Սաուդյան Արաբիան հովանավորում է ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i18868-Սաուդյան_Արաբիան_հովանավորում_է_ահաբեկիչներին
Սուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, որի երկիրը քաղաքականությունները ձախողել են Արևմտյան Ասիայի տարածքում հատկապես՝ Սիրիայում և Իրաքում, խնդիրները ուրիշների վրա բարդելովو փորձում է Իրանին ներկայացնել որպես ահաբեկիչներին հովանավորող երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2016 08:30 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան հովանավորում է ահաբեկիչներին

Սուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, որի երկիրը քաղաքականությունները ձախողել են Արևմտյան Ասիայի տարածքում հատկապես՝ Սիրիայում և Իրաքում, խնդիրները ուրիշների վրա բարդելովو փորձում է Իրանին ներկայացնել որպես ահաբեկիչներին հովանավորող երկիր:

Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադել Ալ- Ջոբայրը «Ռոսիա Ալ-Յոմ» լրատվական կայքին տված ասուլիսում հայտնել է, որ Իրանի Իսլամական պահակազորը և «Ղոդս» կորպուսը հովանավորում են տարածաշրջանի ահաբեկիչներին:

Ադել Ալ-Ջոբայրը անտեսելով Սաուդյան Արաբիայի դերակատարությունը Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին ֆինանսական և սպառազինական աջակցություն ցուցաբերելու գործում հայտարարել է, թե Իրանի իսլամական պահակազորը կռվում է Իրաքի և Սիրիայի ժողովուրդի դեմ և կործանարար գործողություններ է իրականացնում աշխարհում:

Սուդյան Արաբիայի պաշտոնատարներն այդ թվում այդ երկրի արտաքին գործերի նախարարն այն պայմաններում են Իրանին մեղադրում ահաբեկիչներին աջակցելու և արաբական երկրների ներքին գործերին միջամտելու հարցերում, երբ Ռիադի ներկայիս քաղաքականությունը ուղղված է Իրանի դեմ պայքարելու, ահաբեկիչներին հովանավորելու, Իսրայելի և համաշխարհային կայսերապաշտության շահերը տարածաշրջանում պաշտպանելու հարցերի վրա:

Սակայն, Իրանի քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանիմ հատկապես հարևան երկրների հետ համագործակցությանը, որպեսզի հնարավոր լինի Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատել:

Իրանը, Իրաքի և Սիրիայի կառավարությունների հրավերով զինվորական խորհրդատուներ է գործուղել այդ երկրներ և նրանց օգնում է հակաահաբեկչական պայքրում: Իրանը պատասխանատու երկիր է միջազգային ասպարեզում, հատկապես` Իսլամական երկրներում և իրեն հանձնառու է զգում օգնել այն երկրներին, որոնք ահաբեկչության դեմ պայքար են տանում:

Իրանն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այն ահաբեկչության, որը Սաուդյան Արաբիայի դոլարներով աճել է Միջին Արևելքի տարածաշրջանում: Աշխարհի տարբեր տեղերում Սաուդյան Արաբիայի կողմից հիմնված դպրոցները դարձել են վահաբական գաղափարախոսության և ահաբեկչական խմբերի տարածման կենտրոնները: Ահաբեկչական տարբեր խմբերի այդ թվում Ալ-Ղաիդա, Թալիբան, ԻԼԻՊ, Ալ- Նոսրա ճակատ և այլն ղեկավարները դաստիարակվել են Սաուդիայի վահաբական դպրոցներում:

Ահաբեկչական խմբերն իրենց ազդեցության տակ գտնվող տարածքներում կոտորում են ժողովրդին: Իսլամի բարեխիղճ կրոնը աղճատելը Սաիդյան Արաբիայի հովանավորության տակ գտնվող ահաբեկչական խմբերի մարտավարությունն է և Ռիադի վարած այդ քաղաքականության արդյունքը թայֆայական պառակտումն է եղել: Իրաքում, Սուդյան Արաբիայի ունեցած կործանարար դերակատարությունը վկայում է սադրիչ քաղաքականության մասին: Իրաքում տարբեր խմբերի միջև պատերազմ հրահրելը Ռիադի կործանարար քաղաքականության արդյունք է և հակասում է հաշտության ու համերաշխության սկզբունքին:

Միջին Արևելքի տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը չի համապատասխանում նրա կողմից հայտարարաված ժողովրդների շահերը պաշտպանելու, ահաբեկչության և պառակտման դեմ պայքար տանելու քաղաքականությանը, քանի որ Ռիադի համագործակցությունը ահաբեկիչների ու Սիոնիստական ռեժիմի հետ վկայում է տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի վարած դավադիր քաղաքականության մասին:

Կոպտությունն ու ռասիզմը ահաբեկիչների ու սիոնիստների համատեղ գաղափարախոսությունն է և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը նրանց հետ, բացահայտ բառնություն է` ուղղված Իսլամական աշխարհի դեմ և չի կարող օգնել տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը: