Դիմադրության և Լիբանանի հարավի ազատագրման տոնի 16-ամյակը
2000 թվականի մայիսի 25-ը շրջադարձային օր է համարվում տարածաշրջանում հակասիոնիստական դիմադրության պատմության մեջ: Նման մեկ օր արդյունավորվեցին Լիբանանի դիմադրության բոլոր նվաճումները և ի հետևումն Լիբանանի իսլամական դիմադրության գործած սխրանքների, Սիոնիստական ռեժիմը պարտավորվեց ամոթալի փախուստի դիմել Լիբանանի հարավում գրաված տարածքների խոշոր բաժնից:
2000 թվականի մայիսի 25-ին հակասիոնիստական դիմադրության արդյունքում, Լիբանանի հարավի գլխավոր բաժնից Սիոնիստական ռեժիմի ամոթալի փախուտը համարվում է Իսրայելի կեղծ ռեժիմի գոյությունը հռչակվելուց հետո Լիբանանի ժողովրդի դիմադրության դիմաց այդ ռեժիմի կրած առաջին պաշտոնական պարտությունն ու ընդհանրապես տարածաշրջանում այդ զավթիչ ռեժիմի առաջին մեծ ձախողումը:
1948 թվականին Սիոնիստական ապօրինի ռեժիմի հիմնադրմամբ, Միջին Արևելքը գործնականում դեմ հանդիման կանգնեց տիրակալ ու խուլիգան մի ռեժիմի, որի միակ նպատակն է եղել իր տիրակալությունը տարածել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում իրագործել իր ցեղապաշտական նպատակները:
Այս շրջանակներում, Լիբանանը մշտապես հայտնվել է Սիոնիստական ռեժիմի ներխուժման թիրախում: Իսկ 1982 թվականին Լիբանանի դեմ Իսրայելի ծավալուն հարձակման ընթացքում Լիբանանի հարավը բռնազավթվեց սիոնիստների կողմից:
Անկասկած եթե Լիբանանի ժողովրդի իսլամական դիմադրությունը ձևավորված չլիներ, նկատի առնելով այդ օրերին Լիբանանում տիրող ներքին ծանր կացությունը, հնարավոր էր, որ Երուսաղեմը զավթող ռեժիմը կարողանար իրագործել Լիբանանի լիովին տիրապետելու իր նպատակը:
Սակայն Լիբանանի Հեզբոլլահի գլխավորությամբ Լիբանանի ժողովրդի իսլամական դիմադրությունը փոխեց Սիոնիստական ռեժիմի հավասարությունները և Լիբանանի ժողովրդի դիմադրությունը ձևավորվելով սկսվեց Լիբանանում Սիոնիստական ռեժիմի և նրա պաշտպան արևմտյան պետությունների ձախողումների հետադարձ հաշվարկն, ինչը հանգեցրեց 2000 թվականին այդ երկրի հարավում գրավված տարածքների գլխավոր բաժնից Սիոնիստական ռեժիմի ամոթալի փախուստին: Այս պարտությունը եղավ Լիբանանի ժողովրդի դիմաց Սիոնիստական ռեժիմի հետագա պարտությունների նախաբանը:
2006 թվականին Լիբանանի դեմ 33-օրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունը, որն իրագործվեց շնորհիվ հակասիոնիստական դիմադրության և դրան գլխավորող Լիբանանի Հեզբոլլահի ուժերի սխրանքների ու անձնազոհության, Լիբանանի ժողովրդի դիմադրության հանդեպ Սիոնիստական ռեժիմի կրած ծանր պարտություններից է:
Անկասկած Հեզբոլլահի գլխավորությամբ Լիբանանի ժողովրդի դիմադրությունը նաև այլ արժեքավոր ձեռքբերումներ է ունեցել այդ երկրի համար և կաևոր ազդեցություն է գործել Լիբանանի տարածաշրջանային ու միջազգային դիրքի բարձրացման ուղղությամբ: Հատկապես վերջին երկու տասնամյակներում Լիբանանի պատմությունը լի է եղել պանծալի ոսկե էջերով, որոնք կերտվել են այդ երկրի ժողովրդի դիմադրության և իսլամական դիմադրության ուժերի անձնազոհության շնորհիվ:
Լիբանանի ժողովրդի հակասիոնիստական դիմադրության հաղթանակները ներշնչման աղբյուր են հանդիսացել տարածաշրջանում հակաիսրայելական դիմադրության մյուս հոսանքների և հատկապես Պաղեստինի ժողովրդի պայքարի համար: Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը հետևելով Լիբանանի ժողովրդի դիմադրության օրինակին, 2005 թվականին Սիոնիստական ռեժիմին պարտադրեց նահանջել Գազայի հատվածից:
Ներկա պայմաններում էլ, երբ Լիբանանը ենթակա է թաքֆիրական ահաբեկիչների հրահրումներին և Սիոնիստական ահաբեկիչ ռեժիմի սպառնալիքներին ու ոտնձգություններին, Լիբանանի ժողովուրդն ու պաշտոնատարները պաշտպանելով «բանակ, ժողովուրդ, դիմադրություն» ոսկե հավասրությունն ընդգծում են, որ թշնամիների սպառնալիքների դիմակայման միակ միջոցը դիմադրության վրա հիմնված լուծումներին կառչելն է: