Գեներալ Շեքարչի. Իրանի հզորությունը շատ ավելի մեծ է, քան նախկինում
https://parstoday.ir/hy/news/iran-i246500-Գեներալ_Շեքարչի._Իրանի_հզորությունը_շատ_ավելի_մեծ_է_քան_նախկինում
Pars Today - Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը, մերժելով թշնամու պնդումները Իրանի պաշտպանական տեխնիկայի ոչնչացման մասին, հայտնել է Իրանի զինված ուժերի լիակատար պատրաստության և ամերիկացի թշնամուն ծանր կորուստներ պատճառելու մասին և ասել. «Մեր հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան պարտադրված 12-օրյա պատերազմի ժամանակ»։
(last modified 2026-06-11T13:48:59+00:00 )
Հունիս 11, 2026 17:18 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչի
    Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչի

Pars Today - Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը, մերժելով թշնամու պնդումները Իրանի պաշտպանական տեխնիկայի ոչնչացման մասին, հայտնել է Իրանի զինված ուժերի լիակատար պատրաստության և ամերիկացի թշնամուն ծանր կորուստներ պատճառելու մասին և ասել. «Մեր հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան պարտադրված 12-օրյա պատերազմի ժամանակ»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, ընդգծել է Իրանի ռազմական հզորությունը և հայտարարել. «Այսօր, ռազմական և պաշտպանական կարողությունների առումով, մենք ավելի ուժեղ ենք, քան մեզ պարտադրված պատերազմի առաջին օրերին»։

Պաշտպանական համակարգերի ոչնչացման և Իրանի պաշտպանական կարողությունների նվազման մասին թշնամու պնդումներին ի պատասխան՝ գեներալ Շեքարչին ասել է. «Ուշադրություն մի դարձրեք թշնամու պնդումներին, այլ կարևորը մարտադաշտի իրականությունն է»: Թշնամին հոխորտում էր, որ Իրանը կորուստներ է կրել, բայց դրա դիմաց մենք ամերիկացիներին շատ ավելի մեծ և ավելի լայնածավալ կորուստներ ենք պատճառել։

Իրանի հրթիռային պաշարներ կրճատման մասին թշնամու պնդումների կապակցությամբ նա պարզաբանել է․ «Թշնամու նպատակն է մեզանից տեղեկատվություն կորզել: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք, և թշնամին այս պատրաստվածությունը զգացել է դաշտում: Եթե մեր ձեռքերը դատարկ են, ապա այն ի՞նչ կորուստներ են, որ նրանք տեսնում: Մենք հենց երեկ երեկոյան (չորեքշաբթի երեկոյան) հզոր հարվածներ հասցրեցինք ամերիկյան բազաներին։

 

Գեներալ Շեքարչին այնուհետև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Լիբանանում Հեզբոլլահին հանցավոր սիոնիստական ​​ռեժիմի դեմ և նշել. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանի համաձայն՝ Դիմադրության ճակատը միասնական ամբողջություն է, և մենք բոլորս միասնական ճակատ ենք համաշխարհային իմպերիալիզմի և չար սիոնիստական ​​ռեժիմի դեմ»։

 

Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը Բաբ ալ-Մանդաբ նեղուցի փակման մասին էլ ասել է. «Մենք շատ ծրագրեր ունենք և անհրաժեշտության դեպքում մեկ առ մեկ կներկայացնենք մեր խաղաքարտերը»։