Մեկնաբանություն- Լիբանանի այս օրերի դառը և ուրախ օրերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185684-Մեկնաբանություն_Լիբանանի_այս_օրերի_դառը_և_ուրախ_օրերը
Լիբանանը պատմական հաղթանակ է գրանցել՝ գծելով իր ծովային սահմանները օկուպացված Պաղեստինի հետ, ինչը տեղի է ունեցել Հեզբոլլահի ուժի ժամանակին օգտագործման շնորհիվ, հնարավորություն տալով երկրին շահագործել Միջերկրական ծովում իր էներգետիկ ռեսուրսները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 07:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լիբանանի այս օրերի դառը և ուրախ օրերը

Լիբանանը պատմական հաղթանակ է գրանցել՝ գծելով իր ծովային սահմանները օկուպացված Պաղեստինի հետ, ինչը տեղի է ունեցել Հեզբոլլահի ուժի ժամանակին օգտագործման շնորհիվ, հնարավորություն տալով երկրին շահագործել Միջերկրական ծովում իր էներգետիկ ռեսուրսները:

Այս հնարավորության օպիտմալ օգտագործմամբ Լիբանանը կարող է ոչ միայն բավարարել ենրքին կարիքներն այլ  նաև վերածվել էներգիայի արտահանողի և օրինակ դառնալ այլ երկրների, այդ թվում՝ Պաղեստինի ու Եմենի Դիմադրության համար՝ պաշտպանելու այդ երկրների բնական ռեսուրսները և կանխելու դրանց թալանը բռնազավթող կառավարությունների կողմից։

Եվ երկու գործոն կարող են մեծացնել Պաղեստինի հետ ծովային սահմանի սահմանազատման համաձայնագրի առավելությունները և արագացնել դրա քաղաքական և տնտեսական շահագործումը՝ Լիբանանի խնդիրներն ու երկընտրանքները լուծելու համար։ Առաջինը նոր կառավարության ձևավորումն է, երկրորդը՝ նոր նախագահի նշանակումը։

Կառավարություն ձևավորելու համար Նաջիբ Միղաթին ուներ ավելի քան 4 ամիս:  Հեզբոլլահը մի քանի անգամ միջամտեց Միղաթիի և Միշել Աունի միջև՝ նոր կաբինետ ձևավորելու հարցում և երբեմն համաձայնությունը նույնիսկ մոտ էր: Սակայն Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանը ամսնակցելուց վերադառնալուց հետո, Միղաթին հետաձգեք կառավարության կազմի ձևավորումը: Մի քանի ամիս առաջ որոշ   իրազեկ աղբյուրներ, դիտարկելով Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանի խորհրդակցություններն ու տեղաշարժերը, կանխատեսում էին, որ Միղաթին մինչև Միշելի նախագահական ժամկետի ավարտը չի  ձևավորի կաբինետը: Հետևաբար Միշել Աունի իրավահաջորդին նշանակելու նպատակով  խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հանդիպումներն ավարտվեցին անարդյունք, և  պարզ դարձավ, որ նույն մարդիկ, ովքեր չէին ցանկանում, որպեսզի Միղաթին ձևավորի կառավարություն, դեմ են նաև  Աունի իրավահաջորդի նշանակմանը և ժամանակ ձգեցին, որպեսզի Աունի պաշտոնավարումից հետո իրականացնեն իրենց ծրագիրը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը, Միղաթիի նոր կաբինետ ձևավորելու շարունակական ջանքերի մասին հայտարարելուց հետո, իր նախագահական ժամկետի վերջին օրը, խորհրդարանին ներկայացրեց Միղաթիի կառավարության հրաժարականի ստորագրված տեքստը և դրանով իսկ կանխեց նրանց ջանքերն, ովքեր ամիսներ առաջ ծրագրում էին իրենից հետո իրականացնել իրենց ծրագրերը, ժամանակ ձգելով  նոր կառավարություն ձևավորելու համար:

Հետևաբար կարելի է ասել, որ Լիբանանը մուտք է գործում քաղաքական անկայունության նոր շրջան, որը կարծես դրսում ղեկավարելու է Սաուդյան Արաբիան, իսկ ներսում՝ Սամիր Ջաաջաան: