Մամուլի տեսություն 12-12-2022
ԱՄՆ կառավարությունը այն պայմաններում է քննադատել, Իրանում մի ահաբեկչի մահապատիժը, երբ առանց դատավարության ու դատաքննության 3-ամսյա երեխայից մինչև 80 ամյա ծերունու մահապատժի ենթարկելն այդ երկրում դարձել է սովորական երևույթ:
Քեյհան օրաթերթ
Փողոցային մահապատիժներն ԱՄՆ-ում՝ առանց դատի և դատավարության՝ 3 ամսական երեխայից մինչև 80 տարեկան տղամարդ
Մինչ ԱՄՆ-ն հանդես է գալիս Իրանում ժողովրդի թծնամիների և նրանց պաշտոնյաների դեմ ագրեսորների մահապատժի ենթարկելու դեմ, երբ նրանք ընդհանրապես թույլ չեն տալիս, որ գործը գնա դատարան և դատավարություն իրենց երկրում, և նույնիսկ փողոցում ու մեքենաներում կրակում են բացում ոչ հանցագործների կամ երթևեկությունը խախտողների վրա:
46-ամյա ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդը սպանվել է 2020 թվականի մայիսի 25-ին Ամերիկայի Մինեապոլիս քաղաքում ոստիկանների կողմից ձերբակալվելու ժամանակ։ Ձերբակալության ժամանակ նա բազմիցս գոռում է՝ «չեմ կարողանում շնչել»։ Բայց իր ծունկը նրա պարանոցին դրած ոստիկանը չէր լսում նրան:
Ամերիկյան ոստիկանական ուժերը վերջին 5 տարիների ընթացքում հարյուրավոր մարդկանց են սպանել սովորական հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ կարմիր լույսից անցնելը, նշաններ ցույց չտալը կամ արագությունը խախտելը:
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմը ճնշել է Երուսաղեմում պաղեստինցիների տոնակատարությունը
2022 թվականի Կատարի աշխարհի գավաթի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի դիմաց Մարոկկոի ֆուտբոլի հավաքականի հաղթանակից հետո Բաբ Ալ-Մուդի շրջանի Կուդսի բնակիչները բարձրացրել են Պաղեստինի և Մարոկկոյիի դրոշները Երուսաղեմ քաղաքի պատերին և տոնել են հաղթանակը, երբ նրանք բախվել են սիոնիստական ուժերի բռնություններին։
Դոհայում Մարոկկոյիի հավաքականի ֆուտբոլիստները Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո բարձրացրել են Պաղեստինի դրոշը։ Թիմի խաղացողներից Աբդ ալ Համիդ Սաբիրին իր շուրջը փաթաթված Պաղեստինի դրոշով հրապարակել է իր լուսանկարը։
Վաթան Էմրուզ օրաթերթ
Դեմոկրատների մեծ մասը չի ցանկանում Բայդենին մասնակցի 2024 թ.-ի ընտրություններին
«Ամերիկյան տնտեսությունն ամբողջությամբ» վերնագրով CNBC-ի կողմից անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ Ամերիկայի դեմոկրատական կուսակցության ընտրողների 57 տոկոսը չի ցանկանում, որ այս երկրի նախագահ Ջո Բայդենը կրկին մասնակցի ընտրություններին։
Նույն կարծիքին էին անկախների 66 տոկոսը և Հանրապետական կուսակցության մասնակիցների 86%-ը։ Հարցման արդյունքները ցույց են տվել, որ շատերը համաձայն չեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությանը, ով հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր թեկնածությունը։
Էթելաաթ օրաթերթ
Ֆրանսիացիները ներխուժել են լապտերներ և էլեկտրական գեներատորներ գնելու համար
Ֆիգարո թերթը նշելեվ, որ որոշ ապրանքներ, ինչպիսիք են լապտերներ,սննդամթերքը ներառյալ տաք տորթերը արագորեն վաճառվում են Ֆրանսիայում հավելել է.«Հոկտեմբերից սկսած ավելացել է լամպերի, լապտերների, շարժական մարտկոցների և արևային մարտկոցների պահանջարկը»:
Այս ապրանքների արտադրությունն ու վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել են 24 տոկոսով, իսկ ամենահայտնի արտադրանքը արևային մարտկոցների լիցքավորման լամպն է, որի վաճառքն աճել է 75%-ով։
armenpress.am
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում
Մոսկվան շարունակում է Անկարային համոզել Սիրիայում ցամաքային գործողություններ չսկսել. այս ուղղությամբ հաջողություններ կան, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Շփումները շարունակվում են: Քանի դեռ չի սկսվել ցամաքային գործողությունը, նշանակում է՝ հաջողություններ կան: Մենք կշարունակենք շփումները», - լրագրողներին ասել Է Բոգդանովը։
Նոյեմբերի 20-ից Անկարան Սիրիայի հյուսիսում օդային գործողություններ է իրականացնում Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ:
Հաղորդվել է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունը համարել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողություն։ Թուրքիան իր ավիահարվածները պատճառաբանել է նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունով, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են Քրդական բանվորական կուսակցությունե կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ:
Armradio.am
Բերձորի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան
Ադրբեջանի չակերտավոր բնապահպան ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի «բնապահպան» ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ գործողությունը որակելով պարզ սադրանք:
«Սա 2020-ի հրադադարի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հուսով եմ՝ այն չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորականի պես»,- գրել է Մարուքյանը:
armenpress.am
ՀՀ-ն միշտ աջակցել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական
Հայաստանը միշտ աջակցել է ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն։
«2015 թվականին Հայաստանը գլխավորեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ճանաչելու համար։ Հայաստանը միշտ եղել է ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի ամուր աջակիցը՝ հանձինս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի, որը միշտ վստահելի գործընկեր է և միշտ օժանդակել է մեր գրասենյակին»,- ասաց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը։
Նա նաև հիշեցրեց, որ մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
«Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել այս կապակցությամբ»,- եզրափակեց Ալիս Վայիրիմու Նդերիտուն։
araratnews.am
ԵՄ-ն պետք է շարունակի ներգրավվածությունը հանուն անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի․ Ջոզեպ Բորել
ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը իր թվիթերյան էջում գրել է․
«Արևելյան գործընկերության մեր ամենամյա նախարարական հանդիպման ժամանակ ես առաջարկեցի շարունակել մեր Արևելյան գործընկերության քաղաքականությունը ընդլայնման գործընթացին զուգահեռ՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց։ Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության և պաշտպանության ոլորտում և շարունակենք ներգրավվածությունը հանուն անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»։
araratnews.am
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ՝ նախքան Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, քննարկումը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։
«Եվրամիության խորհրդի այս նիստը շատ երկար և դժվար է լինելու։ Մենք օրակարգում ունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի հաստատումը։ Մենք դեռ (բանակցությունների) գործընթացում ենք և դեռ չենք ավարտել»,- ասել է նա։
Բորելը նշել է, որ պատժամիջոցների առաջարկը «միայն առաջարկ է, ոչ վերջնական որոշում» և պետք է քննարկվի։ «Դեռևս կան մի շարք հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն», - հավելել է դիվանագետը:
Բորելը հայտարարել է նաև Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բողոքի ցույցերի և «Ռուսաստանին զենքի մատակարարումների» հետ։