Մամուլի տեսություն 29․10․2022
Երեկ Թեհրանի և ողջ Իրանի ժողովուրդը դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական ոճրագործությունը և երթ անցկացնելով իր զզվանքն ու ատելությունն է հայտնել Իրանի թշնամիների նկատմամբ։
Խորասան
Իրանը՝ միաձայն ընդդեմ Շահչերաղի ահաբեկչական ոճրագործության
Երեկ ուրբաթօրյա աղոթքը կատարելուց հետո՝ Թեհրանի և Իրանի ողջ ժողովուրդը երթ անցկացնելով դատապարտել է Ահմադ Իբն Մուսայի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական ոճրագործությունը։
Երթի ընթացքում Իրանի ժողովուրդն իր վշտակցությունը հայտնելով Հազրաթ Ահմադ Իբն Մուսայի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին, իր նողկանքն ու ատելությունն է հայտնել իսլամական Իրանի թշնամիների նկատմամբ:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր աղոթապետ, Հաջ Ալի Աքբարին անդրադառնալով Շահչերաղում տեղի ունեցած ոճրագծորությանն ասել է. «Այսօր ԱՄՆ-ի զայրույթը տեսանք ԻԼԻՊ-ականների ցուցաբերած վարքագծում։ Երբ խաղում են երկրի անվտանգության հետ նման դեպքեր են տեղի ունենում։ Ոչ ոք չպետք է խաղա երկրի անվտանգության հետ։ Դիմացի կողմում կանգնած է ԻԼԻՊ-ը նույն արյունարբու մորուքավոր ԱՄՆ-ը։
Էթելաաթ
Պուտին. Աշխարհը թեւակոխել է համաշխարհային պատերազմից հետո ամենավտանգավոր ժամանակաշրջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել է. «Աշխարհում Արևմուտքի տիրապետության դարաշրջանն անցնում է, և աշխարհը կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենավտանգավոր և անկանխատեսելի և միևնույն ժամանակ ամենակարևոր տասնամյակի առաջ»:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ արևմտյան էլիտային և չի ձգտում հեգեմոնիայի՝ նոր բազմաբևեռ աշխարհում։
Վաթանե Էմրուզ
Բաքու․ Հայաստանի հետ սահմանին անցակետ չենք ուզում
Ադրբեջանի Հանրապետությունը մերժելով հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետեր տեղադրելու Հայաստանի առաջարկը հայտարարել է,որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին անցակետ չի ուզում։ «Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Նրա խոսքով՝ Երեւանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները տեղագրական առումով եւ բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջեւանի հետ տրանսպորտային հաղորդակցության եւ միջազգային տարանցիկ փոխադրումների համար։
Հայաստանը հայտարարել է,որ մտադիր է երեք անցակետ բացել հայ-ադրբեջանական սահմանին։
Քեյհան
Ձախողվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը և կոտրվել մենաշնորհը, Իրանցի հետազոտողներին հաջողվել է արտադրել նանո վիրակապեր՝ խորը վերքերը բուժելու համար
Իրանի տեխնոլոգիական ընկերություններից մեկի հետազոտողներին այն դեպքում է հաջողվել արտադրել խորը վերքերը բուժող նանո վիրակապեր, երբ այս արտադրանքի մենաշնորհն պատկանում էր ամերիկյան մի ընկերության։
Այս նախագծի հետազոտող Թահուրա Էբրահիմին ասել է.-«Այս վիրակապը մի տեսակ փոշի է, որը բժիշկը լցնում է վերքի վրա։ Երբ այս փոշին թրջվում է, կպչում է իրար, թաղանթ է գոյանում, իսկ հետո վերքը վիրակապում ենք։
Նշելով, որ այս վիրակապը մեկ ամիս կմնա վերքի վրա, նա ասել է.-«Այս վիրակապերի մենաշնորհը պատկանում էր մի ամերիկյան նկերության, և պատժամիջոցների պատճառով այս արտադրանքը երկիր չի ներմուծվում»։
․․․․
Armenpress.am
Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Հոկտեմբերի 28-ին,Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև սփյուռքի համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գագաթնաժողովը որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները։
Օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։
Միջոցառումը կունենա շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով է հանդիպում: Որպես բանախոսներ հանդես կգան սփյուռքի համայնքներից ժամանած հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, համայնքային գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև հայաստանյան շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվում է «Կառուցելով մեր համատեղ ապագան» խորագրով:
Հնչեցված առաջարկները, լուծումներն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: Այսպիսով հայրենիքն ու սփյուռքը մասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:
Գագաթնաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այն կտևի մինչև հոկտեմբերի 31-ը:
Aararatnews.am
ՌԴ-ում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան․ Շոյգուն զեկուցել է Պուտինին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին։
Շոյգուն տեղեկացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում 300 հազար մարդ զորակոչելու խնդիրն ավարտված է, լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում, և զորքերի համալրումը կշարունակվի միայն կամավորների և պայմանագրայինների հաշվին։
Նրա խոսքով, ներկայումս 218 հազար մարդ կատարելագործում են իրենց պատրաստականությունը։ Ուսուցումն ավարտելուց հետո հատուկ ռազմական գործողության տարածք է ուղարկվել 82 հազար մարդ, որից ավելի քան 41 հազարը գործում են ստորաբաժանումների կազմում։ Շոյգուն հավելել է, որ զորակոչվել է գործադիր իշխանության 1300 աշխատակից, մոբիլիզացվածների միջին տարիքը 35 է։
News.am
Ֆինլանդիան եւ Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին միաժամանակ
Ֆինլանդիան եւ Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին միաժամանակ։ Այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները, գրում է Reuters-ը։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ուրբաթ օրը ասել է, որ Թուրքիայի նախագահն իրեն ասել է, որ ավելի շատ հարցեր ունի Շվեդիային, քան նրա Ֆինլանդիային։ Բայց նա վստահեցրել է, որ հետ չի թողնի Շվեդիային այս գործընթացից։
«Իհարկե, մեզ համար շատ կարեւոր է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին միաժամանակ»,-ասել է Մարինը։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, որը պաշտոնը ստանձնել է անցած շաբաթ, ասել է․ «Միանգամայն օրինական է, որ Թուրքիան ցանկանում է հաստատել, որ Շվեդիան կատարում է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»։
Norlur.am
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը նոյեմբերի սկզբներին կմեկնի Մոսկվա:
Նրա գործուղման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր:
Նախատեսվում է, որ Ա. Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: