Մեկնաբանություն- Բեռլինյան համահավաքը՝ մեկ այլ ապացույց հակահեղափոխական խմբավորումների անջատողական նկրտումների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185114-Մեկնաբանություն_Բեռլինյան_համահավաքը_մեկ_այլ_ապացույց_հակահեղափոխական_խմբավորումների_անջատողական_նկրտումների_մասին
Իրանում վերջին անկարգություններին աջակցելու պատրվակով արևմտյան մամուլում այսպես կոչված համատարած հանրահավաքի անցկացման մասին երկարատև քարոզչությունից հետո, ի վերջո շաբաթ օրը այս հանրահավաքը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 14:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բեռլինյան համահավաքը՝ մեկ այլ ապացույց հակահեղափոխական խմբավորումների անջատողական նկրտումների մասին

Իրանում վերջին անկարգություններին աջակցելու պատրվակով արևմտյան մամուլում այսպես կոչված համատարած հանրահավաքի անցկացման մասին երկարատև քարոզչությունից հետո, ի վերջո շաբաթ օրը այս հանրահավաքը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։

Այս հավաքի կարևոր կետն էր մի շարք վարձական տարրերի ներկայությունը և անջատողական ահաբեկչական խմբավորումների շարժումները, ինչպիսիք են ««Քոմալա»» ու «Դեմոկրատ», «Ահվազիա» խմբավորումները, բելուչ անջատողական տարրերը, մոնաֆեղները և  փահլավիների կողմնակից ռոյալիստները, որոնք բարձրացնելով իրենց դրոշները՝ որպես Իրանը մասնատելու ցանկություն և իսլամական ու էթնիկ երկրների կազմավորման նշան, ի ցույց դրեցին իրենց իրական էությունը։ Իհարկե, շաբաթ օրը Բեռլինում տեղի ունեցած հանրահավաքում երևում էին ոչ միայն տարբեր խմբերի դրոշները, այլ այս հանրահավաքից հրապարակված նկարներում վարձկանների ձեռքում երևում է նաև Սիոնիստական ​​ռեժիմի տխրահռչակ դրոշը, որը խորհրդանշում է Թել Ավիվի աջակցությունը  հակահեղափոխական և անջատողական տարրերի նկատմամբ:

Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից և Իսլամական Հանրապետության համակարգի ձևավորումից ի վեր անջատողական խմբավորումների անցյալը ցույց է տալիս, որ այդ խմբավորումները, արտաքին լայնածավալ աջակցությամբ, ձգտում են թուլացնել և տապալել Իսլամական Հանրապետության համակարգը և ի վերջո մասնատել Իրանը: Այս խմբավորումները տարբեր տեսակի հանցագործություններ կատարելու երկար անցյալ ունեն տարբեր շրջանների , այդ թվում՝ Քրդստանի, Խուզեստանի, Սիստան և Բելուջիստանի բնակչության դեմ և միշտ հանդես են եկել որպես թշնամու գործիք:

Քրդական անջատողական խմբերը ոչ միայն իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո անջատողականության ձգտեցին Իրանի քրդական շրջաններում, այլև պարտադրված պատերազմի ժամանակ նրանք անմիջականորեն համագործակցեցին Իրաքի Բաասական ռեժիմի հետ և խաղացին թշնամու հինգերորդ շարասյան դերը։ Խուզիստանում արաբ անջատողական խմբավորումները, այդ թվում Ալ-Ահվազիան ոչ միայն հեղափոխության հաղթանակից հետո են կարևոր դեր խաղացել բոլոր տեսակի դիվերսիոն գործողություններում, այլև պարտադրված պատերազմի ժամանակաշրջանում, ուղղակիորեն համագործակցել են Իրաքի Բաասական ռեժիմի բանակի հետ: «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը նաև զինված  գործողություններ և պայթյուններ է իրականացրել Սիստան և Բելուջիստանի տարբեր շրջաններում՝ տարածաշրջանի հետադիմական ուժերի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությամբ և անթիվ հանցագործություններ է կատարել այս նահանգի բնակչության դեմ։

Կարևորն այն է, որ մոնաֆեղներն ու ռոյալիստները, որոնք հավակնում են Իրանի ազգային միասնությանը և տարածքային ամբողջականությանը, գործնականում միացել են այս անջատողական խմբավորումներին։ Անջատողական խմբավորումների դրոշի կողքին ռոյալիստների դրոշի ցուցադրումը և խմբավորումների տարբեր խորհրդանիշների ու դրոշների տեղադրումը Իրանի դեմ թշնամի խմբերին մոբիլիզացնելու համար հակահեղափոխականների առավելագույն ջանքերի մասին են վկայում։ Նրանք փորձել են իրենց, այսպես կոչված, մարտավարական տարաձայնությունները օգտագործել մեկ նպատակի համար, այն է՝ ԻԻՀ համակարգի կործանումը:

Այնուամենայնիվ, չնայած Միացյալ Նահանգների գլխավորած Արևմուտքի մի քանի տասնամյակների ջանքերին և դավադրություններին, ինչպես նաև հակահեղափոխական և անջատողական խմբավորումների հանցավոր և դիվերսիոն գործողություններին և Իրանում անկարգություններ հրահրելու նրանց համակողմանի ջանքերին, Իսլամական Իրանը միշտ եղել է անդրդվելի և պահպանել է իր հեղինակությունը, և Իրանի ժողովուրդը, դժվարին իրավիճակներում հայտարարելով Իրանի Իսլամական Հանրապետությանը սատարելու մասին, ընդգծել է  ցանկացած անկարգությանը դիմակայելու անհրաժեշտությունը, և ակտիվ դերակատարություն է ունեցել այդ ոլորտում: