Մեկնաբանություն- Իրանական սփյուռքում ընդդիմության շրջանակներում տարաձայնություններն աճում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187318-Մեկնաբանություն_Իրանական_սփյուռքում_ընդդիմության_շրջանակներում_տարաձայնություններն_աճում_են
Իրանի թշնամիներն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին շրջանում փորձել են երկրում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել՝ միջամտելու ԻԻՀ ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2022 09:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանական սփյուռքում ընդդիմության շրջանակներում տարաձայնություններն աճում են

Իրանի թշնամիներն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին շրջանում փորձել են երկրում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել՝ միջամտելու ԻԻՀ ներքին գործերին միջամտելու և անկարգություններ հրահրելու համար:

Օգտվելով Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում ծայր առած անկարգություններից, Արևմուտքն ու արևմտյան աջակցությունը վայելող պարսկալեզու ԶԼՄ-ները, «Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության» կարրգախոսներով աջակցեցին անկարգություններին և հենց նույն ժողովրդի անվտանգությունը խաթարողներին: Մյուս կողմից, հակահեղափոխական խմբավորումները, այդ թվում՝ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, միապետականության կողմնակիցներն ու անջատողական խմբերն, ինչպիսիք են «Քոմլեն» ու «Դեմոկրատները», փորձեցին իրավիճակից օգտվել հանուն իրենց նպատակների: Սակայն դա նրանց չհաջողվեց: 
Հարկ է նշել նաև, որ չնայած վերջին 40 տարիներին Իսլամական Հանրապետությունը տապալելու փորձեր անող իրանական ընդդիմության ներսում առկա են լուրջ տարաձայնություններ:  Այս խնդիրն ավելի ակնհայտ է դարձել վերջին ամիիսներին: 
Հոկտեմբերի 22-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ցույց կազմակերպելով, ընդդիմությունը փորձեց ներկայանալ որպես համախմբված ու միասնական շարժում: Հատկանշական է, որ ցույցի մասնակիցների թվում էին   ահաբեկչական ու անջատողական խմբավորումների անդամներ, համասեռականներ, աֆրիկացիներ, ուկրաինացիներ և աղքատ մարդիկ, որոնց  հավաքի վայր էին բերել՝ սնունդ ու կացարան ապահովելու և գումար վճարելու խոստումով։ Ցուցարարները կրում էին Իրանի դրոշի ութ տարբեր մոդելներ, ինչը վկայում է, որ այդ շոուն կազմակերպողների իրական նպատակն Իրանը մասնատելն է, ոչ թե երկրի հեղինակությունը: Իրականում ընդդիմությունն այս հավաքի միջոցով ցույց տվեց իր իրական ինքնությունը և ապացուցեր, որ  ռոյալիստներն ու մոնաֆեղները, որոնք որոնք պնդում են թե Իրանի միասնության ու ամբողջականության կոմղնակից են, գործնականում պատրաստ են համագործակցել անջատողական խմբերի հետ՝ Իսլամական Հանրապետությունը տապալելու հարցում, որն էլ հենց նրանց իրական նպատակն է։ Հատկանշական է, որ հանրահավաքի անցկացումը բուռն քննադատության է արժանացել նույնիսկ ընդդիմության անդամների կողմից:  
Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում, քանի որ իրանական ընդդիմության ներսում առկա են լուրջ տարաձայնություններ ու հակասություններ: Դրանք ներառում են ոչ միայն այլ խմբերի ինքնությունն ու գաղափարները մերժելը, այլ նաև Իրանի դեմ պայքարի ձևերի և քաղաքական համակարգի շուրջ առկա տարաձայնությունները:  
Ընդդիմության խմբերից յուրաքանչյուրը մյուսին ներկայացնում է որպես դավաճան երկրների հետ կապված և հակադրվում տվյալ խմբի գաղափարներին ու ծրագրին ու ներկայանում որպես Իսլամական Հանրապետության դեմ պայքարի առաջնորդ:  
Հետևաբար, պետք է նշել, որ արտասահմանում Իրանի ընդդիմության վրա հույս դնելը՝ երկրի ներսում քաոս ստեղծելու և Իսլամական համակարգը, որը հենցված է ժողովրդի աջակցության վրա, տապալելու հույսով, հաշվի առնելով հենց նույն ընդդիմության շարքերում առկա տարաձայնություններն ու Իրանի ժողովրդի կողմից նրանց նկատմամբ տածած ատելությունը, որևէ արդյունք չի ունենալու: