Մեկնաբանություն - Իրանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունները պետք է պակասեն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188758-Մեկնաբանություն_Իրանի_դեմ_Ալիևի_կոշտ_հայտարարությունները_պետք_է_պակասեն
Համալսարանի աշխարհաքաղաքականության դասախոսն ասել է. «Ալիևի նմանների հոխորտանքները պետք է պակասեն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 14:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունները պետք է պակասեն

Համալսարանի աշխարհաքաղաքականության դասախոսն ասել է. «Ալիևի նմանների հոխորտանքները պետք է պակասեն»։

Աբդոլռեզա Ֆարաջիռադը Ադրբեջանի  և Թուրքիայի միջև համատեղ զորավարժությունների անցկացման մասին ասել է.-«Ադրբեջան-Հայաստան պատերազմն սկսվեց, ու մնաց կիասավարտ,ինչը նշանակում է, որ ադրբեջանցիներն Իսրայելի և Թուրքիայի օգնությամբ փորձել են ոչ միայն գրավել Ղարաբաղը, այլև ձեռք բերել  Հայաստանի  ինքիշխան  տարածքը»: 

Երբ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատեց, նրանք ձգտեցին կառուցել Զանգեզուրի միջանցքը,որին ընդդիմացավ Իրանը։ Ալիևը, որ զգում էր իր գործը կիսատ է մնացել, և դրա պատճառը Ռուսաստանն ու Իրանն են, դրանից հետո սկսեց հարձակվել Մոսկվայի և Թեհրանի վրա, բնականաբար չէր կարող ծայրահեղության գնալ Մոսկվայի հետ կապված, բայց նա սկսեց ծայրահեղ քայլերի դիմել  Իրանի նկատմամբ: Այնուհետև ինչ-որ խաղեր նախագծեց և սկսեց ապատեղեկատվություն տարածել թե մենք ձգտում ենք Նախիջևանի միջոցով միանալ Հայաստանին:

Այդ ժամանակվանից արդեն պարզ էր, որ նրանք խաղ են անում  իրենց գործն առաջ տանելու համար:Ի վերջո  սեպտեմբերին կայացած  Իրանի  զորավարժությունը զայրացրեց Ալիևին, և նա զգաց, որ այս զորավարժությամբ փաստորեն  ներկա ժամանակահատվածում Զանգեզուրի միջանցքի իրագործման հնարավորություն չկա: 

Նորվեգիայում Իրանի  նախկին դեսպանը նշել է.-« Այս դեպքերից հետո Իլհամ Ալիևն անձամբ զգաց, որ կարող է շահարկել Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները  և իր տեսակետները,  որոնք  անցյալում այլ կերպ էր արտահայտում, ներկա պայմաններում արտահայտել ավելի կոշտ : Նա սկսեց անջատողական հայտարարություններ անել  ու շարունակել դրանք»:

Մի կողմից, Իրանը փորձեց հանդուրժողականություն դրսևորել և թույլ չտալ, որ երկու երկրների հարաբերությունները սրվեն, սակայն Ալիևը կոշտ հայտարարություններ անելուց  բացի, Թուրքիայի հետ համաձայնեցված զորավարժություններ իրականացրեց Իրանի զորավարժությունների դեմ: Իրանը զորավարժությունների ժամանակ  Արաքս գետի վրա  կամուրջ էր գցել, իսկ Ադրբեջանն էլ  նույն քայլի դիմեց  և մոդելավորեց նույն ժամանակավոր կամուրջը, որն օգտագործվում է պատերազմի ժամանակ։ Ուստի նա այդպիսով փորձեց սպառնալ  Իրանին ու մկաններ ցույց տալ: 
 Թուրքիան քաղաքական տեսակետից իր շահերն է հետապնդում, իսկ Ադրբեջանը  հարուստ երկիր է, և նավթի լավ վաճառք ունի, դա կարող է նավթային անցուղի լինել Թուրքիայի համար։ Արդյունքում Թուրքիան երբեք չի լքի Ադրբեջանին իր նյութական օգուտների համար:

Մյուս կողմից՝ Ուկրաինայի հարցում Արևմուտքը պնդում է, որ Իրանը օգնում է Ռուսաստանին, և փաստորեն, այս բոլոր հարցերը պատճառ են դարձել, որ արևմտյան երկրները մեր դեմ դիրքորոշվեն և չարաշահեն նաև հարևան երկրներին։ Հետեւաբար, եթե Ալիեւը հոխորտում է, բնականաբար պետք է նստի իր տեղը և  հասկանա,որ  սահմանափակ աշխարհագրություն ունի։