Մամուլի տեսություն 18-11-2022
Հաղորդումների համաձայն, Կատարում աշխարհի ֆուտբոլի առաջնության շինարարական աշխատանքների ընթացքում զոհվել են ավելի քան 6500 աշխատանքային միգրանտներ։
Ջամե Ջամ օրաթերթ
Աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթի համար զոհված բանվորներ
Կատարում արգելված են արհմիությունները և կազմակերպությունները, իսկ աշխատանքային պայմաններն այնքան բարդ են, որ աշխարհի ֆուտբելի առաջնության հետ կապված շինարարական աշխատանքների գործընթացում զոհվել են ավելի քան 6500 աշխատանքային միգրանտներ։
Իրան օրաթերթ
Նենսի Փելոսին հրաժարական է տալիս Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ ով առաջին կինն է ԱՄՆ-ում, որ զբաղեցրել է այս պաշտոնը, հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ միջանկյալ ընտրություններում հանրապետականները կարողացան մեծամասնությունը ձեռք բերել կոնգրեսում Նա հայտարարել է, որ կհրաժարվի կոնգրեսում դեմոկրատների ղեկավարությունից։
Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչ 82-ամյա Նենսի Փելոսին, որը երկու անգամ եղել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը, ասել է, որ վերջին 35 տարիների նման ինքը կմնա Կոնգրեսում և կծառայի որպես Սան Ֆրանցիսկոյի պատգամավոր՝ ներկայացուցիչների պալատում: Ամենայն հավանականությամբ Նյու Յորքի ներկայացուցիչ՝ Հեքիմ Ջեֆրիսը, կընտրվի Կոնգրեսում, որպես դեմոկրատների նոր խոսնակ։
Ջամե Ջամ օրաթերթ
Պաղեստինի ժողովրդի հերթական մեծ հաղթանակը ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեն (կապված մարդու իրավունքների, հումանիտար, սոցիալական և մշակութային հարցերի հետ) հինգշաբթի օրը ընդունելով մի բանաձև ճանաչել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Պաղեստինի «Ա--Վաֆա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսը, համաձայնեցնելով Պաղեստինի ինքնավարության կառավարության հետ, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների անունից ներկայացրել է այս բանաձևը։
Համշահրի օրաթերթ
Ուլյանովը. Եռյակի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առաջարկված բանաձեւի տեքստի շուրջ չկա համաձայնություն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Եռյակի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առաջարկված բանաձեւի քվեարկությունն անխուսափելի է։ Նա հստակեցրել է, որ դրա տեքստի շուրջ չկա համաձայնություն։
Էթեմադ օրաթերթ
Արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Հասան Բեհեշթիփուր. Քիչ հավանական է, որ եվրոպացիները գան բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Իրանում անկարգությունները չեն կարգավորվել
Արտաքին քաղաքականության փորձագետն ասել է.«Եվրոպացիները, հատկապես եվրոեջյակը, սպասում են ՀԳՀԾ-ի բանակցությունների վերսկսմանը, սակայն այդ երկրները դժվար թե գան բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Իրանում չեն լուծվել ներքին խնդիրները և անկարգությունները։
araratnews.am
Պուտինը կժամանի Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Նա նաև ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Կուբայի առաջնորդի հետ։ Նախագահի առաջիկա անելիքների մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում՝ կլինի գործուղում Հայաստան և կլինեն ռուս-կուբայական բանակցություններ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
armenpress.am
Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին:
«Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը մեզ մոտ ստացվել է շատ աննախադեպ արագությամբ: Բայց այդ ընթացքում կուտակված պոտենցիալը և ձեռքբերումները մեզ թույլ են տալիս խոսել այն մասին, որ մենք շատ արագ կանցնենք արդեն պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին: Այն առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և նախագծման, և ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ դա է նպատակը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ:
Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար:
news.am
Ադրբեջանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում
Ադրբեջանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
Ադրբեջանի խորհրդարանում ներկայացվել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին» օրինագիծը։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը կգործի Թել Ավիվում։
armenpress.am
Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», - Ռյաբկովն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման Է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:
«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», - ասել Է ՌԴ փոխարտգործնախարարը:
araratnews.am
Մակրոնը կոչ է արել բոլոր երկրներին համոզել Ռուսաստանին վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Չինաստանին, Հնդկաստանին և այլ երկրներին համոզել Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։
«Ֆրանսիան ոչ միայն աջակցում է Ուկրաինային, նա կշարունակի դա անել, այլև սերտորեն համագործակցելու է այլ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, ողջ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի հետ, որպեսզի հասկանաք, որ այս պատերազմը նաև ձեր խնդիրն է, որը ենթադրում է լուրջ ապակայունացում»,- ասել է Մակրոնը ուրբաթ օրը APEC ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում։
«Օգնեք մեզ այս ուղերձը հասցնել Ռուսաստանին. դադարեցնել պատերազմը, հարգել համաշխարհային օրենքի գերակայությունը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեր ժամանակի իրական մարտահրավերներին դիմակայելու վրա», - ասել է նա:
armenpress.am
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի վարչապետը
Բաքվում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկել է երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտի վերաբերյալ:
Սկզբում տեղի է ունեցել Միշուստին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը: