Մեկնաբանություն - Արևմուտքի երկակի և հակասական մոտեցումն Իրանում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների բռնկումից հետո արեւմտյան երկրները լիովին հակասական մոտեցում ցուցաբերելով աջակցել են անկարգություններին և այն անվանել են խաղաղ հավաքներ։
Դատական համակարգի միջազգային հարցերով տեղակալ և Իրանում մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին քննադատելով Արևմուտքի երկակի և հակասական մոտեցումը հայտարարել է.« «Այն երկրները,որոնք իրենց համարում են Իրանում անկարգություններ հրահրողների կողմնակից, հնարավոր ամենադաժան միջոցներով, սիստեմատիկ կերպով, խախտում են խաղաղ հավաքների իրավունքը»:
Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ արևմտյան երկրները փորձում են մարդու իրավունքների խնդիրը ներկայացնել սեփական չափանիշներով և այն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, մինչդեռ այս երկրները մարդու իրավունքների ոլորտում սև պատմություն ունեն և՛ ներքին, և՛ այլ երկրներում։ Արևմտյան երկրները, ինչպիսիք են ԱՄՆ, Իտալիան, Անգլիան, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան, ականատես են եղել խաղաղ ցույցերի, սակայն այս երկրների ժողովուրդները բախվել են ոստիկանական ուժերի ամենածանր հարձակումներին։
Ամերիկայում ոստիկանության և դատական համակարգի կողմից սևամորթների նկատմամբ խտրականության շարունակությունը և մարդկանց բողոքի ակցիաները ճնշելը մարդու իրավունքների և փոքրամասնությունների և գունամորթների իրավունքների ոտնահարման շարունակությունն է։ «Ոստիկանական դաժանության մոնիտորինգ» խմբի ոչ պետական զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ ոստիկանությունը 2022 թվականից ի վեր կատարել է ավելի քան 722 սպանություն։ Նաև գնահատվում է, որ մինչև այս տարվա վերջը ոստիկանության ձեռքով կսպանվեն ևս 442 մարդ։
Ոստիկանության կողմից կատարված սպանություններից միայն մեկ երրորդն է տեղի ունենում բռնի հանցագործության հետևանքով, և դրանց երկու երրորդը ոչ բռնի հանցագործություններ են:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դոնյա Միյատովիչը նախազգուշացրել է, որ բրիտանական ոստիկանության ուժը մեծացնելու վիճահարույց օրենքը, որը հայտնի է որպես «Ոստիկանություն, հանցագործություն, դատավճիռ և դատարաններ», որը հաստատվել է անցած ապրիլին, սարսափելի ազդեցություն կունենա խաղաղ հավաքների իրավունքի վրա։
Ֆրանսիայում ոստիկանությունը բազմիցս հարձակվել է ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին հաստատել սոցիալական արդարություն, կրճատել հարկերը, բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև նվազեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների և էներգիայի գները:
Իրականում, Մարդու իրավունքներին հավակնող արևմտյան երկրների քաղաքականությունը և կողմնակալ մոտեցումը միշտ էլ ամենամեծ հարվածն է հասցրել մարդու իրավունքների սկզբունքներին։ Մինչդեռ ցուցարարների ճնշումը, սևամորթների սպանությունը, փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների կոտորածը, բանտարկյալների նկատմամբ ոտնձգություններն ու խոշտանգումները և նրանց սահմաններում ներգաղթյալների ճնշումը համարվում են օրինական, Իրանում իրավապահ և դատական գործողությունները կոչվում են մարդու իրավունքների խախտում։ Իսկ լրատվամիջոցների ծավալուն հակաքարոզչությամբ նրանք փորձում են փաստերը գլխիվայր շուռ տալ։