Քարթերը զգուշացրել է ԱՄՆ-ում ռասիզմի վերականգման կապակցությամբ
ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Ջիմի Քարտերը զգուշացրել է այդ երկրում ռասիստական դրսևորումների կապակցությամբ:
«Նյու յորք թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում, Քարթերն ասել է.«ԱՄՆ-ում թաքնված ռասիզմի մի մասը վերականգնվել է ,որից իր յուրահատուկ բաժինն է վերցրել Դոնալդ Թրամփը»:
Քարթերն ընդգծել է.«Բարաք Օբամայի ,որպես նախագահ ընտրությունը առթեց այն հանրապետականների ռասիստական հակազդեցությունը ,որոնք դեմ էին մի սևամորթի նախագահ ընտրվելուն և ներկայումս էլ նույն տրամադրությունն է տիրում նրանց մոտ»:
Ամերիկայի միացյալ նահանգների պատմությունը նույնիսկ նախքան այդ երկրի հիմնադրվելը, զուգորդված է եղել ռասիստական դրսևորումներով:
ԱՄՆ-ում մինչև 150 տարի առաջ գործում էր ռասիստական դրսևորման, ներառյալ ստրկատիրության ամենակոպիտ կազմակերպությունը:
Այնուհետև թեև ստրկատիրությունը վերացվեց, բայց խտրականությունն ԱՄՆ-ում երբեք չվերացավ : Նույնիսկ 1960-ական թթ. քաղաքացիական շարժման արձանագրած հաջողությունները չխթանեցին Սևամորթների ու սպիտակամորթների միաձուլումն ԱՄՆ հասարակության մեջ:
Իհարկե վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում քաղաքական ու սոցիալական իրադարձությունների ընթացքն այնպիսին է եղել,որ մի սևամորթ կարողացել է զբաղեցնել նախագահի պաշտոնը:
Այնուամենայնիվ 2008 թ. նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը վերջ տվեց այդ երկրում ռասիստական ավանդույթին:
ԱՄՆ-ում սևամորթ նախագահի 7-ամյա նախագահության ընթացքում, բազմիցս ամերիկացի սևամորթ երիտասարդներ են սպանվել սպիտակամորթ ոստիկանների կողմից և նույնիսկ մարդասպան ոստիկաններից ոմանք անմեղ են ճանաչվել:
Ինչ խոսք ,որ միլիոնավոր սևամորթներ ապրում են աղքատության ծանր պայմաններում և Օբամայի օրոք նրանց պայմանները ոչ միայն չեն բարելավել, այլև վերջին տարիներին տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով ավելի են վատացել:
ԱՄՆ-ում որոշ ռասիստական շարժումներ համոզված են, որ էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում սևամորթներ , ծագումով լատինամերիկացիներ և մուսուլմաններ շատ են աճել ԱՄՆ-ում ու ընդգրկվել են երկրի քաղաքական ու տնտեսական դաշտում:
Ներկայումս առկա է այն մտահոգությունը,որ Թրամփի հայտարարություններն ԱՄՆ-ում կարթնացնեն ռասիստական արյունալի հակամարտությունների քնած հսկային և ԱՄՆ հասարակությանը կվերադարձնեն կոշտ ու կոպիտ ժամանակաշրջանին:
Սևամորթների գերակայությանը ձգտողները չեն պատրաստվում առավել քան երբևէ լռություն պահպանել բազմացեղային քաղաքականությունների նկատմամբ:
Այս գերհզոր ուժերի բախումը կարող է ապակայունացնել ԱՄՆ-ի հասարակությունը , հատկապես եթե Թրամփը հաղթի ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում :