Մամուլի տեսություն 05․11․2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186130-Մամուլի_տեսություն_05_11_2022
Այսօր իրանական թերթերի մեծ մասի գլխագրերը նվիրված են Իրանում «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» առիթով կայացած երթին ժողովրդի խանդավառ մասնակցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2022 08:39 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 05․11․2022

Այսօր իրանական թերթերի մեծ մասի գլխագրերը նվիրված են Իրանում «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» առիթով կայացած երթին ժողովրդի խանդավառ մասնակցությանը:

Քեյհան օրաթերթ

Իրանի ժողովրդի կոչը թշնամուն ջախջախող սխրագործության ժամանակ՝ Հանցանք գործելու հնարավորություն մի տվեք ահաբեկիչներին

Իրանի ժողովուրդն աբան ամսի 13-ին,  նոյեմբերի 4-ին՝ թշնամուն ջախջախող սխրանք գործելով, ուժգին ապտակեց թշնամիների բերանին, որոնք սին հույսեր էին փայփայում վերջին անկարգությունների հետ կապված: Վերջին հիբրիդային պատերազմում Իսլամական Իրանի հավատացյալ, մարտնչող և իրազեկ ժողովրդի անուշադրության բերումով, Իսլամական հեղափոխության ընդդիմադիր ճակատը, լրտեսական ծառայությունների և ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների աջակցությամբ, ԻԼԻՊ-ի խուլիգաններին թույլ է տվել  չարիքներ  գործել և վրեժխնդիր լինել ժողովրդից  և զուր ջանքեր գործադրել նրա առաջընթացը գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում դանդաղեցնելու համար: Իսլամական Իրանի հավատարիմ ժողովուրդը երեկ աբանի 13-ին նվիրված փառահեղ երթի ժամանակ կոչ արեց կտրուկ մոտեցում ցուցաբերել ահաբեկիչ խուլիգաններին ու չարագործներին,որոնք փորձում են թուլացնել երկրի անվտանգությունը։

 

Խորասան օրաթերթ

Ռայիսին պատասխանել է  մտացրիվ  Ջո Բայդենին

Երեկ ԱՄՆ-ի նախկին լրտեսական որջի(դեսպանատան)դիմաց  համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ելույթն ուշադրության արժանի է։ Նա անդրադառնալով Բայդենի անհիմն հայտարարությանը, ասել է․-«Մի քանի ժամ առաջ տեղեկացա,որ  ԱՄՆ-ի նախագահը մտացրիվ լինելու պատճառով ինչ-որ հայտարարություն է արել ,ասելով  որ իրենք կազատագրեն Իրանը»։ Պարոն նախագահ, Իրանը ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է՝ կրկին չհայտնվելու ձեր գերության մեջ, և երբեք չդառնալ ձեր կաթնատու կովը», - ասել է Ռայիսին։

 

Էթելաաթ օրաթերթ

Իսրայելում Նեթանյահուի և ծայրահեղական աջերի տարած հաղթանակից հետո ռմբակոծվել է Գազան

Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի կենտրոնում գտնվող Դիմադրության ուժերին պատկանող կենտրոնները։

 

Գազայի կենտրոնում գտնվող «Ալ-Մաղազի» ճամբարը ռմբակոծվել է Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների միջոցով, և նշվում է, որ Գազայի կենտրոնի որոշ հատվածներում սիոնիստների ​​ռմբակոծության հետևանքով անջատվել է էլեկտրականությունը։ Իսրայելական բանակը նաեւ պնդում է, որ այս հարձակումներն իրականացվել են Գազայի հատվածից գրավյալ տարածքների ուղղությամբ արձակված հրթիռների հետևանքով։

Ի դեպ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ  Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում պաղեստինցի մարտիկների և սիոնիստ զինվորների միջև տեղի ունեցած ծանր բախումների հետևանքով նահատակվել են երկու և վիրավորվել չորս  պաղեստինցի։ Դա այն դեպքում,երբ Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետն ու նրա աջակողմյան դաշինքը հաղթել են այս ռեժիմի նոր ընտրություններում։

 

Ջամ-է Ջամ օրաթերթ

Ռուսաստանը Թել Ավիվին՝ Ուկրաինա զենք մի ուղարկեք

Bloomberg լրատվական կայքը հայտարարել է, որ Ռուսաստանը զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին, ասելով,որ եթե նա պաշտպանական զենք ուղարկի Ուկրաինա, ապա պետք է պատասխան գործողություն ակնկալի Մոսկվայից։

Bloomberg-ը, վկայակոչելով իրազեկ երկու աղբյուրներին, հայտնում է, որ Մոսկվան կարձագանքի, եթե Թել Ավիվն ուղղակիորեն կամ երրորդ կողմի միջոցով հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկի Ուկրաինա։  Հաղորդման մեջ չի նշվում Մոսկվայի արձագանքի տեսակը։

Araratnews.am

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

 

News.am

Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նոյեմբերի 4-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթղթի մեջ նշված է, որ Գարեգին Երկրորդը պարգևատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

Նշենք, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն էր։

Lragir.am

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Armenpress.am

Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ CNN

Անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում անջատվել են SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով թեմային լավատեղյակ աղբյուրներին։

 SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ կա Starlink-ի շուրջ 25 հազար տերմինալ, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։

SpaceX-ը հոկտեմբերին դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից  օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։

Թեմայից քաջատեղյակ աղբյուրը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով հոկտեմբերի 24-ից 1300 տերմինալների կապն ընդհատվել է, ինչը «մեծ խնդիր է» դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար։

 

Armenpress.am

Շանհայում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ-էքսպոն

Չինական Շանհայ քաղաքում մեկնարկեց Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսը (China International Import Expo):

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Շանհայում մեկնարկած ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինպինն, ով ընդգծեց ցուցահանդեսի կարևորությունը համաշխարհային համագործակցության հետագա խթանման հարցում:

«Քաղաքակրթությունների առաջընթացի առանցքային շարժիչ ուժը և գլոբալ բարգավաճման ու զարգացման անբաժանելի ուղին բաց լինելու մեջ է: Աշխարհը մեր օրերում բախվում է արագ իրար հաջորդող փոփոխությունների: Մենք պետք է բաց քաղաքականությամբ բարձրացնենք նորարարության տեմպերը, որպեսզի բոլորին օգուտ բերենք: Չինաստանը կաշխատի աշխարհի բոլոր երկրների հետ` կիսելով իր ընդարձակ շուկայի հնարավորությունները»,-ասաց նախագահ Սի Ծինպինը:

Վերջինիս խոսքով` Չինաստանը կփորձի զարկ տալ բարձրորակ համագործակցությանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

«Իր նոր զարգացման շնորհիվ՝ Չինաստանը կշարունակի նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ աշխարհի համար, կխթանի բաց համաշխարհային տնտեսության ձեւավորումը: Չինական միջազգային ներմուծման էքսպոն վերածվել է համաշխարհային հանրության համար մատչելի հարթակի»,-ասաց նա:

Բացման պաշտոնական արարողությանն առցանց ձևաչափով մասնակցություն ունեցան մի շարք երկրների ղեկավարներ:

Չինաստանի 5-րդ միջազգային իմպորտ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 2018 թվականին: 5-րդ հոբելյանական Էքսպոյին այս տարի մասնակցում է 145 երկիր, ինչպես նաև Fortune Global 500-ի ցանկում ընդգրկված  284 ընկերություններ և ոլորտի առաջատար ձեռնարկություններ: Ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 10-ին: