Մամուլի տեսություն 02.11.2022թ.
Իրանական թերթերն այսօր անդրադարձել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարևոր այցին Իրան և նրա հանդիպմանն Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ռայիսի. Մենք զգայուն ենք Կովկասի հարցում
Անդրադառնալով այն հանգամանքին, որ կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, Իրանի նախագահը նշել է. «Մենք զգայուն ենք կովկասյան տարածաշրջանի նկատմամբ. Անվտանգությունն ու խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում շատ կարևոր են Իրանի համար»:
Վարչապետ Փաշինյանը երեկ մեկնել է Թեհրան: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին 2 տարում լարվածության և հակամարտությունների աճը Թեհրանի համար կրկնակի կարևորել է Երևանի հարցը: Արձագանքելով Հայաստանի Սյունիքի մարզը գրավելու և Իրան-Հայաստան սահմանային կապը կտրելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտմուների, Թեհրանը հայտարարեց, որ սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է:
Այդ հարցին անդրադարձավ նաև ԻԻՀ առաջնորդը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը մի քանի հազար տարեկան կապի ուղի է երկու երկրների միջև:
Էթելաաթ օրաթերթ
Սաուդյան Արաբիայի կողմից արգելված զենքի կիրառման հետևանքով հազարավոր եմենցի երեխաներ տառապում են անբուժելի հիվանդություններից
Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ագրեսիայի և արգելված զենքի կիրառման մասին զեկույցում «Ալ-Ահդ» լրատվական կայքը գրել է. «Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ պատերազմում արգելված զենքի կիրառման հետևանքով, հազարավոր եմենցի երեխաների վարակվել են ծանր և անբուժելի հիվանդություններով»:
Զեկույցում ասվում է. «Եմենում նորածինների մոտ նկատվող շեղումները և անբուժելի հիվանդությունները Ռիադի հանցագործությունների և արգելված զենքի կիրառման հետևանքն են:
Քեյհան օրաթերթ
Էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, Իրանի և Հայաստանի միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը երկարաձգվեկլ է մինչև 2030 թվականը:
ՀՀ վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է էներգետիկայի ոլորտում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը երկարաձգվեկլ է մինչև 2030 թվականը:
ԻԻՀ նախագահ Ռայիսին նշել է, որ վերջին ամիսներին Թեհրան-Երևվան առևտրային հարաբերություններն աճել են 43%-ով: Նա հավելել է. «Մեր բանակցություններում նպատակ է սահմանվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և առևտրային փոխանակումների մակարդակը հասցնել 3 միլիարդ դոլարի, ինչը լիովին հնարավոր է երկու երկրների իշխանությունների կամքի շնորհիվ»:
Իրան օրաթերթ
Պիկեի անձնական հողատարածքում հայտնաբերվել է 250 գերեզման և Մալագա հյուրանոցի կառուցման նախագիծը դադարեցվել է
Իսպանական Marca պարբերականը հաղորդել է, որ Բարսելոնայի ֆուտբոլի հավաքականի ազգային պաշտպան Ժերար Պիկեի կողմից հյուրանոցի շինարարության նախագիծը դադարեցվել է՝ տարածքում 250 գերեզմանի հայտնաբերվելուց հետո։
Ներկայումս համապատասխան հետազոտություններ և ուսումնասիրություններ են սկսվել՝ պարզելու, թե կոնկրետ որ դարին են պատկանում այդ գերեզմանները։
armenpress.am
ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊՆ-ից, նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
armenpress.am
Գերմանիայում հոկտեմբեր ամսին գործազուրկների թիվն ավելացել է կանխատեսված ցուցանիշից ավելի քիչ
Գերմանիայում հոկտեմբեր ամսին գործազուրկների թիվն ավելացել Է 8 հազարով՝ 14 ամսվա ընթացքում մինչեւ առավելագույն 2,518 միլիոն: Դա ցույց են տվել ԳԴՀ-ի Աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տվյալները: Աճը գրանցվում Է հինգերորդ ամիսն անընդմեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg-ի հարցմանը, միջին հաշվով կանխատեսել Էին գործազուրկների թվի աճ 12,5 հազարով: Մինչդեռ գործազրկությունը կրկին չի փոխվել եւ կազմել Է 5,5 տոկոս:
Ցուցանիշն այդ մակարդակում Է պահպանվել երրորդ ամիսն անընդհատ եւ համընկել Է կանխատեսման հետ: Աշխատանքի գերմանական շուկան մնում Է կայուն, չնայած դժվարին պայմաններին, որոնք կապված են Ուկրաինայի իրադարձությունների, մատակարարումների հետ կապված խնդիրների եւ բարձր գնաճի հետ, թեեւ տնտեսության մեջ անկման հետեւանքները դառնում են ավելի ակներեւ, ասվում Է հաղորդագրության մեջ:
Գերմանիայում գործազրկության ամենաբարձր մակարդակը նշվել Է Բրեմենում (10,3 տոկոս), ամենացածրը՝ Բավարիայում (3,1 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ՀՀ ՊԵԿ նախագահն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։
Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:
panorama.am
Ռուսաստանը դարձել է Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից
Ռուսաստանը հոկտեմբերին դարձել է Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը`այդ ցուցանիշով առաջ անցնելով ավանդական առաջնորդներից՝ Սաուդյան Արաբիայից և Իրաքից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ վկայակոչելով Vortexa ընկերության տվյալները, որը հետևում է բեռնափոխադրումներին ամբողջ աշխարհում։
«Հոկտեմբերին Ռուսաստանը Հնդկաստան է մատակարարել օրական 946 հազար բարել նավթ, ինչը մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է կամ Հնդկաստան հում նավթի ներմուծման 22 տոկոսը։ Միևնույն ժամանակ Իրաքին բաժին է ընկել հոկտեմբերյան մատակարարումների 20,5 տոկոսը, իսկ Սաուդյան Արաբիային՝ 16%»,- ընկերության տվյալները մեջբերում է «Economic Times»-ը։
Ըստ վերլուծաբանների՝ Հնդկաստանի կողմից հում նավթի ներմուծման ընդհանուր ծավալը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 5%-ով, իսկ Ռուսաստանից ներկրումները՝ 8%-ով։Միևնույն ժամանակ, թեև Չինաստանը ծովով առաքվող ռուսական նավթի ամենամեծ գնորդն է՝ ներմուծելով օրական ավելի քան մեկ միլիոն բարել, Հնդկաստանն առաջին անգամ ծովով ավելի շատ նավթ է ներմուծել Ռուսաստանից, քան Եվրամիությունը. ծավալները 34%-ով ավելի են եղել, քան ԵՄ-ում։
Միևնույն ժամանակ, ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ հնարավոր է դեկտեմբերին Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներկրումը կրճատվի՝ առաքման սահմանափակումների պատճառով, որոնք կարող են առաջանալ Արևմուտքի կողմից առաջարկված ռուսական հումքի գների վերին շեմի պատճառով:
panorama.am
Թուրքիայում մեկ ամսում գրանցվել է կտտանքների ենթարկելու 337 դեպք, որոնցից 75-ը՝ կալանավայրերում
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հրապարակել է մարդու իրավունքների ոտնահարման 2022թ․սեպտեմբերյան զեկույցը, փոխանցում է Էրմենիհաբերը։
Համաձայն այդ զեկույցի՝ միայն սեպտեմբերին 204 մարդու կյանքի իրավունքի խախտում է գրանցվել, բանտերում սպանվել է 3 մարդ, իսկ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետևանքով 2 մարդ մահացել։
Մեկ ամսվա ընթացքում 12 փախստական տարբեր հանգամանքներում մահացել է, գրանցվել է կանանց սպանության 28, իսկ աշխատավորների սպանության 157 դեպք։ Բացի այդ 11 լրագրող հարձակման է ենթարկվել, 6 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2 լրագրող կալանավորվել է, իսկ 278 քաղաքացի էլ՝ ձերբակալվել։
Տեղի է ունեցել կտտանքների ենթարկելու 337 դեպք, որոնցից 75-ը՝ կալանավայրերում։ 86 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել հավաքների և քայլերթների իրավունքն օգտագործելու համար։ Խոչընդոտվել է 159 ինտերնետային կայքի հասանելիություն։ 37 մարդ ձերբակալվել է խոսքի արտահայտման ազատության համար։