Մեկնաբանություն- Պուտինը քննադատել է Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը
Քաղաքական բանավեճերի «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում, Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը:
Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ասելով. «Նրանք ոչնչից չեն վախենում։ Օրինակ՝ նրանք սպանեցին գեներալ Սոլեյմանիին։ Նա պաշտոնյա էր։ Նրանք Սոլեյմանիին սպանեցին երրորդ երկրի տարածքում և խոստովանեցին դա: Որտե՞ղ ենք մենք ապրում»։
Պուտինի կողմիօց գեներալ Սոլեյմանիի սպանության քննադատությունը համահունչ է ԱՄՆ-ին ու Արևմուտքին ուղղված նրա քննադատական դիրքորոշմանը, ըստ որի՝ նրանք իրենց շահերն ապահովելու համար կանգ չեն առնում ոչ մի բանի դիմաց և չեն հարգում օրենքերը, ներառյալ՝ միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը։
Պուտինն անդրադառնալով Արևմուտքի ղեկավարությամբ ստեղծված աշխարհակարգին, որը հայտնի է որպես «կանոնների վրա հիմնված կարգ», ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ով է ստեղծել այս համընդհանուր օրենքները: Գոյություն ունեցող միակ օրենքն այն է, որ գերտերությունները կարող են անել այն, ինչ ուզում են»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք հրամայեց սպանել գեներալ Սոլեյմանիին և նրա ուղեկիցներին։ Գեներալ Սոլեյմանին և Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսը և նրանց 8 ուղեկիցները նահատակվել են 2020 թվականի հունվարի 3-ի վաղ առավոտյան, ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով։ Այս հանցավոր արարքն արդարացնելու համար ԱՄՆ-ն հայտարարեց, որ գեներալ Սոլեյմանին ժամանել էր Իրաք՝ ամերիկացիների և նրանց բազաների դեմ հարձակումներ պլանավորելու նպատակով, և ամերիկյան օդային հարձակումը կանխարգելիչ միջոց է եղել։
Սակայն Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները հերքեցին այս հայտարարությունը: 2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի ժամանակավոր վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խորհրդարանի նիստում հայտարարեց, որ գեներալ Սոլեյմանին ժամանել է Բաղդադ՝ Սաուդյան Արաբիային Իրանի ուղերձը փոխանցելու համար։ Այդպիսով պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի հայտարարությունն անհիմն էր: Փաստորեն, Թրամփի վարչակազմը ծրագրում էր սպանել գեներալ Սոլեյմանիին 2018 թվականից և հարմար առիթ էր փնտրում այդ գործողության համար։
Թրամփի ռազմական և անվտանգության խորհրդականների տեսանկյունից՝ Բաղդադում գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի միաժամանակյա ներկայությունը, որոնք առանցքային դեր են խաղացել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, լուրջ խոչընդոտ էր հանդիսանում Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի նպատակների իրագործման ճանապարհին: Եվ ամերիկացիները բաց չթողեցին հնարավորությունը, վախկոտ կերպով հարձակվելով երկու հրամանատարների վրա:
ԱՄՆ-ի այս քայլն արժանացավ միջազգային լայնածավալ քննադատություն: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարն իր զեկույցում, որով հերքվել են ամերիկացի պաշտոնյաների պնդումները գեներալ Սոլեյմանիի սպանության պատճառի մասին, գրել է, որ Վաշինգտոնը չի կարողացել բավարար ապացույցներ տրամադրել այս հարձակման պատճառը հիմնավորելու համար։
Կալամարն իր զեկույցում նշել է. «Գեներալ Սոլեյմանիի դեմ ԱԹՍ-ով իրականացված հարձակումն արդարացնելու ԱՄՆ-ի պատճառաբանության մեջ բացակայում էին սպառնալիքի վերաբերյալ հստակ ապացույցները: Գեներալ Սոլեյմանիի սպանության ժամանակ ամերիկյան ուժերի համար որպես հիմք չեն ծառայել «անհրաժեշտությունը» և «համաչափությունը»։ Այս սպանությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին հակասող գործողություն էր»:
Եվ հիմա, երբ Պուտինն անդրադառնում է գեներալ Սոլեյմանիի անօրինական սպանությանը, ի նկատի է առնվում Արևմուտքի ընդհանուր քաղաքականությունը, որի կենտրոնում հենց Արևմուտքն է և այդ շրջանակներում Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողության թույլատրելիությունը:
ԵՎ դա այն պայմաններում, երբ Արևմուտքն իր հակառակորդների և թշնամիների ցանկացած նմանատիպ գործողություն որակում է որպես թշնամական կամ ահաբեկչական գործողություն: