Մամուլի տեսություն 09․12․2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188814-Մամուլի_տեսություն_09_12_2022
Իրանում խռովարարների  և  Գերմաինայում ցուցարարների նկատմամբ այս երկրի կառավարության դիրքորոշումները ակնհայտ հակասություն են ցույց տալիս։ Գերմանիայի անվտանգության ուժերը ձերբակալում և հարցաքննում են այդ երկրի քաղաքացիներին առանց որևէ ապացուցված հանցանքի, միևնույն ժամանակ քննադատում են Իրանի անվտանգության ուժերի վերաբերմունքը պատրաստված խռովարարների  ու  մարդասպանների նկատմամբ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 13:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09․12․2022

Իրանում խռովարարների  և  Գերմաինայում ցուցարարների նկատմամբ այս երկրի կառավարության դիրքորոշումները ակնհայտ հակասություն են ցույց տալիս։ Գերմանիայի անվտանգության ուժերը ձերբակալում և հարցաքննում են այդ երկրի քաղաքացիներին առանց որևէ ապացուցված հանցանքի, միևնույն ժամանակ քննադատում են Իրանի անվտանգության ուժերի վերաբերմունքը պատրաստված խռովարարների  ու  մարդասպանների նկատմամբ:

 

Իրան

Գերմանական տրամաբանության հակասություն՝Գերմանիայում հնարավոր խռովությունների զսպումը՝ այո, Իրանում մարդասպանների ճնշումը՝ ոչ

 

Գերմանիայի  կառավարությունը խոշոր օպերացիա է անվանել առանց որևէ ապացուցված հանցանքի  իր  մի շարք քաղաքացիների ձերբակալությունը,մինչդեռ աջակցում է Իրանում պատրաստված խռովարարներին և դատապարտում նրանց նկատմամբ Իրանի վերաբերմունքը։ Պետք է ասել, որ անցած օրերին Իրանում մի շարք խռովարարներ մտադիր էին խաթարել երկրի անվտանգությունը, նրանք միշտ օգտվում էին եվրոպական այս երկրի աջակցությունից, նույնիսկ Գերմանիայի կառավարությունը տարբեր մեթոդներ էր օգտագործում անկարգություններին աջակցելու համար, որպես օրինակ կարելի է նշել այդ երկրի աջակցությամբ անցկացված Բեռլինի հանրահավաքը։

 

 Ջամ-ե Ջամ

Բրիտանական սկանդալ

Վերջին օրերին որոշ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել են Եղիսաբեթ թագուհու մահից հետո թագավորական ընտանիքի միջև ծագած նոր վեճերի մասին։ Թեև Եղիսաբեթ II-ի օրոք որոշ ռասիստական ​​հարցեր ճգնաժամեր էին առաջացրել թագավորական դինաստիայում, բայց այսօր մենք ևս մեկ անգամ ականատես ենք լինում, որ այս հարցն առաջ է  քաշվել Չարլզ III-ի իշխանության գալու առաջին շաբաթներին։

Բրիտանիայում ռասիստական ​​վիրավորանքները դարձել են մի տեսակ համակարգված սոցիալական և մշակութային ճգնաժամ: Չնայած կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված բուռն և հաճախակի ցույցերին և Բրիտանիայում ֆեմիցիդների երևույթի արագ աճին, այս ճգնաժամը շարունակում է զոհեր խլել։ Star-ի հաղորդման համաձայն՝ թեև բրիտանական ոստիկանությունը խոստացել է լուծել երկրում ֆեմիցիդների խնդիրը,սակայն 2021 թվականի մարտին ոստիկանի կողմից Սառա Էվարդի դաժան սպանությունից հետո, Բրիտանիայում կանանց նկատմամբ բռնությունը շարունակվում է։



 

Էըթեմադ

Լիբանանում նախագահի ընտրության դուռը շարունակում է կրնկի վրա պտտվել

Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, երկրի խորհրդարանի  նախագահի ընտրության  9-րդ նիստը, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, ավելի լավ արդյունքի չի հանգեցրել, քան նախորդ ութ նիստերը։

  Մինչ որոշ լիբանանցի փորձագետներ կարծում են, որ համաշխարհային և տարածաշրջանային տերությունների ավելի կարևոր խնդիրներով և գործերով զբաղվելն  իրենց երկրում նախագահ արագ չընտրելու հիմնական պատճառն է, մյուսները շեշտում են, որ տարածաշրջանում «հակառակ բևեռների» ճնշումը և «միջազգային բևեռների» համագործակցությունը, որն առավել ընդգծված դարձավ ուկրաինական պատերազմից հետո,այդ ավերիչ փակուղու հիմնական պատճառներն են Լիբանանում։

 

Ջամե Ջամ

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը և  կարիեսի զարգացման բարձր ռիսկը

Բոլորս էլ գիտենք, որ ծխելը լուրջ վնաս է հասցնում բերանի խոռոչի և ատամների առողջությանը, իսկ ի՞նչ կասեք էլեկտրոնային ծխախոտի կամ այսպես կոչված «վեյփինգի» մասին: Թաֆթսի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ուղիղ կապ կա կարիեսի զարգացման բարձր ռիսկի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործման միջև։

Նոր հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիայի գիտական ​​ամսագրում, ուսումնասիրել են մոտ 13000 հիվանդների ատամնաբուժական գրառումները, ովքեր այցելել են կլինիկա վերջին երեք տարվա ընթացքում։ Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող մասնակիցների մոտ 80 տոկոսն ատամների ավելի խոր կարիես ունի։

...

Armenpress.am

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը

ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը:

«Վստահ եմ, որ դուք (Վլադիմիր Պուտին-խմբ.) տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը: Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ  դեկտեմբերի  3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բերելով կեղծ բնապահպանական հիմնավորումներ: ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների՝ երեք ժամից  ավել տևած բանակցությունների արդյունքում մայրուղին բացվել էր:

News.am

 

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուին. ստորագրվել է ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:       

 

Tert.am

Ալիևի օգնականը պատասխանել է Արմեն Գրիգորյանի՝ արցախահայության իրավունքների մասին հայտարարությանը

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ Վաշինգտոնում իրենց հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը քննարկեն արցախահայության իրավունքները և անվտանգությունը:

Այժմ Հաջիևը պնդում է, որ «Գրիգորյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:

««Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» (չակերտները՝ Tert.am) ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնում իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է նա՝ մեկնաբանելով Գրիգորյանի հայտարարությունը:

«Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ Ադրբեջանը միջազգային գործընկերների հետ չի քննարկելու Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը, սա մեր «ներքին գործն է» (չակերտները՝ Tert.am), որը «կարգավորվում է Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա» (չակերտները՝ Tert.am), միջազգային մեխանիզմի ստեղծումը բացառվում է, Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- եզրափակել է Հաջիևը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ ասել էր հետևյալը.«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրով ենք դա անելու, թե խաղաղության պայմանագրից դուրս: Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին առանց հստակեցնելու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա դա պետք է հստակ նշվի, կամ ստեղծվի միջազգային մեխանիզմ»:

 

7 or.am

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել Է ճեպազրույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել Է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել Է նրա մեկ այլ գործընկերոջ:

«Կարո՞ղ եք արդյոք պատասխանել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցին: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ պատասխնել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին հարցին, երբ նախագահը հանդիպում է աֆրիկյան 50 ղեկավարների հետ: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ ինձ հարցի իրավունք տալ»,-ասել Է լրագրողը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա:

«Դա բարդ չէ, ես պատասխանել եմ»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դուք մեզ թույլ չեք տալիս հարց տալ»,-կրկին բացականչել Է լրագրողը: «Դուք ինձ թույլ կտա՞ք պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ես հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին, բայց Դուք թույլ չտվեցիք: Այնպես որ, Ձեր մյուս գործընկերն այժմ հարց կտա»,-հավելել Է նա: «Թույլ տվեք Ձեզ հարց տալ ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին»,-կրկին առարկել Է լրագրողը: «Ես բառացիորեն հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին:

«Դուք ինձ ընդհատեցիք»,-ի պատասխան ասել Է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն թղթակիցը շարունակել Է վեճը: «Լավ, բոլորին շնորհակալություն: Կտեսնվենք վաղը»,-ասել Է Ժան-Պիեռը և դուրս եկել սրահից՝ ճեպազրույցն ավարտելով ժամանակից շուտ: Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում վեճ Է ծագում հարց տալու հնարավորության և հերթականության շուրջ: Նոյեմբերին Ժան-Պիեռն արդեն վեճի Է բռնվել երկու լրարգողների հետ հենց նույն առիթով: