Մեկնաբանություն. Իրանի նախագահը պատասխանել է Բայդենի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186128-Մեկնաբանություն._Իրանի_նախագահը_պատասխանել_է_Բայդենի_հայտարարությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին աբանի13-ի (նոյեմբերի 4-ի) Համաշխարհային մեծապետականության  դեմ պայքարի ազգային օրվա առիթով կազմակերպված արարողության ընթացքում ընդգծելով  ,որ ԱՄՆ-ը  ​​առաջատար դեր է խաղում պատերազմների և արյունահեղության մեջ և հանուն իր շահերի ոչնչացնում է ժողովուրդների շահերը, արձագանքել է երկրում տեղի ունեցած վերջին անկարգություններին հովանավորելու՝ Ջո Բայդենի հայտարարություններին:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Նոյեմբեր 05, 2022 08:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի նախագահը պատասխանել է Բայդենի հայտարարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին աբանի13-ի (նոյեմբերի 4-ի) Համաշխարհային մեծապետականության  դեմ պայքարի ազգային օրվա առիթով կազմակերպված արարողության ընթացքում ընդգծելով  ,որ ԱՄՆ-ը  ​​առաջատար դեր է խաղում պատերազմների և արյունահեղության մեջ և հանուն իր շահերի ոչնչացնում է ժողովուրդների շահերը, արձագանքել է երկրում տեղի ունեցած վերջին անկարգություններին հովանավորելու՝ Ջո Բայդենի հայտարարություններին:

Ռայիսին ասել է.«Ժամեր առաջ տեղեկացա ,որ ԱՄՆ-ի նախագահը մի արտահայտություն է կատարել, որը միգուցե նրա մտացրված լինելու հետևանքն է: ԱՄՆ-ի նախագահը ասել է, որ իրենք մտադիր են Իրանն ազատել, սակայն Իրանը ազատագրվել է 43 տարի առաջ և այլևս չի լինելու ԱՄՆ-ի գերին: Մենք երբեք այլևս կաթնատու կով չենք լինելու»:

Իրանի նախագահի վճռական հնչում է ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարության։ Որևմտյան Կալիֆորնիա նահանգում Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցչի համար  ֆինանսական օգնություն ներգրավելու լայնածավալ արշավի շրջանակում, մի քանի մարդկանց ներկայությամբ, ովքեր գրություններ են պարզել ի հովանավորություն Իրանի խռովարարների, Ջո Բայդենն ասել է. «Մի մտահոգվեք  մենք ազատելու ենք Իրանը: Նրանք (խռովարարները) շուտով իրենց ազատելու են»:

 

Բայդենի այս հայտարարությունն ակնհայտ միջամտություն է Իրանի ներքին գործերին և հակասում է միջազգային օրենքներին: Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քորբին, մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե   ի՞նչ նկատի ուներ Բայդենն այս հայտարարությունը հնչեցնելով, ասել է. «Բայդենը ևս մեկ անգամ մեր միասնությունը հայտնեց Իրանի  խռովարարներին»: Քերբին հստակեցրեց. «Փոփոխությունն Իրանի ժողովրդի պարտականությունն է: Իրանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ»:

Իրանի դեմ Վաշինգտոնի գործողություններից են՝ 1953 թվականի օգոստոսին (իրանական մորդադ ամսի 28-ի) պետական ​​հեղաշրջումը և շահի բռնապետական  կառավարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը մինչև 1979 թվականը։ Բացի այդ, ԱՄՆ-ը​​ դարձավ Սավաքի ստեղծման պատճառը, որը մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը գլխավոր դերը խաղաց Փահլավի ռեժիմի դեմ հանդես եկող մարտիկներին ձերբակալելու, խոշտանգելու և սպանելու գործում։ Մյուս կողմից, ամերիկյան նավթային ընկերությունները նույնպես կարևոր դեր են խաղացել Իսլամական հեղափոխությանը նախորդած տարիների երկրի նավթի թալանի գործում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շահի ռեժիմին էր վստահել Պարսից ծոցի ժանդարմի դերը, իհարկե, Իրանի ժողովրդի հաշվին։

 

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն որդեգրեց հակաիրանական քաղաքականություն: Վերջին չորս տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ:  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք հակաիրանական պատժամիջոցների սահմանումը ՀԳՀԾ-ից դուրս գալուց և առավելագույն ճնշման քաղաքականությունից հետո, նոր և աննախադեպ չափեր ստացավ։ Վաշինգտոնն Իրանի ժողովրդի դեմ կիրառեց ամենախիստ պատժամիջոցները՝ հույս ունենալով, որ Իրանը կհանձնվի Միացյալ Նահանգների անտրամաբանական և անօրինական պահանջներին, ինչը, բնականաբար, ձախողվեց: Այդ մասին խոստովանեց նաև Բայդենի կառավարությունը:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենը, չնայած իր նախկին կարգախոսներին, պաշտոնը ստանձնելուց ի վեր շարունակել է առավելագույն ճնշման քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ տարբեր պատրվակներով հայտարարում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ ԱՄՆ-ն այժմ պաշտոնապես հրաժարվել է Վիեննայի բանակցություններից՝ Իրանում տեղի ունեցած անկարգությունների պատրվակով և հայտարարել անկարգություններին աջակցելու մասին: Իրանում վերջին անկարգությունների սկզբից ի վեր ամերիկացի պաշտոնյաները ոչ միայն միջամտողական հայտարարություններ են կատարել, այլեւ պատժամիջոցներ են սահմանել Իրանի պաշտոնյաների ու կառույցների դեմ: Իսկ օրերս, ԱՄՆ-ն, Ալբանիայի հետ մեկտեղ Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ  կազմակերպեց: Նիստ, որը, չնայած իր ՛ուրջը բարձրացված աղմուկին, ոչ մի ձեռքբերում չունեցավ կազմակերպիչների համար։