Իսրայելի ամենածայրահեղական կառավարությունը և ԱՄՆ-ի մտահոգությունը
ԱՄՆ-ը հայտարարել է , որ Իսրայելի նոր աջակողմյան կոալիցիոն կառավարության կազմը կասկածներ է հարուցել այսպես կոչված Միջին Արևելքի խաղաղության գործընթացում Իսրայելի հանձնառությունների շուրջ :
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ ՝ Մարք Թուները, չորեքշաբթի օրը հանդես է եկել Սիոնիստական ռեժիմի ներքին քաղաքականության մասին աննախադեպ հայտարարությամբ: Նա խոստովանել է , որ Իսրայելի նոր կառավարությունը համարվում է այդ երկրի պատմության ամենաաջակողմյան կառավարությունը :
Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենիամին Նեթանյահուն այդ երկրի պատերազմի նախարար է ներկայացրել Իսրայելի ծայրահեղական դեմքերից ՝ «Իսրայելը մեր հայրենիքը» կուսակցության առաջնորդ ՝ Ավիգդոր Լիբերմանին : Դա հանգեցնելու է ռեժիմի ներքին ու արտաքին քաղաքականությունների էլ ավելի ծայրահեղականացմանը : Որպես օրինակ, ռեժիմն ավելի կոշտ է դիրքորոշվելու պաղեստինյան կողմի հետ հաշտության բանակցություններում :
Իսրայելի ռեժիմի տարածամոլական քաղաքականությունների դեմ բողոքել է նաև միջազգային հանրությունը , ինչը խստորեն մտահոգում է ռեժիմի աջակիցներին ՝ հատկապես ՝ ԱՄՆ-ին :
Իսրայելի տարածամոլական ու միահեծան քաղաքականությունները վնասել են նաև եվրոպական որոշ երկրների հետ ռեժիմի հարաբերություններին :
Իսրայելի պետայրերի հետ բարաք Օբամայի վիճաբանությունը և վերջին ամիսներին Իսրայելի ռեժիմի ու Եվրոպական երկրների հարաբերությունների մթագնումը վկայում են այն մասին , որ անցել են ռեժիմի և նրա դաշնակիցների միջև հարաբերությունների ոսկե ժամանակները : Ներքին մասշտաբով ճգնաժամերի ծավալումը և միջազգային բեմերում Իսրայելի մեկուսացումը , Նեթանյահուի նոր կառավարության ձևավորումից մեկ տարի անց ներքին տարաձայնությունների խորացումը , բոլորը խոսում են ռեժիմի խոցելի դիրքի մասին :
Հատկանշական է , որ մեկ նստաշրջանի համար իր կոալիցիոն կառավարությունը պահելու համար , Նեթանյահուն պետք է մյուս կուսակցություններին էլ ներառի իր կառավարության կազմում : Դա այն դեպքում , երբ ռեժիմի շատ կուսակցությունները չեն պատրաստվում մասնակցել նրա քաղաքական բեմականացմանը : Հատկանշական է , որ մեկ տարի առաջ Նեթանյահուն 61 թեր և 59 դեմ ձայների արդյունքում , 120 հոգանոց խորհրդարանից վստահության քվե ստացավ և այդպիսով ձևավորվեց Սիոնիստական ռեժիմի ամենածայրահեղական կառավարությունը : Դա այնպիսի հանգամանքներում , երբ թեև կառավարության կազմում Լիբերմանի ընդգրկմամբ կառավարությունը շահելու է խորհրդարանի 66 պատգամավորների աջակցությունը , սակայն դրա դիմաց ՝ կառավարության ծայրահեղականացման հետևանքով , ռեժիմն ավելի է մեկուսացվելու :
Իսրայելի ռեժիմում քաղաքական անջրպետի խորացման և տնտեսական ու հասարակական ճգնաժամերի հետևանքով , ռեժիմը հայտնվելու է ծայրահեղ բարդ իրավիճակում , որն ամեն դեպքում Իսրայելի համար մութ հեռանկար է ուրվագծում :