Մեկնաբանություն-Նեթանյահուի իշխանության վերադարձի տարածաշրջանային հետեւանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186150-Մեկնաբանություն_Նեթանյահուի_իշխանության_վերադարձի_տարածաշրջանային_հետեւանքները
Սիոնիստական ռեժիմի Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օկուպացված Պաղեստինում աջ ծայրահեղականների հետ վերադարձավ իշխանության, ինչը, մտահոգություն է առաջացրել ոչ միայն Իսրայելում ,այլև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2022 14:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Նեթանյահուի իշխանության վերադարձի տարածաշրջանային հետեւանքները

Սիոնիստական ռեժիմի Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օկուպացված Պաղեստինում աջ ծայրահեղականների հետ վերադարձավ իշխանության, ինչը, մտահոգություն է առաջացրել ոչ միայն Իսրայելում ,այլև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։

Սիոնիստական ​​ռեժիմի ընտրական կոմիտեն ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո հայտարարեց Քնեսեթի ընտրությունների վերջնական արդյունքները:  Ռեժիմի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան ստացավ  խորհրդարանում 120 մանդատից 64 մանդատ։

Այս հաղթանակը ձեռք է բերվել հրեա ծայրահեղականների կողմից 14 մանդատ ստանալով, ինչը մտահոգություն է առաջացրել Սիոնիստական ​​ռեժիմի ներքին պայմանների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների  անցկացվելուց առաջ ռասիստական ​​և ծայրահեղական տարրերի առկայությունն ստիպեց որոշ արաբ պաշտոնյաների մտահոգություն հայտնել օկուպացված տարածքներում ծայրահեղականների իշխանության գալու հետևանքների վերաբերյալ։ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդը, ով 2020 թվականի սեպտեմբերին ստորագրել է ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, սեպտեմբերին Բենիամինի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել ընտրություններում հաղթելու դեպքում իր կաբինետում ծայրահեղ աջակողմյան սիոնիստների առկայության վերաբերյալ։ Թվում է,արաբ հաշտարարները կարծես թե գոհ չեն Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։

Թվում է, թե Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանական ընտրությունների մեկ այլ հետեւանք կլինի պաղեստինյան դիմադրության ուժեղացումը։ Ծայրահեղ աջերը, ինչպիսին Իտմար Բեն Ղաֆիրն, որը դառնում է Նեթանյահուի գործընկերը իշխանության մեջ, բացահայտ հակաարաբական մոտեցում ունեն և շեշտում են օկուպացված տարածքներից արաբների արտաքսումը։ Նման մարդկանց մուտքը Թել Ավիվի կաբինետ և Նեթանյահուի այն տեսակետը, որ Բենթ-Լապիդ կաբինետը հանգստացրել է պաղեստինցիներին և հանձնվել է լիբանանյան և պաղեստինյան դիմադրությանը, կհանգեցնի Սիոնիստական ​​ռեժիմի ապագա կաբինետում աճող ռասիզմին և բռնությանը պաղեստինցիների նկատմամբ: Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամմադ Աշտիեն Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ կուսակցությունների բարձր ձայները համարել է վերաբնակիչների ու բռնազավթողների ծայրահեղականության ու ռասիզմի հակման բնական արդյունք։

Նկատի առնելով «Բիշեհ Շիրան» դիմադրության խմբի ձևավորմանը և վերջին ամիսներին նրանց դիմադրության գործողությունները Հորդանան գետի Արևմտյան ափին և  օկուպացված տարածքներում, ապա կարող ենք ականատես լինել պաղեստինցիների և սիոնիստների միջև հակամարտության սրմանը և պաղեստինցիների դիմադրությանը Ղոդսի օկուպացիոն ռեժիմի դեմ։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի ապագա կաբինետի ձևավորման մյուս հնարավոր հետևանքը կարող է լինել Լիբանանի հետ ծովային համաձայնագրի չեղարկումը։

Վերջերս Բեյրութի և Թել Ավիվի միջև համաձայնագիր է ստորագրվել ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ, որը կարեւոր ձեռքբերում էր Լիբանանի եւ Հեզբոլլահի համար։ Մինչ Լապիդն այն անվանեց պատմական համաձայնագիր, Նեթանյահուն այն անվանեց պատմական հանձնում և հայտարարեց, որ եթե ստանձնի վարչապետի պաշտոնը չի կատարի այս համաձայնագիրը։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում կչեղարկի այս համաձայնագիրը։

Նա հայտարարել է. «Այս համաձայնագրի հետ ես կանեմ նույնը, ինչ արեցի Օսլոյի համաձայնագրի հետ, որովհետև Օսլոյի պայմանագիրը ձախակողմյան կառավարության կողմից հանձնման պայմանագիր էր»: