Մեկնաբանություն-Հայաստանը Թուրքիայից պահանջել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնել
Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիային խնդրել է բանակցություններում ուղղակիորեն ներկայացնել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր առաջարկը։
Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր. «Ադրբեջանը ճիշտ է ասում, որ Լաչինի և Զանգեզուրի երկու միջանցքները պետք է ունենան նույն իրավական կարգավիճակը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս կապակցությամբ ասել է. «Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկել Լաչինի իրավական կարգավիճակին նման ճանապարհ ստեղծել, և եթե Չավուշօղլուն ցանկանում է այդ հարցը բարձրացնել բանակցություններում, ապա դա պետք է անձամբ դրա մասին խոսի»։
«Զանգեզուրի միջանցքի» հարցը նոր չի բարձրացվում: «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո Թուրքիայի ղեկավարները, Կասպից ծովին և Կենտրոնական Ասիայի հանրապետություններին միանալու միջանցք ստեղծելու նպատակով, հայկական կողմի հետ բանակցություններում բազմիցս խոսել են այս միջանցքի մասին»:
Հայաստանի պաշտոնյաներն անցյալ տարի բացահայտեցին, որ Անկարայի պաշտոնյաները Երևանի հետ բանակցություններում մշտապես փորձում էին Հայաստանից ստանալ այս միջանցքը: Իլհամ Ալիևի կառավարության կողմից հարավկովկասյան տարածաշրջան Իսրայելի մուտքն ապահովելու արդյունքում, սիոնիզմի, պանթուրքիզմի և համաշխարհային ամբարտավանության տխրահռչակ եռանկյունու օրակարգում դրվեց Իրանի և Հայաստանի սահմանները փակելու հարցը և այն պարտադրվեց Ալիևի կառավարությանը: Եվ այս եռանկյունուն հաճոյանալու համար, Ադրբեջանի նախագահը ջանքեր գործադրեց Հայաստանից այս միջանցքը ստանալու համար:
Այս համատեքստում Իլհամ Ալիևը նույնիսկ գնաց Երրորդ Ղարաբաղյան պատերազմին, սակայն Բաքվի կողմից հայկական հողերի մի մասի օկուպացումը երկար չտևեց, և Մոսկվայի միջնորդությամբ կնքվեց հրադադարի պայմանագիր: 2020 թվականի տասը կետից բաղկացած համաձայնագրի իներորդ պարբերությունում հստակ նշված է Լաչինի միջանցքի և տարածաշրջանի հաղորդակցության ուղիները և տնտեսական տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու մասին։ Սակայն հայտարարության կետերից ոչ մեկում չի խոսվել «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Այս կապակցությամբ Երևանի համալսարանի արևելագիտության պրոֆեսոր Վարդան Ոսկանյանն ասում է.«Իլհամ Ալիևի նպատակը ոչ թե սահմանազատումն է և երկու հարևան երկրների միջև խորհրդային ժամանակաշրջանի սահմանները ճանաչելը, այլ Սյունիքի մարզում առաջխաղացումը և հետո այս 40 կիլոմետրանոց գոտուն տիրանալն ու Հայաստանի և Իրանի միջև կապը կտրելը»։
Իլհամ Ալիևի կառավարությունը Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի օգնությամբ շատ է փորձել ստիպել Հայաստանին հանձնվել տարածաշրջանում օտարների ժամանակավոր պահանջներին՝ վերջիններիս հաճոյանալու համար։ Բայց Երևանի իշխանությունների ընդդիմությամբ և տարածաշրջանի անկախ երկրների աջակցությամբ չարագուշակ եռանկյունին ոչ միայն չի կարողացել հասնել իսլամական Իրանի դեմ իր նպատակներին, այլև հայտնվել է շատ ծանր վիճակում։
Թեև այս գործընթացի հիմնական զոհը միայն Իլհամ Ալիևի իշխանությունն է, և այս համատեքստում օտարները չեն տուժում, սակայն նրանում, որ Ադրբեջանի նախագահը վերջին երկու տարիների ընթացքում արցախյան պատերազմից ստացած բոլոր առավելությունները դրել է օտարների տրամադրության տակ, կասկած չկա: Իսկ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դեռևս գտնվում է Բաքվի պետական այրերի մահակի տակ, բայց դժվար թե Արաքսի հյուսիսում իրավիճակը նույն կերպ շարունակվի։