Մեկնաբանություն- Շուտով ԵԱՏՄ-ի երկրները հրաժարվելու են դոլարով իրականացվող գործարքներից
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները ԱՄՆ դոլարը հանելու են իրենց բոլոր ֆինանսական ու առևտրային գործարքներից։ Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.-«Եվրասիական երկրները հրաժարվելով դոլարից շուտով իրենց առևտրային գործարքներում կօգտագործեն այլ արժույթներ»:
Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրային փոխանակումներում դոլարից հրաժարվելու կարևորությունը որոշվում է անդամ երկրների բնակչությամբ, տարածությամբ և ընդհանուր համախառն ներքին արդյունքով: Ռուսաստանը, որպես այս տնտեսական միության հիմնադիր երկիր, ցանկանում է տնտեսական, առևտրային և ֆինանսական գործարքներում և փոխանակություններում հրաժարվել դոլարից:
Այժմ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է այլ երկրների հետ առևտրատնտեսական և էներգետիկ փոխանակումներում ազգային արժույթների օգտագործման վրա: Սա հատկապես վերաբերում է BRICS-ի անդամ երկու երկրներին՝ Հնդկաստանին և Չինաստանին:
Տնտեսական վերլուծաբան Ֆան Յուն ասում է.-«Ռուսաստանը և Չինաստանը մտածում են աշխարհում ԱՄՆ դոլարի դիրքը խաթարելու մասին։ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն աշխատում են այս պլանի վրա, սակայն զարմանալին այն է, որ մի քանի զարգացող տնտեսություններ ևս միացել են Ռուսաստանին և Չինաստանին»։
Թեև դոլարը դեռևս աշխարհի ամենամեծ պահուստային արժույթն է համարվում, սակայն ԱՄՆ-ի կողմից որպես ֆինանսական զենք դոլարի օգտագործումն արագացրել է բազմաթիվ երկրների շարժը` դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումները այլընտրանքային արժույթներով: Սա հատկապես վերաբերում է ԱՊՀ պետություններին, հատկապես Ռուսաստանին։ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ամենախիստ պատժամիջոցները սահմանեց Ռուսաստանի դեմ և կանխեց երկրի առևտրա-էներգետիկ փոխանակումները, ինչը հետևանքով դոլարը փոխարինելու նոր մոտիվացիա առաջացավ ։ Վաշինգտոնը և նրա գործընկերները լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք փաստացի արգելում են Ռուսաստանի կենտրոնական բանկին, սուվերեն հարստության հիմնադրամին, բանկերին և անհատներին առևտուր անել ԱՄՆ դոլարով:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արագացրել են իրենց կախվածությունը դոլարից նվազեցնելու որոշ երկրների քայլերը,որի արդյունքում կարող են նվազել ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի պահանջարկը: Այդ իսկ պատճառով, փորձագետները կարծում են, որ չնայած այն հանգամանքին, որ դոլարը դեռևս աշխարհի ամենամեծ պահուստային արժույթն է, ԱՄՆ-ի կողմից որպես ֆինանսական զենք՝ դոլարի օգտագործումն ամենայն հավանականությամբ, կարագացնի շատ երկրների քայլերը՝ իրենց ներդրումները այլ արժույթներով դիվերսիֆիկացնելու համար:
Հնդկաստանի, Չինաստանի և Թուրքիայի նման երկրներ, որոնք չեն ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որդեգրել են Մոսկվայի հետ գործարքներում ազգային արժույթներ կիրառելու քաղաքականություն: Այժմ ԵԱՏՄ-ի անդամ երկրների առևտրային գործարքներում դոլարից հրաժարվելու և այլ արժույթներ օգտագործելու մասին հայտարարությունը ևս մեկ կարևոր քայլ է ապադոլարացման ուղղությամբ: