Մեկնաբանություն - Սիոնիստների կողմից Աշխարհի առաջնության չարաշահումը հարաբերությունները կարգավորելու համար
Սպորտային դիվանագիտությունը երկրների հանրային դիվանագիտության մի մասն է՝ նպատակներին հասնելու և ազգային համերաշխության, արժանապատվություն ձեռք բերելու, քաղաքական նպատակներն առաջ տանելու և աշխարհի հասարակական կարծիքի մոտ դրական իմիջ ստեղծելու համար։ Սպորտային դիվանագիտությունն օգնել է նորանկախ երկրներին ընդունել իրենց ինքնիշխանությունը։
Իսրայելի հետ հարաբերություններում սոցիալական ապազգայունացման ուղիներից կարելի է նշել արաբական թիմերի մարզիկների մրցակցությունը՝ Սիոնիստական ռեժիմի մարզիկների հետ, Սիոնիստական ռեժիմի դրոշը բարձրացնելը և սիոնիստ հանդիսատեսի ներկայությունը արաբական երկրներում։
Որպես օրինակ կարելի է նշել, անցած տարիներին Սիոնիստական ռեժիմի վոլեյբոլի հավաքականի ներկայությունը Կատարում։ Կատարի վոլեյբոլի մրցաշարի կարևորությունն այն էր, որ առաջին անգամ այլ երկրների կողքին բարձրացվեց Սիոնիստական ռեժիմի դրոշը։ Իհարկե, Կատարի հետ հարաբերությունները կարգավորելու Թել Ավիվի ջանքերը մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել։

Այս կապակցությամբ Դոհայում Աշխարհի առաջնության խաղի ծրագրի մեկնարկով Սիոնիստական ռեժիմը Վաշինգտոնում և ՖԻՖԱ-ում իր ազդեցիկ լոբբիների միջոցով փորձեց ճնշում գործադրել Կատարի վրա՝ համաձայնեցնելու նրանց Թել Ավիվի պայմաններին սիոնիստ հանդիսատեսների ներկայության համար:
Կատարում սիոնիստների ներկայության և մասնակցության վերաբերյալ Թել Ավիվի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորման հարթակ ստեղծելն է, քանի որ սոցիալական անզգայունացման գործընթացը համարվում է Սիոնիստական ռեժիմի և Արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորագույն քայլերից մեկը։
Մոտ 15 հազար սիոնիստ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել տոմսեր՝ Կատարի աշխարհի առաջնության մարզադաշտերում ներկա գտնվելու և խաղերը դիտելու համար և ակնկալվում է, որ Սիոնիստական ռեժիմից մոտ 15-25 հազար մարդ կմեկնի Դոհա՝ դիտելու այս խաղերը: Մինչ այժմ նախադեպ չի արձանագրվել, որ այս թվով սիոնիստ քաղաքացիներ ուղևորվեն Թել Ավիվի հետ պաշտոնական հարաբերություններ չունեցող երկիր:

Թեև Կատարը 90-ականներից ի վեր միշտ ընդլայնել է իր հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և եղել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միակ անդամը, որը դե ֆակտո ճանաչել է սիոնիստական ռեժիմի գոյությունը, սակայն Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին 2021 թվականին հայտարարեց, որ դժվար թե Դոհան կարգավորի իր հարաբերությունները Թել Ավիվի հետ, քանի դեռ Սիոնիստական ռեժիմը չի լուծել իր հակամարտությունը Պաղեստինի հետ:
ՖԻՖԱ-ն նաև հայտարարել է, որ օկուպացված տարածքներից ֆուտբոլի երգրպագուները կարող են դեպի Կատար ուղիղ չվերթներով մեկնել Դոհա , այնտեղ որ Թել Ավիվի՝ Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Դոհա չարտերային թռիչքները հասանելի կլինեն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Սիոնիստական ռեժիմի և Կատարի միջև ուղիղ թռիչքները՝ այն անվանելով պատմական զարգացում։
Սիոնիստական լրատվամիջոցները նաև պնդել են, որ Իսրայելի ռեժիմը և Կատարը համաձայնության են եկել Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Սիոնիստական ռեժիմի դիվանագիտական ժամանակավոր գրասենյակ բացելու վերաբերյալ։
I24 հեռուստաալիքը գրել է.« Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կատարում Սիոնիստական ռեժիմի ժամանակավոր դիվանագիտական գրասենյակի բացման վերաբերյալ, և այս համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի մոտ օրերս»։
Ինչպես Քուվեյթը կամ Սաուդյան Արաբիան, Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման առումով Կատարին չի անհանգստանում հասարակական կարծիքի և բողոքի ցույցերի ձևավորումը՝ երկրի ներսում։
Սակայն, արտաքին մակարդակով պաղեստինյան դիմադրության խմբերի զգայունության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված որոշ նկատառումների պատճառով Դոհան անհանգստացած է Սիոնիստական ռեժիմի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից:
Հոդվածի հեղինակ՝ Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սեյեդ Ալի Նեջաթը
: