Մեկնաբանություն- Երևանը Բաքվին մեղադրում է Ղարաբաղում ցեղասպանություն կատարելու մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188952-Մեկնաբանություն_Երևանը_Բաքվին_մեղադրում_է_Ղարաբաղում_ցեղասպանություն_կատարելու_մեջ
Ադրբեջանի դեմ մեղադրանքները շարունակելով, Հայաստանի կառավարությունն օրակարգի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2022 15:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Երևանը Բաքվին մեղադրում է Ղարաբաղում ցեղասպանություն կատարելու մեջ

Ադրբեջանի դեմ մեղադրանքները շարունակելով, Հայաստանի կառավարությունն օրակարգի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության հարցը:

Այս առնչությամբ Արցախի ԱԺ-ի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունը: Արցախի ԱԺ-ի նախագահ՝ Արթուր Թովմասյանը Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և այլ երկրներին կոչ է արել դատապարտել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Իլհամ Ալիևի կառավարության սադրիչ քայլերը և բնութագրել որպես 21-րդ դարի ցեղասպանություն:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Ալիևի կառավարությանը մեղադրել էր Ղարաբաղի հայերի ցեղասպանության հարցով: 

Ադրբեջանի նախագահն օտարներին հաճոյանալու համար, փորձում է Հայաստանից արտոնություններ կորզել և անցած երկու տարիների ընթացքում Ալիևի կատարած ծախսերը ոչ մի շահ չեն ունեցել Ադրբեջանի մուսուլման ժողովրդի համար և միայն օտար ուժերն են շահել Ալիևի քայլերից:

Հայաստանն ավելի վաղ ևս Ադրբեջանին մեղադրել է հայերի դեմ մշակութային ցեղասպանություն իրականացնելու մեջ: Հայաստանյան մամուլը փետրվարին հայտարարել էր.«Մշակութային ցեղասպանություն է իրականացվում հայերի մշակութային ժառանգության դեմ, սակայն Փաշինյանի կառավարության անտարբերության պատճառով, այսօր Ադրբեջանի սոցցանցերի օգտատերերից ենք տեղեկանում հայկական եկեղեցիների ավերման մասին»:

Մեծ թվով հայ փորձագետներ այն համոզման են, որ հայերի ցեղասպանության գլխավոր նպատակը Հայաստանի տարածքներին տիրանալն է: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը պարտավոր է այլ երկրների տրամադրության տակ գտնվող իրավական փաստաթղթերի հիմամբ առաջ քաշել Հայաստանի տարածքների գրավման հարցը: Հայ փորձագետներն այդ հարցում օրինակ են բերում Թուրքիային: Քաղաքական հարցերի փորձագետ՝ Արա Պապյանն ասում է.«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություն գոյություն չունի: Միակ բանը որ գոյություն ունի, դա Թուրքիայի թշնամական վերաբերմունքն է հայերի նկատմամբ: Եթե Թուրքիան կարողանա ոչնչացնել Հայաստանի իշխանությունը և չվախենա դրա հետևանքներից, վայրկյան անգամ չի վարանելու: Նման իրավիճակում, Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքի մի մասի գրավման վերաբերյալ հայտարարությունը կարող է փոխել երկրների մոտեցումը Թուրքիայի նկատմամբ»:

Իրականում, այս հարցն առնչվում է նաև Ադրբեջանին: Այդ շրջանակում պետք է գնահատել Ղարաբաղում հայերի ցեղասպանության և հայկական պատմամշակութային կոթողների ոչնչացման հարցը: Հարկ է նշել, որ Ղարաբաղում հայերի ցեղասպանության հարցի առաջ քաշելը կարող է կանխել Ալիևի կառավարության արկածախնդրությունները հակամարտության շրջաններում, այդ թվում նաև Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում: 

Բաքվի կառավարության պաշտոնատարներն օտարներին հաճոյանալու համար, ճնշում են գործադրում Փաշինյանի կառավարության վրա՝ Սյունիքի մարզում միջանցք ստանալու համար, որի միջոցով Նախիջևանը կմիանա Ադրբեջանին: Իրականում Բաքվի պաշտոնատարները հինգ կմ լայնքով և 60 կմ երկարությամբ այդ միջանցքն ստանալով, ձգտում են վերացնել Իրանի հետ Հայաստանի սահմանը, որպեսզի կարողանան շատ դյուրին օրակարգի մեջ դնել Հայաստանի պետության կործանումը: