Մամուլի տեսություն 16-12-2022
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական քայլեր է ձեռնարկում իր տարածքային ամբողջականության ոլորտում»։
Ջամե Ջամ օրաթերթ
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.Տարածքային ամբողջականության ոլորտում մենք որեւէ մեկին հաշվետու չենք
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Սեյեդ Ահմադ Խաթա|մին ընդգծել է. «Չինաստանի նախագահը կամ որևէ մեկը պետք է իմանա, որ մենք պարտավոր չենք որևէ մեկի հետ առերեսվել և մեր տարածքային ամբողջականության ոլորտում, և մենք վճռականորեն կվարվենք»։
ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովից Իրանին հեռացնելու մասին նա ասել է.«Այս բանաձեւը գործադնական երաշխիք չունի։ ԱՄՆ-ը 40 օր փորձեց ընդունել տալ այս բանաձեւը, և սա այս երկրի սև գործերից է։ ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի ժողովրդի ատելության գաղտնիքը հենց այս գործողություններն են»:
Շարղ օրաթերթ
Սիոնիստական օրաթերթ. Իսրայելը ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային տեղեկատվություն է տրամադրել իրանական անօդաչու թռչող սարքերի մասին
«Հաարեց» օրաթերթը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրները, պնդում է, որ վերջին շաբաթների ընթացքում Սիոնիստական ռեժիմն այս կազմակերպության միջոցով մեծացրել է իր տեղեկատվական օգնությունն Ուկրաինային, և այդ օգնությունների թվում են նաև իրանական անօդաչու սարքերի մասին տվյալները, որը, ինչպես պնդում են, Ռուսաստանի կողմից օգտագործվել է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման ժամանակ։ Հաարեցը գրել է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները և ռազմական ուժերը վերջին տարիներին ստեղծել են իրանական արտադրության անօդաչու սարքերի տվյալների բազա և եթե Բրյուսելը ստանա այս տվյալները, դրանք կօգտագորխեն Ուկրաինան, ՆԱՏՕ-ի երկրները և որոշ այլ երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան և Ավստրալիան։
Էթեմադ օրաթերթ
Մարիա Զախարովա. Եթե Ռուսաստանը կործանելու միջոց լիներ, ԱՄՆ անմիջապես դա կկատարեր
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ եթե Ամերիկան հնարավորություն ունենար տիրանալու աշխարհի նավթին, գազին, ոսկին, ադամանդներին և խմելու ջրին, նա անմիջապես կօգտագործեր այն: Այս մեկնաբանությունները Մարիա Զախարովան արել է ի պատասխան Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության, ով ասել է, որ եթե Ռուսաստանին Միջազգային Անվտանգության խորհրդից հեռացնելու միջոց լինի, Վաշինգտոնն անմիջապես կկկատարի դա։ Զախարովան գրել է. «Եթե Ռուսաստանը կործանելու միջոց լիներ, անպայման անմիջապես կսկսեին, բայց փառք Աստծո, որ նման գործողությունների ճանապարհ չկա, այլապես անմիջապես դա կօգտագործեին»։
Ջավան օրաթերթ
«խելացի ռումբ».110.000 ԱՄՆ դոլարի մահաբեր զենք սպառնում է Մոսկվայի բանակին
Սպիտակ տունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել առաջադեմ էլեկտրոնային սարքավորումներ. սարքավորումներ, որոնք կարող են չկառավարվող ռումբերը վերածել «գերխելացի ռումբերի» և ուկրաինացի զինվորականներին հնարավորություն տալ թիրախավորել ռուսական ռազմական դիրքերը։ Ղեկավարվող ռումբերը հագեցած են կառավարման համակարգով։ Դրանցից մի քանիսը հագեցած են փոքր հրթիռային շարժիչով՝ դրա հեռահարությունը մեծացնելու և թռիչքի կառավարումը բարելավելու համար։
araratnews.am
Կրեմլը մեծ հետաքրքրությամբ կծանոթանա Քիսինջերի գաղափարներին. Պեսկով
Կրեմլը մեծ հետաքրքրություն կցուցաբերի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ գաղափարներին, նա տաղանդավոր, հմուտ փորձագետ է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Քիսինջերը հոդվածում ներկայացրել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է նա տեսնում ապագա աշխարհը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։«Անկասկած, Քիսինջերի տաղանդը, փորձը միշտ պահանջված են: Նրանք հատկապես պահանջված են նման սուր իրավիճակներում: Մենք մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրենք այս նյութը: Մինչ այժմ, ցավոք, նման հնարավորություն չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
armenpress.am
Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու հարցը Արցախի համար անքննարկելի է, դա բացառվում է. Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու հարցը Արցախի Հանրապետության համար անքննարկելի է, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները արդեն իսկ իրականացնում են այդ վերահսկողական գործառույթները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Բացի այդ, 2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ այդպիսի բան չի կարող լինել: Սա կլինի Արցախի համար ոչ թե մաքսակետ, այլ լինելու է բանտ տանելու կետ, որովհետև ամեն մեկին տանելու են: Չեմ կարծում, որ այս հարցում լինի որևէ նահանջ, դա անհնար է: Այդ մաքսակետը կոպիտ ձևով խախտելու է պայմանավորվածության էությունը: Ծանր պայմանագիր է (2020 թվականի եռակողմ հայտարարություն-խմբ.) մեզ համար, բայց պետք է խստիվ հետևել»,- ընդգծեց Բաբայանը:
/araratnews.am
Ռուս-բելառուսական գազի միասնական շուկայի ձևավորումը ժամկետներում չի իրականցվի
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակներում գազի միասնական շուկայի ձևավորման միջոցառումների իրականացման ժամկետները խաթարվել են։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռուս-բելառուսական համագործակցությանը նվիրված հանդիպմանը։
«Հիշեցնեմ, որ գազի միասնական շուկայի ձևավորման արհմիութենական ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ և ժամկետներ, որոնք, ցավոք, իմ կարծիքով, չեն իրականացվել։ Դրանք ուղղակի խափանված են։ Ո՞վ է պատասխանատու դրա համար և ինչպե՞ս ենք մենք շտկելու իրավիճակը»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։
aysor.am
Արցախում առկա իրավիճակը երեխաների կրթության իրավունքի խախտում է. նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։
Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։
Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։
Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։
Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։
armenpress.am
Էստոնիա Է ժամանել ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը
Էստոնիա Է ժամանել ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը, որը ծառայելու էստոնական 2-րդ հետևակային բրիգադի կազմում, հաղորդել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «ԱՄՆ-ի բանակի վաշտի հետ միասին ժամանել է գումարտակի հրամանատարական կետը, որը մեզ թույլ է տալիս բրիգադին ինտեգրել նոր մանևրային ստորաբաժանում:
Դրա շնորհիվ մենք կկարողանանք ոչ միայն համատեղ վարժանքներ անցկացնել, այլև մեծացնել միավորման մարտական ներուժը», - մամուլի ծառայությունը մեջբերում է 2-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Մատի Տիկերպուուի խոսքերը։ Ամերիկյան ստորաբաժանումը Էստոնիա է ժամանել ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել էր ուժեղացնել դաշինքի արևելյան թևը։
aysor.am
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: