Մամուլի տեսություն-5-12-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188452-Մամուլի_տեսություն_5_12_2022
Իրանում տարբեր կրոնների համակեցույունը ցույց է տալիս մարդու իրավունքների բյուրեղացումը: Այսօր բոլոր դավանքներն ու կրոնները ներկայացնում են իսլամական խորհրդարանում, խորհուրդներում եւ բոլոր հատվածներում, իսկ նրանց տեսակետները հարգվում են տարբեր որոշումներում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 05, 2022 12:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն-5-12-2022

Իրանում տարբեր կրոնների համակեցույունը ցույց է տալիս մարդու իրավունքների բյուրեղացումը: Այսօր բոլոր դավանքներն ու կրոնները ներկայացնում են իսլամական խորհրդարանում, խորհուրդներում եւ բոլոր հատվածներում, իսկ նրանց տեսակետները հարգվում են տարբեր որոշումներում:

Վաթան էմրուզ օրաթերթ

Մարդու իրավունքների ոտնահարման հիմնական մեղավորը

Որոշ երկրների պաշտոնատարները պնդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում անտեսվում են մարդու իրավունքները, և այս պնդումը ցույց է տալիս նրանց Իրանի ճանաչման բացակայությունը և Իրանի դեմ նրանց սադրիչ քաղաքականությունը: Այսօր պարզ է, որ Իրանի հպարտություններից մեկը նախագահի, խորհրդարանի, առաջնորդի բանիմացների փորձագետների և գյուղերի ու քաղաքային խորհուրդների անդամների համար անցկացվող մեծ ընտրություներն են: Սա արտացոլում է ժողովրդի դերը երկրի ճակատագիրը որոշելու եւ տարբեր ոլորտներում որոշումներ կայացնելու գործում:

Մեկ այլ օրինակ է երկրում տարբեր կրոնների խաղաղ համակեցությունն է։ Այսօր բոլոր կրոնները ներկայացված են խորհրդարանում, խորհրդներում և բոլոր ժողովներում, և նրանց կարծիքները ներգրավված են տարբեր որոշումներում:

 

Էթելաաթ օրաթերթում

Բրիտանիան օգնություն է խնդրել բանակից՝ համընդհանուր գործադուլները կանխելու համար

Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ այս երկրի կառավարությունը կարող է դիմել բանակի օգնությանը՝ պետական ​​հատվածի գործադուլը զսպելու համար։ 

Sky News-ին տված հարցազրույցում  Նադիմ Զահավին ասել է, որ Լոնդոնի կառավարության առաջարկած ծրագրերի հիման վրա Բրիտանիայի բանակի անձնակազմը կարող է ներգրավվել  այնպիսի բաների մեջ, ինչպիսիք են շտապօգնության մեքենաներ վարելը և սահմաններում աշխատելը: Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավարը խոսելով դեղագործների հնարավորության մասին՝ օգնելու կոտրել Առողջապահության ազգային կազմակերպություն անձնակազմի գործադուլը, ասաց. «Մենք պետք է կարողանանք ապահովել հիվանդների բուժման և աջակցության անվտանգ մակարդակը»:

Sky News-ի հաղորդմամբ, Բրիտանիայի կառավարությունը այս ձմռանը կանգնած է գործադուլների ալիքի առաջ, որը կունենա հետևանքներ և խափանումներ տրանսպորտի ոլորտի, Առողջապահության ազգային ծառայության, կրթության և առաքիչների համար:

Քեյհան օրաթերթ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Տարեկան մեկ միլիոն մարդ օգտվում է միջուկային հատվածի ծառայություններից

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Մոտ 210 միջուկային բժշկության կենտրոններ օգտագործում են Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրած ռադիոդեղերը, և տարեկան մեկ միլիոն մարդ օգտվում է այդ ծառայություններից։

Մոհամմեդ Էսլամին հայտարարելով, որ երկրի միջուկային արդյունաբերության ամենակարեւոր ձեռքբերումը ժողովրդին ծառայություններ մատուցելն է ասաց. «Առողջապահության և բուժման ոլորտը, հատկապես քաղցկեղի դեմ պայքարի համար, հրատապ կարիք ունի Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքներին:

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ին շրջանցելու տարածաշրջանային խաղը

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բարենպաստ կարողություններ մարդկային և բնական ռեսուրսների, աշխարհագրական տարածության և աշխարհագրական դիրքի ոլորտներում, որոնք կարող են հիմք հանդիսանալ համակարգի հզորության, արտադրության և ներքին կայունության համար։

Արևմտյան Ասիայում հզոր դիրքի հասնելն ու ավելի արդյունավետ դեր խաղալը միշտ եղել է Իրանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը։

Միակողմանի մոտեցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ուժային դիվանագիտության միջոցով ստիպել Իրանին ընդունել իր նորմերը միջազգային կառույցների և ինստիտուտների շրջանակներում, թուլացնել համակարգի հիմնարար կառույցները և թույլ չտալ, որ երկիրը բարձր դիրք գրավի տարածաշրջանում։

 

aysor.am

Հուսով եմ՝ անհրաժեշտ լրամշակումից հետո Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը կստորագրվի, դա պետք է նաև Հայաստանին․ Զաս

Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց Հայաստանի համար, Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Երկրների ղեկավարների հանձնարարությամբ՝ Հայաստանում գործունեություն ծավալեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը՝ Կազմակերպության գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Աշխատանքի արդյունքներով նախապատրաստվեց Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը քննարկվեց նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում։ ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծը հնարավոր չեղավ ընդունել։ Հուսով եմ, որ անհրաժեշտ լրամշակումից հետո կհասնենք այս նախագծի ստորագրմանը և միջոցառումների ընդունմանը։ Վստահ եմ, որ դա պետք է այդ թվում՝ Հայաստանին»,- Զասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

araratnews.am

Նախատեսվում է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հանդիպում․ Սերգեյ Լավրով

Նախապատրաստվում է Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով հարթակի հանդիպումը, ժամկետները համաձայնեցվում են։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

«Մենք խոսեցինք նաև 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային։ Հիմա մենք պատրաստում ենք ևս մեկ նման միջոցառման և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներ և օրակարգ»,- Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո.

Նշենք, որ Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: 

 

aysor.am

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է իր նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով, այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն», - ասել է նա։

«Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, սա մեզ շատ մտահոգում է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային», - նշել է ԱԺ նախագահը։

 

news.am

Էրդողանը հայտարարել է, որ սկսվել է Պուտինի առաջարկով գազային հանգույցի կառուցումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Թուրքիայում գազային հանգույցի կառուցումը։ Սկսվել են տեխնիկական աշխատանքները, ինչպես նաեւ իրավաբանական եւ առեւտրային գնահատականներն այդ տարածքում կենտրոնի կառուցման համար։

Նոյեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցում Էրդողանը եւ Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը, ինչպես նաեւ երկկողմ հարցերը։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահների օրակարգի հարցերից մեկը եղել է Պուտինի առաջարկը՝ Թուրքիան դարձնել տարածաշրջանային գազային հանգույց՝ ռուսական գազը եվրոպական երկրներ հասցնելու համար։

Կենտրոնը կկառուցվի Թրակիայում, որտեղից ռուսական գազը հնարավոր կլինի եվրոպական երկրներ տեղափոխել գոյություն ունեցող խողովակաշարերով։ Պուտինն այդ առաջարկն արել է հոկտեմբերի կեսերին Աստանայում Էրդողանի հետ հանդիպումից հետո, գրում է Hyurriet Daily News-ը։

Այս գաղափարը արդիական դարձավ այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Ռուսաստանից գազ գնելու դադարեցման մտադրության մասին։ Պուտինն ասել է, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրոպա գազի հուսալի դիստրիբյուտոր, հայտարարել Է Էրդողանը։   

 

news.am

Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը մեկնում են Ադրբեջան

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նախատեսված են մի շարք հանդիպումներ։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան», - նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այցին զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։