Մամուլի տեսություն 02․12․2022
Հաղորդումները վկայում են,որ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի նոր կաբինետի ձևավորման համար դիմել է ծայրահեղական խմբերին ու կուսակցություններին , ինչը կարող է վտանգել տարածաշրջանի ապագան։
Համշարհի
Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերությունները դարձել են ուղղափառներին պատանդը
Երբ նոյեմբերի 1-ին, ուղիղ մեկ ամիս առաջ աջակողմյան «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն հաղթեց Իսրայելի վերջին խորհրդարանական ընտրություններում, բոլորը գիտեին, որ նրա հաջորդ մարտահրավերը լինելու է նոր կաբինետի ձևավորումը։ Նախարարների կաբինետ ստեղծելու համար Նեթանյահուին անհրաժեշտ է խորհրդարանում (Քնեսեթ) ավելի քան 60 պատգամավորների աջակցությունը, սակայն Լիկուդ կուսակցությունն ունի ընդամենը 32 մանդատ։ Հետևաբար, Նեթանյահուն ստիպված որոշել է կոալիցիա կազմել երեք աջ ծայրահեղական կուսակցություններ՝ «Կրոնական սիոնիզմի», «Հրեական իշխանության» և «Թորայի հրեական միասնության» հետ, որպեսզի իր մանդատների թիվը կարողանա հասցնել 64-ի և ձևավորել իր նախատեսած կաբինետը:
Այս 3 ծայրահեղական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը Նեթանյահուի համար մեծ ռիսկ է: Ծայրահեղական առաջնորդներին հատկացնելով կաբինետի մի բաժինը, նա կարող է իրականացնել իր ներքին որոշ նպատակները, սակայն կասկած չկա, որ Նեթանյահուի աջ ծայրահեղական կաբինետի ձևավորումը պատճառ կդառնա, որ արտաքին քաղաքականության մեջ Թել Ավիվը հայտնվի մեծ խնդիրների առաջ, հատկապես՝ կապված Միացյալ Նահանգների հետ:
Ջամե Ջամ
Մեսսին դարձել է աշխարհի առաջնության պատմության վատագույն 11 մետրանոցը
Լիոնել Մեսսին Լեհաստանի հետ խաղում նշակետին մոտեցավ 39-րդ րոպեին, սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոցն ու թիմին առաջ մղել և դարձավ Աշխարհի առաջնության պատմության վատագույն 11 մետրանոցը։
Սա երկրորդ դեպքն է, երբ Մեսսին 11 մետրանոց է բաց թողնում աշխարհի առաջնությունում։ 2018 թվականին նա բաց թողեց 11 մետրանոցն Իսլանդիայի հետ խաղում և միայն Սաուդյան Արաբիայի հետ խաղի ժամանակ իրացրեց սեփական 11 մետրանոցը։
1966 թվականից ի վեր, երբ ֆուտբոլում ընդունվեց 11 մետրանոցների կանոնը ոչ մի խաղացող այս մրցաշարերում երկու «11 մետրանոց» բաց չի թողել:
Էըթեմադ
Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի Հասաքա արվարձանի բնակելի թաղամասերը
Լրատվական աղբյուրները հաղորդել են թուրքական բանակի կողմից Հասաքայի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերի վրա հրետանային հարձակումների և այդ շրջաններում բնակվող Սիրիայի քաղաքացիների բնակարաններին հասցված վնասների մասին։
Այս աղբյուրները հավելել են.-« Թուրքիայի հարձակումը Աբու Ռասին քաղաքի վրա մեծ վնաս է հասցրել Սիրիայի քաղաքացիների բնակարաններին ու ունեցվածքին, և խուճապ ու վախ է առաջացրել մարդկանց շրջանում»։
Այս աղբյուրները նաև հայտնել են, որ Թուրքիայի հարձակումներն այս շրջանի վրա սարսափեցրել են Սիրիայի քաղաքացիներին և նրանք լքում են իրենց տները։
Իրան
Մոսկվա. Արևմուտքը փորձում է քողարկել իր անօրինությունները
Արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու համար ՄԱԿ-ի աջակցությամբ մասնագիտացված դատարան ստեղծելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ ծրագրին, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանն ասել է,-«Նրանք այդ քայլերով ձգտում են օրինականացնել Ռուսաստանի դեմ իրենց անօրինական գործողությունները»։
Armenpress.am
ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն. Բորել
Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն»,- գրել է Բորելը:
ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:
lurer.com
Բայդենն ասել է, թե որ դեպքում կբանակցի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մոտ ապագայում չի ծրագրում կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պատրաստ է ՌԴ ղեկավարի հետ քննարկել ուկրաինական հակամարտության ավարտը։ Համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սպիտակ տանը կայացած նրանց բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես մոտ ապագայում պլաններ չունեմ կապ հաստատելու պարոն Պուտինի հետ։ Ես շատ զգույշ կընտրեմ իմ խոսքերը՝ ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, եթե նա իսկապես շահագրգռված է գտնելու պատերազմը վերջ տալու ուղին։ Նա դա դեռ չի արել»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
lurer.com
Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
Բայրամովը դժգոհել է, որ Ադրբեջանը «երկար տարիներ տառապել է չարաշահումներից» կազմակերպության ներսում կոնսենսուսի հարցի շուրջ։ «Այս համատեքստում, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։ ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, ներառյալ նախագահությունը եւ քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը: Ադրբեջանը կոչ է անում այդ ինստիտուտներին ուղղել իրենց մանդատների կոպիտ խախտումը»,- ասել է նա։
Panorama.am
Ֆրանսիացի դպրոցականներին դասասենյակներում ցածր ջերմաստիճանի պատճառով ծածկոցներ են բաժանում
Փարիզից հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում սկսել են դպրոցականներին ծածկոցներ տրամադրել դասասենյակներում ցածր ջերմաստիճանի պատճառով, քանի որ քաղաքապետարանը ձգձգում է ջեռուցումը էլեկտրաէներգիայի վճարների ավելացման պատճառով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Franceinfo» ռադիոկայանը:
Փարիզի հարավ-արևելքում գտնվող Լիմեյ-Բրեվան կոմունայում ծնողները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով միացնել ջեռուցումը։
«Նրանք չափել են ջերմաստիճանը դասասենյակներում և պարզել, որ այն ընդամենը 10-12 աստիճան է»,- ասել է Օդրի Գուֆը՝ ծնողների ասոցիացիայի փոխնախագահը։
Ըստ նրա՝ քաղաքապետարանից իրենց ասել են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երեխաները պետք է ընտելանան նման պայմաններում սովորելուն։
Քաղաքապետարանից հայտնել են, որ շենքերում գիշերը ջեռուցումն անջատվում է, իսկ դասասենյակները տաքանում են միայն օրվա կեսին։ Նշել են նաև, էներգիայի համար քաղաքային վարչակազմի ծախսերն աճել են 3,7 միլիոն եվրոյով:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, ֆրանսիական շատ դպրոցներ դեռ չեն միացրել ջեռուցումը, չնայած այն բանին, որ դրսում շատ ցուրտ է։
News.am
ՄԱԿ-ը եւ գործընկերները կոչ են արել 2023 թվականի համար ռեկորդային 51,5 միլիարդ դոլար օգնություն տրամադրել
ՄԱԿ-ը եւ գործընկերները կոչ են արել 2023 թվականի համար ռեկորդային 51,5 միլիարդ դոլար օգնություն տրամադրել, ինչը 25 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ եւ ավելի քան հինգ անգամ ավելի, քան մեկ տասնամյակ առաջ պահանջվող գումարը, հայտնում է Reuters-ը:
ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար վերլուծության գնահատմամբ՝ հաջորդ տարի լրացուցիչ 65 միլիոն մարդ օգնության կարիք կունենա, ինչի հետեւանքով 68 երկրներում մարդկանց ընդհանուր թիվը կհասնի 339 միլիոնի: Սա մոլորակի մարդկանց 4 տոկոսից ավելին է։
Ավելի քան 100 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ հակամարտությունները եւ կլիմայական փոփոխությունը խթանում են տեղահանման ճգնաժամը:
Զեկույցում ասվում է, որ ուկրաինական պատերազմի ինն ամիսների ընթացքում պարենի արտահանումը խախտվել է, եւ ներկայումս 37 երկրներում մոտ 45 միլիոն մարդ սովի է մատնված։
«COVID-19» համավարակը հանգեցրել է լուրջ անհաջողությունների երեխաների պատվաստման ծրագրերում եւ խափանել է ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելու ջանքերը՝ խթանելով այլ հիվանդություններ, ինչպիսին է խոլերան:
Պատմության մեջ առաջին անգամ տասը երկրներ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ անհատական դիմումներ են ներկայացրել՝ Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եթովպիան, Նիգերիան, Սոմալին, Սուդանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուկրաինան եւ Եմենը: Բայց դոնորների ֆինանսավորումն արդեն իսկ դժվարանում է բազմաթիվ ճգնաժամերի պատճառով՝ ստիպելով հումանիտար աշխատողներին դաժան որոշումներ կայացնել առաջնահերթությունների առումով:
Միավորված ազգերի կազմակերպությունը բախվում է պատմության մեջ ֆինանսավորման ամենամեծ դեֆիցիտին՝ նրա չբավարարված ֆինանսավորումը կկազմի 53 տոկոս 2022 թվականին:
Միացյալ Նահանգներն ամենախոշոր դոնորն է, որն այս տարի տրամադրել է ավելի քան 14 միլիարդ դոլար, որին հաջորդում են Գերմանիան եւ Եվրահանձնաժողովը, մինչդեռ այլ խոշոր տնտեսություններ, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, ներդրել են 10 միլիոն դոլարից պակաս: