Մամուլի տեսություն 12․11․2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i186666-Մամուլի_տեսություն_12_11_2022
Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողովում իր սադրիչ ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է․-« Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը իր օրակարգում իբրև առաջնահերթություն մտցնի և մշտական ուշադրության տակ պահի մեր էթնիկ թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության հարցը»։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 09:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12․11․2022

Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողովում իր սադրիչ ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է․-« Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը իր օրակարգում իբրև առաջնահերթություն մտցնի և մշտական ուշադրության տակ պահի մեր էթնիկ թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության հարցը»։

Վաթանե Էմռուզ

Իսրայելի ոչնչացումը 7 րոպեում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտնել է առաջիկա օրերին կայանալիք իրանական հիպերձայնային հրթիռի  շնորհանդեսի մասին։

Իրանի կողմից հիպերձայնային հրթիռի փորձարկումն առավել քան այլ բան վախեցնելու է Սիոնիստական ​​ռեժիմին: Քանի որ հիպերձանային հրթիռներին դիմակայելու տեխնոլոգիա և համակարգ չկա, Սիոնիստական ​​ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգը նույնպես չի կարողանա դիմակայել նման հրթիռներին։ Ուստի Իրանի կողմից հիպերձայնային հրթիռների ձեռքբերումը մղձավանջ կդառնա Սիոնիստական ​​ռեժիմի համար։

 Այս կապակցությամբ սիոնիստական ​​Jerusalem Post թերթն անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարի հայտարարություններին, գրել է.-« Իսրայելն արդեն անհանգստացած էր տարածաշրջանում հիպերձայնային հրթիռների առկայությամբ, երբ Իրանը հայտարարեց, որ նման հրթիռներ է ստեղծել։ Իսրայելն արդեն աշխատում է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ, որպեսզի դիմակայի ցանկացած նման սպառնալիքի,

Սիոնիստական ​​այս թերթն այնուհետև նշել  է.-« Չնայած Իսրայելը հակաօդային պաշտպանության  բազմամակարդակ համակարգ ունի, ներառյալ «Երկաթե գմբեթը», «Նետ-2»-ը, «Նետ-3»-ը եւ դեռեւս մշակման փուլում գտնվող «Երկաթե ճառագայթ» լազերային համակարգը, մինչեւ այժմ չկա համակարգ, որը կկարողանա որսալ հիպերձայնային հրթիռները», գրել է սիոնիստական Jerusalem Post թերթը։

 

Էթելաաթ

Ալիև Եկել է ժամանակը, որ թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն իր օրակարգում իբրև առաջնահերթություն մտցնի մեր էթնիկ թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության հարցը

Նոյեմբերի 11 Սամարղանդում կայացած թյուրքալեզու պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հանդես է եկել սարիչ ելույթով։Նա ասել է«Թյուրքական աշխարհի սահմանները շատ լայն են և դուրս են գալիս ներկայիս թյուրքական անկախ պետությունների աշխարհագրական սահմաններից: Ուստի կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը իր օրակարգում իբրև առաջնահերթություն մտցնի և մշտական ուշադրության տակ պահի մեր էթնիկ թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության հարցը, որպեսզի վերջիններս տարբեր երկրներում ապահովվեն նրանց անվտանգությունը և  ազգային ինքնության պահպանումը»:

 

Քեյհան

Չնայած պատժամիջոցներին՝ Իրանի կառավարությունը մեծ հաջողություններ է արձանագրել՝ սկսկած  ռազմավարական երկաթուղու բացումից մինչև հիպերձայնային հրթիռների կառուցում

Իրանի պաշտոնյաների , այդ թվում Ռայիսիի և  այլ պաշտոնյաների վճռականությունն ու ճիշտ մոտեցումը տարբեր, այդ թվում՝ պաշտպանական և ռազմական ոլորտներում, երկրի զարգացման գնացքին թափ հաղորդելու և կարողությունների ու պաշտպանական հզորության բարձրացման հարցում հակադարձեց անկարգությունների հետ կապված թշնամու պահանջներին և ձախողման մատնեց այս երկրի ու ժողովրդի չարակամներին։

Ցանկացած պատրվակով երկրում ձևավոևված վերջին անկարգությունների ու խռովությունների հիմնական նպատակն է լուսանցք մղել երկրի հանգույցները բացելու ժողովրդական իշխանության ջանքերն ու գործունեությունը և խեղաթյուրել  նրա ձեռքբերումները, իսկ հաջորդ փուլում ըստ օտարերկրյա նախագծողների և ներքին բեմավարների՝ Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի թուլացումն ու փլուզումն էր։

Դավադրություն, որը, փառք Աստծո, հերթական անգամ չիրականացավ ժողովրդի խելամտության և ասպարեզում նրա տեղի ու ժամանակին ներկայության շնորհիվ և մյուս կողմից՝ երկրի պաշտոնյաների , այդ թվում Ռայիսիի և  այլ պաշտոնյաների վճռականությունն ու ճիշտ մոտեցումը տարբեր, այդ թվում՝  պաշտպանական և ռազմական ոլորտներում, երկրի զարգացման գնացքին թափ հաղորդելու և կարողությունների ու պաշտպանական հզորության բարձրացման հարցում հակադարձեց անկարգությունների հետ կապված թշնամու պահանջներին և ձախողման մատնեց այս երկրի ու ժողովրդի չարակամներին։

․․․․․․․

Armenpress.am

Եթե փոխադարձաբար ընդունում ենք 1991-ի սահմանը, դրանով ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հայկական կողմը բոլոր միջազգային հանդիպումներում բարձրաձայնում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, և վերջիններս պետք է դուրս գան ՀՀ տարածքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ խոսելով հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Լրագրողի դիտարկմանը, որ չնայած համատեղ ընդունված հայտարարությունում անդրադարձ կար ՄԱԿ կանոնադրությանը, սակայն հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են և պետք է դուրս գան ՀՀ տարածքից, Փաշինյանը պատասխանեց.

«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը, և այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները: Եւ եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, ուրեմն պետք է դուրս գա այդ տարածքներից, հատկապես, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա»:

Փաշինյանի խոսքով՝ հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը, քանի որ եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, որևէ դիտորդական առաքելություն չէր կարող գալ: «Գար ի՞նչը տեսներ, եթե պարզ չի, թե որտեղ է սահմանը»,-ասաց նա:

 

News.am

Շոլցը դեմ է Կրեմլի պայմաններով Ուկրաինայում հրադադարի հաստատմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է Կրեմլի պայմաններով Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Այս մասին նա ասել է Լայպցիգում «RND vor Ort» քննարկման ժամանակ, հաղորդում է DW-ը։

«Ռուսաստանն առաջին հերթին պետք է հասկանա, որ իր թելադրանքով խաղաղության գաղափարը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եւ որ չի կարելի պարզապես քարտեզի վրա գրիչով գրել եւ ասել՝ «դա իմն է»»,-ասել է Շոլցը։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ պատերազմն ավարտվի, եւ խաղաղությունը հնարավոր դառնա»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ շարունակում է Պուտինի հետ հեռախոսային շփումները։ Նա հավելել է, որ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվել նաեւ ուկրաինական կողմի հետ։  

 

Aravot.am

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

News.am

ԱՄՆ վարչակազմը կվերսկսի Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները. FP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները, գրում է Foreign Policy-ն։

Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Կահիրեում մոտ ապագայում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ներկայիս եւ նախկին պաշտոնյաները։  

Բանակցությունները կստուգեն, թե արդյոք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կկարողանան աշխատանքային մակարդակով դիվանագիտական բանակցություններ վարել կարեւոր հարցերի շուրջ՝ չնայած նրան, որ ամերիկյան արտադրության զենքը նպաստում է Ուկրաինայի մարտադաշտում ռուսաստանցիների զոհերի թվի աճին։

Բանակցությունները նաեւ ցույց են տալիս Բայդենի վարչակազմի պատրաստակամությունը՝ համագործակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ։

Սպառազինությունների կրճատման մասին գոյություն ունեցող պայմանագիրը սահմանափակում է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի զինանոցներում միջմայրցամաքային հեռահարության միջուկային սպառազինությունների քանակը եւ թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին ստուգումներ անցկացնել այլ երկրի տարածքում:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի կապ է հաստատել իր ռուս գործընկերների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի Ուկրաինայի սահմաններից դուրս պատերազմի տարածման ռիսկը, եւ Ռուսաստանին նախազգուշացրել Է միջուկային զենքի կիրառման մասին, ավելի վաղ հայտնել է Wall Street Journal-ը: