ-ի հակամարտության կողմերի միջև, սակայն այս հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի եռանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը որևէ արդյունք չեն ունեցել: