Մեկնաբանություն-Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման եզրափակիչ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187584-Մեկնաբանություն_Աստանայի_գործընթացի_երաշխավոր_երկրների_ղեկավարների_հանդիպման_եզրափակիչ_հայտարարությունը
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի գործընթացի երաշխավորների 19-րդ հանդիպման եզրափակիչ հայտարարության շրջանակներում ընդգծել են Սիրիայի հյուսիսի հետ կապված պայմանավորվածությունների կատարման և այս երկրի տարածքային ամբողջականության ու անկախության նկատմամբ լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2022 14:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման եզրափակիչ հայտարարությունը

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի գործընթացի երաշխավորների 19-րդ հանդիպման եզրափակիչ հայտարարության շրջանակներում ընդգծել են Սիրիայի հյուսիսի հետ կապված պայմանավորվածությունների կատարման և այս երկրի տարածքային ամբողջականության ու անկախության նկատմամբ լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Ղազախստանի հյուրընկալությամբ տեղի ունեցած Սիրիայում խաղաղության վերաբերյալ Աստանայի 19-րդ միջազգային համաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ,  դատապարտվել են Սիոնիստական ​​ռեժիմի իրարահաջորդ  հարձակումները Սիրիայի վրա։ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներն ընդգծել են,-«Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգությունն ու կայունությունը ձեռք կբերվեն միայն Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Դատապարտվում են Սիրիայում ահաբեկչական և անջատողական խմբավորումներին աջակցող երկրների տեղաշարժերը։ Բացի այդ, սիրիական նավթի գողությունը դատապարտելի արարք է, և դրա եկամուտները պետք է վերադարձվեն այս երկրի ժողովրդին»։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 19-րդ հանդիպումն անցել է հատուկ պայմաններում։

«Հուրիեթ» թերթի սյունակագիր Աբդուլ Ղադեր Սելվին գրել է. «Հավանաբար Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի  հյուրընկալությամբ տեղի է ունենալու  հանդիպում  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի միջև»:

Անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարևորությանը, Թուրքիայի նախագահն ասել էր. «Սիրիայի նախագահի հետ երկկողմ հանդիպումը կկայանա իր ժամանակին»։ Թուրքիայի և  Սիրիայի պաշտոնատարների հանդիպման նպատակով  խորհրդակցությունները  մեծացրել են  Աստանայի գործընթացի երաշխավոր հանդիսացող երկրների ղեկավարների 19-րդ հանդիպման կարևորությունը։

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բաշար Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին ենթադրություններ կային։ Բայց դա տեղի չունեցավ։
Թեև ավելի ուշ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց. «Ես ուզում էի հանդիպել Բաշար Ասադի հետ Սամարղանդում»։ Դրանից հետո Անկարայի պաշտոնյաները հայտարարեցին. «Դամասկոսի հետ կանոնավոր հանդիպումներ են լինում անվտանգության մակարդակով, սակայն երկու կողմերը դեռ չեն հասել քաղաքական մակարդակով հանդիպման փուլին»։

 Այս շրջանակներում Դամասկոսի օրինական կառավարությունն առաջարկել է  նախապայմաններ հարաբերությունների կարգավորման համար: Նախապայմանների թվում են՝ թուրքական զինուժի դուրսբերումը  Սիրիայի  հյուսիսային հատվածից և Սիրիայի հյուսիսում  «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբավորումներին ցուցաբերվող Թուրքիայի աջակցության դադարեցումը։
 
Թվում է, թե վերջին իրադարձությունները պատճառ են դարձել, որ  Թուրքիայի կառավարությունը  ժամանակավորապես նահանջի Սիրիայի հետ հարաբերություններ հաստատելու  հարցից:

Անկարայի կառավարությունը, որը հարևան երկրների հետ «զրոյական լարվածության» քաղաքականություն որդեգրելու փոխարեն, պատերազմ մղեց հարևան երկրների դեմ, վերջերս նահաջել է իր բոլոր քաղաքականություններից:Թվում է, թե Անկարայի կառավարության պաշտոնյաների համար ստեղծված իրավիճակում այլ ելք չկա, քան նահանջել անցյալի սխալ քաղաքականությունից։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 19-րդ հանդիպումն անցկացվել է մի իրավիճակում, որը կարող է վերջ դնել Թուրքիա-Սիրիա հարաբերություններում  առկա վերջին տասնամյակի խնդիրներին։ Որովհետև թուրքական իշխանությունները վերջապես եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն, քան վերանայել իրենց սխալ քաղաքականությունը, հատկապես Սիրիայի օրինական կառավարության նկատմամբ։