Մեկնաբանություն- Առաջիկայում Իրաքի նոր վարչապետը կայցելի Իրան
Իրաքի նոր վարչապետ Մոհամմադ Շիա Սուդանին, քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, առաջիկայում կժամանի Թեհրան։ Վարչապետի պաշտոնում սա կլինի նրա առաջին այցն Իրան: Նախկինում նա այցելել է Հորդանան և Քուվեյթ:
Սաուդյան Արաբիան ցանկություն ուներ, որպեսզի Իրաքի նոր վարչապետը, Թեհրան այցից առաջ այցելեր Ռիադ, ուստի վերջինիս այդ կապակցությամբ հրավեր է ուղարկել:
Իրանը եղել է և շարունակում է լինել նոր Իրաքի առաջին դաշնակիցը: Ճանաչելով Իրաքի նոր կառավարությունն ու քաղաքական համակարգը՝ Իրանը կանգնեց Բաղդադի կողքին և օգտագործեց իր ողջ ուժը՝ կայունացնելու այդ երկրի նոր կառավարության դիրքերը և քաղաքական համակարգը, ինչի արդյունքում Իրաքի նոր քաղաքական համակարգը գոյատևեց:
Անկասկած, առանց այս աջակցության, Իրաքը կարող էր կազմալուծվել՝ հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի ազդեցությունն այնպիսի երկրների վրա, ինչպիսին է ԱՄՆ-ն: Օրինակ երբ 2006 թվականին Սաուդյան Արաբիայից թաքֆիրականների տեղափոխության արդյունքում Իրանում սկսվեցին աղանդավորական պատերազմներ, Ջո Բայդենն ով այդ ժամանակ Սենատի անդամ էր, առաջարկեց Իրաքը բաժանել երեք մասի՝ այդ խնդիրը լուծելու համար:
2014թ երբ ի հայտ եկավ ԻԼԻՊ-ը, Իրաքի նոր քաղաքական համակարգը կրկին կանգնեց լուրջ մարտահրավեի առջև: Սակայն Իրանի օգնությամբ և նահատակ Ղասեմ Սոլեյմանիի մշակած մարտավարության ու այաթոլլահ Սիսթանիի կողմից Ջիհադի ֆեթվայի հրապարակման արդյունքում, այդ համակարգը կարողացավ գոյատևել։ Սակայն դրանից հետո, խռովարարները, որոնք նախքան այդ փորձում էին ոչնչացնել Իրաքի քաղաքական համակարգը, փորձեցին այն վերցնել իրենց վերահսկողության տակ: Դա տեղի ունեցավ Ադել Աբդուլ Մահդիի կառավարության տապալումից հետո և Մուստաֆա Քազեմիի կառավարության օրոք։ Այնուհետև փորձ արվեց տարաձայնություններ սերմանել Իրանի և Իրաքի միջև, սակայն երկու երկրների հարաբերությունների շնորհիվ, դա տեղի չունեցավ:
Եվ հիմա, Մուհամմադ Շիա Սուդանիի կառավարության ձևավորմամբ, որն ունի ներքին և արտաքին կոնսենսուս, նոր հնարավորություններ են ընձեռվել ամրապնդելու երկու երկրների քաղաքական հարաբերություններն ու համագործակցությունը, զարգացնելու գործարար կապերն ու տնտեսական համագործակցությունը։
Նոր Իրաքը միշտ եղել է Իրանի արտաքին և հարևանության քաղաքականության առաջնահերթությունը, իսկ 13-րդ կառավարության տարածաշրջանային մոտեցման շնորհիվ, այդ կարևորությունն ավելի է մեծացել։
Չնայած երկու երկրները մշտապես փորձել են ընդլայնել քաղաքական հարաբերությունները և համագործակցությունը, առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես զարգանալու կարիք ունեն: ԱՆհրաժեշտ է հավասարակշռել քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները: Սակայն այս հարցում դեռևս առկա են բացեր և Իրան-Իրաք առևտրային փոխանակումների ծավալը հեռու է սահմանված 20 միլիարդից, իսկ երբեմն նույնիսկ նվազել է։
Հետևաբար, Մոհամմադ Շիա Սուդանիի այցն Իրան հիանալի հնարավորություն է հայտնաբերելու և վերացնելու խոչընդոտները: Դա նաև հնարավորուևթյուն կտա վերջ դնել Իրանի անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող անջատողական խմբավորումների համար Իրաքը որպես կենտրոնակայան օգտագործելուն: