Մամուլի տեսություն 28-11-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187856-Մամուլի_տեսություն_28_11_2022
Փորձագետների կարծիքով անցած տարիներում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների գորխընթացը ցույց է տալիս որ Ալիևի ռեժիմի կողմից Թել-Ավիվում դեսպանատան բացումը ոչ մի արտակարգ ազդեցություն չի կարող ունենալ երկու երկրի արկա հարաբերույունների վրա:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 28, 2022 13:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-11-2022

Փորձագետների կարծիքով անցած տարիներում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների գորխընթացը ցույց է տալիս որ Ալիևի ռեժիմի կողմից Թել-Ավիվում դեսպանատան բացումը ոչ մի արտակարգ ազդեցություն չի կարող ունենալ երկու երկրի արկա հարաբերույունների վրա:

Վաթան էմրուզ օրաթերթ

Դեսպանություն հիմնելը կամ տարածաշրջանի երկրներին քաղաքական ուղերձ հղելը

Անցած օրերին Ադրբեջանի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օկուպացված տարածքներում այս երկրի դեսպանատուն հիմնելու ծրագրին, որպեսզի Ադրբեջանը դառնա օկուպացված տարածքներում դեսպանատուն բացող առաջին մուսուլման երկիրը։

Նայելով Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի միջև վերջին տարիների հարաբերությունների պատմությանը՝ պետք է ընդունել, որ Թել Ավիվում Ալիևի ռեժիմի կողմից դեսպանության բացումը էական ազդեցություն չի ունենա երկու երկրների միջև առկա հարաբերությունների վրա։ Եթե ​​նկատի ունենանք դեսպանատան հատուկ աշխատանքը երրորդ երկրում՝ մշակութային, քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանելն և նրա շահերը պաշտպանելն են, նայելով տարբեր ոլորտներում երկու ռեժիմների միջև առկա հարաբերությունների խորությանը, որը Ալիևը մեկնաբանում է որպես այսբերգ, կարելի է եզրակացնել, որ օկուպացված տարածքներում Բաքվի դեսպանության հիմնումը ցուցադրական քայլ է՝ տարածաշրջանի այլ երկրներին կոնկրետ մեսիջներ ուղարկելու նպատակով։

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն ​​ապահով չէ, հոգ տանել ձեր կյանքի մասին

ԱՄՆ-ում աննախադեպ բռնությունների և  զինված հարձակումներին զուգահեռ, որոշ  արևմտյան երկրներ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին չուղևորվել Ամերիկա: 

Ընդամենը չորս օր է անցել Միացյալ Նահանգներում զինված բռնության ինստիտուտի վիճակագրության հրապարակումից: Այս հետազոտական ​​զեկույցի թվերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը երկրորդ տարին անընդմեջ  րեկորդ է գրանցել հրազենային բռնությունների մեջ, և այժմ կանխատեսվում է, որ մինչև այս տարվա վերջ երկրում զինված բռնության կենթարկվեն ավելի քան 650 մարդ։

Էթելաաթ օրաթերթ

Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում աջակցույուն Պաղեստինին  և ատելություն Իսրայելին

Բրիտանական «Գարդիան» թերթը գրել է. «Մերձավոր Արևելքում կայացած աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Պաղեստինը ուժեղ ներկայություն ունի, բայց  Իսրայելի  թույլ և ատելի ներկայություն ունի, թեև նրանցից ոչ մեկը պաշտոնապես ներկա չէ աշխարհի գավաթին»: 

The Guardian-ը անդրադարձել է Կատարում սիոնիստական ​​լրատվամիջոցների նվաստացուցիչ վիճակին և հավելել.«Իսրայելցի լրագրողների դեմ բողոքի պատկերների հրապարակումը սոցցանցերում, որը նմանվում է կրակիվրա բենզին լցնելու,  ցույց  է տալիս, որ անգամ աշխարհի գավաթի խաղարում մրցումների անցկացումը չի կարող հանդիսատեսի մտքից ջնջել Պաղեստինի հարցը»:

Քեյհան օրաթերթ

Իրանն առաջին անգամ դարձավ ռազմական թեքվոնդոյի աշխարհի չեմպիոն

Քյորուգիում ընթացող զինվորականների աշխարհի առաջնության (SEZM) թեքվոնդոյի մրցումների ավարտին Իրանի կանանց հավաքականն առաջին անգամ դարձավ այս մրցումների չեմպիոն։

Թեհրանի «Ազադի» մարզադաշտում անցկացվեց թեքվոնդոյի զինվորականների աշխարհի 26-րդ առաջնությունը, որին մասնակցում էին Իրանը, Բրազիլիան, Սլովենիան, Ռուսաստանը, Նեպալը, Պակիստանը, Օմանը, Ղազախստանը, Կամերունը և Իսպանիան։ Իրանի կանանց հավաքականը Կյորուգիում առաջին անգամ նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ Բրազիլիայի և Ռուսաստանի հավաքականները զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։

araratnews.am

Կրեմլը ողջունել Է Վատիկանի առաջարկը՝ հարթակ տրամադրել Կիևի հետ բանակցությունների համար

Ռուսաստանը ողջունում Է մի շարք պետությունների, այդ թվում՝ Վատիկանի նախաձեռնությունները, որոնք պատրաստ են հարթակ տրամադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկա իրավիճակում այդ առաջարկությունները պահանջված չեն կարող լինել Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք գիտենք, որ մի շարք և՛ արտասահմանյան պետական գործիչներ, և՛ երկրներ հայտարարում են իրենց հարթակը տրամադրելու պատրաստակամության մասին և, անշուշտ, մենք ողջունում ենք նմանօրինակ քաղաքական կամքը: Բայց այն իրադրությունում, որը մենք այժմ դե ֆակտո և դե յուրե ունենք ուկրաինական կողմից, նման հարթակները պահանջված լինել չեն կարող»,- Պեսկովն ասել Է լրագրողներին: Այսպես Է նա մեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար հարթակ տրամադրելու Վատիկանի պատրաստակամության մասին հաղորդագրությունները:

armenpress.am

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ արձանագրելով, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված:

 

araratnews.am

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանջայ Վերման այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում:

«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:

Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները  դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Վերման:

armenpress.am

Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին, բանուկ խճուղուց ոչ հեռու:

Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:

Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:

Կրակը դեռ չի հաջողվել մարել:

1in.am

Զասը բացառել է Ռուսաստանի կողմից ատոմային զենքի կիրառումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բացառել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը։

«Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, ապա մենք ունենք ՀԱՊԿ անդամ երկրներից միայն մեկ պետություն, որն ունի միջուկային զենք՝ Ռուսաստանը: Ռազմական դոկտրինը նախատեսում է միջուկային զենքի կիրառման դեպքերը: Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այս պահին՝ բարդ, շատ լարված իրավիճակում, միջուկային զենքի կիրառումը բացառվում է»,-«ONT» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ ղեկավարը։