Մեկնաբանություն. Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188564-Մեկնաբանություն._Ադրբեջանը_եւ_Թուրքիան_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հրապարակել է հաղորդագրություն,որում հայտնել է Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի սահմանների մոտ հերթական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2022 14:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հրապարակել է հաղորդագրություն,որում հայտնել է Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի սահմանների մոտ հերթական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝  զորավարժություններն իրականացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական եւ հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի զինված ուժերի ներգրավմամբ:

Զորավարժություններն անցկացվում են Իրանի սահմանին՝ Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի  և Իմիշլիի շրջաններում։

Այդ կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Անկարա-Բաքու համատեղ զորավարժությունները անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ կիրառելով ժամանակակից մարտական ​​մեթոդներ և տեխնիկա։ Ռազմական փորձագետները Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև ընթացիկ համատեղ զորավարժությունները համարում են սադրիչ քայլ, որը հակասում է մահմեդական և հարևան ժողովուրդների բարեկամությանն ու բարիդրացիության շահերին։ Այս համատեքստում հատկապես Իլհամ Ալիևի կառավարությանը կից լրատվամիջոցների դիրքորոշումները ցույց են տալիս, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) ակտիվ անդամի հետ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները նախագծվել և իրականացվում են անցանկալի քաղաքական նպատակներով։

 Բաքվի իշխանությունները, կարծելով, որ տարածաշրջանում իրենց հզորությունը ցուցադրելու համար մշտապես վայելելու են իրենց վստահելի դաշնակիցների այդ թվում Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի աջակցությունը, իրենց օրակարգում են ներառում Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերին հակասող ցանկացած գործողություն կամ ցանկացած հայտարարություն ու մեկնաբանություն։ Օրինակ՝ երկու տարի առաջ Ադրբեջանի նախագահը միշտ փորձել է կամայական կերպով մեկնաբանել երրորդ կողմերի հետ համատեղ նիստերը և դրանց շուրջ դիրքորոշվել: 

Ադրբեջանի Հանրապետության նախագահն իր ցանկության համաձայն և ելնելով օտարերկրացիների շահերից  կամայականորեն մեկնաբանել է Մոսկվայի տասը կետից բաղկացած խաղաղության պայմանագիրը և դրան հաջորդած բրյուսելյան հանդիպումը, որը տեղի էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։ Եւ՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպական խորհրդի պաշտոնյաները բազմիցս մատնանշել են Բաքվի պաշտոնյաների սխալները։ Այդ իսկ պատճառով, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով այս տարվա օգոստոսի 31-ի հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի չկշռադատված մեկնաբանություններին, մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասելով.«Բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

Անհերքելի փաստ է, որ Բաքվի իշխանությունների, հատկապես Ադրբեջանի նախագահի կողմից օրակարգում ներառված ոչ ճիշտ գործընթացով, դժվար թե տարածաշրջանում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև իրական խաղաղություն հաստատվի։ Հատկապես Կովկասում անկայունության և անապահովության ստեղծումը միակ ճանապարհն է, որով գերիշխող երկրները կարող են հարվածել տարածաշրջանի անկախ երկրներին և չարաշահել տարածաշրջանի կառավարություններին ու ժողովուրդներին։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքը ստեղծելու Բաքվի և Անկարայի ջանքերին: Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան իրականացնում են օտար երկրների խորհուրդները, ովքեր չեն ցանկանում կայունություն հաստատվի  Հարավային Կովկասում և կրկնակի ջանքեր են գործադրում իրենց գործակալների միջոցով, այս տարածաշրջանը միշտ անապահով պահելու համար: