Մամուլի տեսություն 22․10․2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184988-Մամուլի_տեսություն_22_10_2022
Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ներկայությամբ Կապանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 06:46 Asia/Tehran

Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի ներկայությամբ Կապանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը:

Խորասան թերթ

Կապանում կայացավ Իրանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի օրերս Հայաստան կատարած այցին զուգահեռ  հոկտեմբերի 21-ին Հայաստանի Կապան քաղաքում բացվել է Իրանի հյուպատոսությունը։

Հաշվի առնելով տարանցման կարևորությունը տարածաշրջանային և միջազգային հարաբերություններում՝  Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կարող է ուժեղացնել Թեհրանի և Երևանի տարանցիկ կարողությունները՝ միաժամանակ լուծելով և նվազեցնելով բեռնատարների վարորդների խնդիրները և  նրանց համար ստեղծելով անհրաժեշտ դյուրություններ։ Նկատի ունենալով Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցման վերջին փուլերը, դեպի Սև ծով տանող Պարսից ծոցի միջանցի կառուցման ոլորտում Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ Իրանի համագործակցության  մեկնարկը և  որպես Իրանի ու Հայաստանի միջև տարանցիկ երթուղի  Մեղրի ազատ տնտեսական գոտու ակտիվացումը,  ավելի կմեծանա  Կապանում  Իրանի գլխավոր հյուպատոսության դերը տնտեսական համագործակցության ամրապնդման գործում։

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ի անհիմն պնդումները՝ իրանական ԱԹՍ-ներ Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ 

Մի քանի ամիս է անցել ​​իրանական անօդաչու թռչող սարքեր  Ռուսաստանին վաճառելու և դրանք ուկրաինական պատերազմում օգտագործելու  մասին  ԱՄՆ-ի անհիմն  պնդումներից։ Թեև այդ պնդումն ի սկզբանե ուղեկցվում էր Ուկրաինայի և եվրոպական այլ երկրների անտարբերությամբ, սակայն դրանց հաջորդեց  քաղաքական առեւտուրը, և արդյունքում այդ անհիմն ու առանց փաստերի հայտարարությունները տեղափոխվեցին   Անվտանգության խորհրդի փակ նիստ։

Ջավան օրաթերթ

Ֆրանսիացիները ծեծի են ենթարկվել կենսապայմանների դեմ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ

Վառելիքի և էներգիայի բարձր արժեքը և քիչ աշխատավարձը նեղ դրության մեջ է դրել Ֆրանսիայի քաղաքացիներին։  Նրանց միակ պահանջը աշխատավարձերի բարձրացումն է  և կենսապայմանների բարելավումը։  Պահանջ, որին պատասխան է տրվում ոստիկանների հարձակմամբ, մահակով և արցունքաբեր գազով։ Առաջին հայացքից երևում է, որ ոստիկանական ուժերն ավելի շատ են, քան ցուցարարները։ Ոստիկանը, ով հարձակվել էր ոչ միայն ցուցարարների վրա, այլ նույնիսկ մայթեզրի անկյունում կանգնած կին քաղաքացու վրա, բռնել  նրա կոկորդը և գցել գետնին։

 

Քեյհան օրաթերթ

Աշխարհի աստղագետները հիացած են Իրանի ազգային աստղադիտարանով

Աշխարհի ամենահեղինակավոր գիտական ​​ամսագրերից համարվող «Science»-ը՝ «համաշխարհային կարգի աստղադիտակ» խորագրով հոդվածում անդրադարձել է Իրանի ազգային աստղադիտարանին։

Ազգային աստղադիտարանի կառուցման նախագծում Իրանում աստղագետները պետք է հաղթահարեին այն խոչընդոտները, որոնց բախվում են այլ երկրների  սակավաթիվ աստղագետներ և գիտնականներ։ Պատժամիջոցներ, որոնք սահմանափակում են առաջադեմ տեխնոլոգիաների ներմուծումը երկիր, ինչպես նաև վիզային սահմանափակումներ, որոնք սահմանափակում են գիտնականների արտասահմանյան ուղևորությունները։ Իրանցի ինժեներների թիմը աստղադիտակի ապակե հայելին գնել է գերմանական ընկերությունից։ Հետո նրանք ստիպված էին սովորել,  թե ինչպես կարելի է գրեթե ամեն ինչ ինքնուրույն պատրաստել։  Զարմանալին այն է, որ նրանք արագ են ձեռք բերել  աստղադիտակի պատրաստման տեխնոլոգիան։ 

 

 Ջավան օրաթերթ

ԻՀՊԿ-ի զորավարժության ուղերձը հասավ հարևան երկրների ականջին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժություններն ավարտվել են չորս օր անց։ Յուրաքանչյուր զորավարժություն կարող է ունենալ իր առանձնահատկությունները, և երբեմն դրանք այնպիսի մեծ նշանակություն ստանան,որ այդ  զորավարժությունը դարձնեն առանձնահատուկ: Հզորության զորավարժությունների անցկացման վայրի աշխարհագրությունն այն առաջին հատկանիշն էր, որը զորավարժություններն առանձնահատուկ դարձրեց։ Այս զորավարժությունների անցկացման վայրն էր Արաքսի շրջանը և իրականում Իրանի և Ադրբեջանի սահմանը։ Ռազմական բախման հասած Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը պատճառ է դարձել, որ վերջին մեկ-երկու տարիներին ականատես լինենք այս տարածաշրջանի նկատմամբ Իրանի առանձնահատուկ զգայունությանը։ Այն, ինչ Իրանը շեշտում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա բոլոր լարվածության և հակամարտությունների ժամանակ, հիմնված էր երկու կետի վրա։ Նախ՝ երկուստեք վեճերը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, երկրորդ՝ սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Իրանցի պաշտոնյաների և օտարերկրյա պաշտոնյաների միջև խնդրին առնչվող տարբեր հանդիպումներում Իրանն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի ընդունելու այս տարածաշրջանում սահմանային գծերի փոփոխություն։

 

․․․․

 

News.am

Սիրիական ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում հետ է մղել Իսրայելի հարձակումը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իսրայելի հարձակումը Դամասկոսի երկնքում եւ երկրի հարավում, հայտնում է SANA պետական ​​լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հակաօդային պաշտպանության ուժերը «դիմակայում են իսրայելական ագրեսիային, որն իրականացվել է հրթիռների միջոցով՝ Դամասկոսի օդային տարածքում եւ հարավային շրջանում»։

 

Panorama.am

Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրում է գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների համար, որը նրանց շուկայում շատ ավելի էժան է, քան Եվրոպայում։

«Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը։ Այն գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց դա ծնում է երկակի ստանդարտներ, քանզի ամերիկյան էներգակիրները շատ ավելի էժան են, քան մերը,որովհետև Միացյալ Նահանգները էներգիա արտադրող է: Նրանք վաճառում են իրենց երկրում գազը գազը վաճառում են 3-4 անգամ էժան, քան մեզ։  Սա երկակի ստանդարտ է»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ մտադիր է այս հարցը քննարկել դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

 

Aravot.am

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզ են այցելել

Գեղարքունիքի մարզ են այցելել ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, հանդիպում են անցկացրել մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։

Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին  հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»,- սոցցանցի իր էջում հանդիպման մանրամասներն է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետը։

 

News.am


Ֆրանսիան դուրս կգա Էներգետիկ խարտիայի պայմանագրից


Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան դուրս կգա էներգետիկ գործարքից, հայտնում է PA Media-ն:

Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը (ECT) ուժի մեջ է մտել 1998 թվականին՝ պաշտպանելու օտարերկրյա ներդրումները էներգետիկայի ոլորտում: Կլիմայի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները կոչ են անում ԵՄ անդամ պետություններին` զանգվածային կերպով դուրս գալ պայմանագրից:

Իտալիան արդեն դուրս է եկել ECT-ից, իսկ Իսպանիան եւ Նիդեռլանդները նույնպես հայտարարել են նման մտադրության մասին:

Որպես ԵՄ Կանաչ գործարքի քաղաքականության մաս, անդամ պետություններն անցյալ տարի համաձայնել են, որ պայմանագիրը պետք է վերանայվի՝ հանածո վառելիքի վրա հիմնված էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերում հետագա ներդրումները կանխելու համար, եթե դրանք լիովին չհամապատասխանեն ՄԱԿ-ի նպատակներին:

Անցյալ ամիս Մակրոնը կոչ է արել «զգալիորեն խթանել» վերականգնվող էներգիայի զարգացումը, ներառյալ օֆշորային հողմակայաններն ու արեւային էներգիան՝ համաձայն նոր ծրագրի, որը նպատակ ունի հետամնաց Ֆրանսիային մոտեցնել իր ԵՄ հարեւանների էներգետիկ քաղաքականությանը: