Ջեյմս Ուորլիքը և նրա կրկնվող խոսքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i18811-Ջեյմս_Ուորլիքը_և_նրա_կրկնվող_խոսքերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ Ջեյմս Ուորլիքն ասել է.«Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համակողմանի խաղաղ համաձայնագրի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 14:53 Asia/Tehran
  • Ջեյմս Ուորլիքը և նրա կրկնվող խոսքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ Ջեյմս Ուորլիքն ասել է.«Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համակողմանի խաղաղ համաձայնագրի»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելու ծրագրեր չունեն»,-իր թուիթերյան էջում գրել է Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքերով՝ հունիսին նախատեսված հանդիպման նախապատրաստման նպատակով նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ իրենք նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այն դեպքում է արտահայտվել Ղարաբաղյան բանակցությունների մասին ,երբ անցած մեկ ամսվա ընթացքում Երևանի և Բաքվի ղեկավարները միջազգային շրջանակներում մեղադրանքներ են հնչեցնում միմյանց դեմ: Եթե մինչ այժմ Մինսկի խմբի համանախագահները փորձում էին Ղարաբաղյան հակամարտության հարցով խաղաղության բանակցություններ անցկացնել , այսուհետ Բաքվի ու Երևանի ղեկավարները պետք է փորձեն խորհրդակցություններ անցկացնել միջնորդ խմբի համանախագահների հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված: Ամեն րոպե պատերազմը վերսկսելու հնարավարություն կա: Հրադադարի խախտումը երկու երկրի միջև պատերազմը վերսկսելու հնարավորություն է տալիս:

Ղարաբաղում ապրիլյան 48 ժամյա պատերազմը մեծ չափով փխրուն է դարձրել հրադադարի ռեժիմը: Հակամարտ կողմերը մեկը մյուսին դատապարտում են միջազգային շրջանակներում: Կասկած չկա,որ Ադրբեջանը և Հայաստանը երկարատև , նույնիսկ կարճատև պատերազմի հնարավորություն չունեն:

Մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքականության ղեկավարների և համանախագահների մասնակցությամբ, տեղի ունեցավ հանդիպում, որն առաջինն էր 2016թ. ապրիլին հակամարտ կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։

Հանդիպման ավարտին ԵԱՀԿի կայքում տեղադրված Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի տարածեցին համատեղ հայտարարություն ,որում նշված էր. «Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար, նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները»:

Վիեննայի համաձայնության կետերը ցույց են տալիս, որ Հայաստանը և Ադրբեջանը արևմտյան դիվանագետների ներկայությամբ խոսում են ավելի ճկուն դիրքորոշումների մասին: Սովորաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպումներում մեղմ ու հավասարակշռված դիրքորոշումներով են հանդես գալիս, և միջնորդ դիվանագետները կարծում են, որ կողմերն արդեն շատ են մոտեցել խաղաղությանը: Մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իրենց ժողովուրդների ներկայությամբ ավելի կոշտ դիրքորոշում են կիրառում միմյանց դեմ: Փաստորեն այդ դիրքորոշումն ամբողջությամբ տարբերվում է երկու երկրի ղեկավարների պաշտոնական դիրքորոշումներից:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ Ջեյմս Ուորլիքն իր այդ հայտարարությամբ փորձում է Ղարաբաղյան հակամարտ կողմերին հորդորել համագործակցել միմյանց հետ: