Մեկնաբանություն - ՀԱՊԿ-ի երևանյան նիստը՝ հերթական քննություն այս կազմակերպության համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187490-Մեկնաբանություն_ՀԱՊԿ_ի_երևանյան_նիստը_հերթական_քննություն_այս_կազմակերպության_համար
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստը՝ այս կազմակերպության անդամ վեց երկրների ղեկավարների ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 14:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ՀԱՊԿ-ի երևանյան նիստը՝ հերթական քննություն այս կազմակերպության համար

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստը՝ այս կազմակերպության անդամ վեց երկրների ղեկավարների ներկայությամբ։

ՀԱՊԿ-ի համատեղ օգնությունը Հայաստանին և կազմակերպության գալիք տարվա բյուջեի սահմանումը Երևանի հանդիպման օրակարգում են։ Ենթադրվում է, որ այս կազմակերպության ղեկավարները Երեւանում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ՀԱՊԿ-ի հաջորդ տարվա բյուջեն։ՀԱՊԿ-ի ընդհանուր բյուջեի 70 տոկոսը Ռուսաստանն  է տրամադրում։ Ենթադրվում է, որ երեւանյան հանդիպման ավարտին ՀԱՊԿ-ի  ռոտացիոն նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բելառուսին։ ՀԱՊԿ-ի  երևանյան նիստը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային մակարդակով։ Հատկապես կարև որ է այն առումով, որ այս կազմակերպության ղեկավարները կարեւոր որոշումներ պետք է ընդունեն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Եթե ​​կարեւոր որոշում կայացվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության շուրջ, ապա Երևանում կայանալիք հանդիպման կարևորությունը կլինի երկակի։ Հայաստանի իշխանությունները երեւանյան հանդիպումից հստակ ակնկալիք ունեն, որ վերջապես ՀԱՊԿ-ի կառուցվածքից կստանան Երևանի ակնկալած քաղաքական գնահատականը կապված Ադրբեջանի կողմից վերջին երկու տարվա ընթացքում  Հայաստան ներխուժելու հետ։ Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է։ Այս երկրի տարածքում ռուսական ռազմական ուժեր տեղակայելու մասին պայմանագիրը ստորագրելով՝ Երեւանի իշխանությունները Հայաստանի սահմանների պաշտպանությունը հանձնել են Ռուսաստանին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունն ակտիվ է Ռուսաստանի հետ համագործակցության և այս երկրի համատեղ նախագծերին մասնակցության ոլորտում, սակայն վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանը չի կարողացել դրական և կառուցողական պատասխան տալ Հայաստանի իշխանություններին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշ հատվածների օկուպացման վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով հայ պաշտոնյաները մշտապես քննադատել են Ռուսաստանին։ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները շարունակաբար բարձրացրել են Հայաստանի հարավից միջանցք ստանալու հարցը։ Սակայն այդ քայլն ընդունվեց ռուս առաջնորդների հարաբերական լռությամբ։ Երեւանի պաշտոնյաներն այլ կերպ են մեկնաբանել Մոսկվայի լռությունը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասաց. «ՀԱՊԿ-ը ձախողվել է Հայաստանի վրա Ադրբեջանի Հանրապետության վերջին հարձակումներին պատշաճ ձևով արձագանքելու հարցում»։

Հայաստանի իշխանությունները տարբեր ձևերով քննադատել են Ռուսաստանի իշխանություններին և մշտապես պահանջել են Մոսկվայի իշխանություններից անկեղծ լինել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պնդումների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ ՀԱՊԿ-ի երեւանյան նիստի ժամանակ օրակարգում որպես հիմնական հարց կլինի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը։

Ակնհայտ է, որ եթե այս ոլորտում ՀԱՊԿ-ի  կողմից որոշում կայացվի, դա կլինի կարևոր իրադարձություն։