Օբաման ներկա է գտնվել Հիրոսիմայի Խաղաղության պուրակում
71 տարի անց , ԱՄՆ նախագահը Հիրոսիմայի Խաղաղության պուրակում ծաղկեպսակ է տեղադրել պատմության ամենաաղետալի առտոմային ռմբակոծության 25,841 զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ :
Բարաք Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է , ով 71 տարի անց , Ճապոնիա է այցելել : «Այդ առավոտյան՝ գրեթե 71 տարի առաջ, երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- հայտարարել Է Օբաման՝ նշելով, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումները «Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան ավարտն էին»:
Մարդկային պատմությունը լի է աղետալի էջերով : Եղել են նաև մարդկանց ապրելու կամ մահվան մասին որոշում ընդունող մարդիկ : Սակայն 1945 թ. օգոստոսյան աղետը մեկ ակնթարթում խլեց մարդկային ամենամեծ թվով կյանքերը : Օբաման Ճապոնիա է այցելել ՝ առանց տեղի ունեցածի համար ներողություն խնդրելու մտադրության : Իր այցից առաջ , նա հարևանցիորեն հաստատել էր ժամանակի նախագահ ՝ Թրումենի կողմից արձակաած հրամանն , ասելով ՝ ղեկավարները ըստ պահի անհրաժեշտության են որոշումներ ընդունում : Մինչդեռ պատմաբանների կարծիքով , ճապոնիայի երկու քաղաքների ռմբակոծումը ռազմական անհրաժեշտություն չի եղել և առանց դա էլ ՝ Ճապոնիան հանձնվելու էր : Այնուամենայնիվ , ինչպես Օբաման է ասել ՝ երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց :
Պատմության ընթացքում դարձակետային թվականներ շատ են եղել : Նրանցից մեկը 1945 թ.-ի օգոստոսի 6-ն է : Մինչ այդ , աշխարհը բաժանվում էր գերտերությունների միջև , որոնք մրցակցում էին ՝ ավելի մեծ տարածքների տիրանալու համար : Այդ օրվանից հետո , ԱՄՆ ատոմային զինանոցների ներկայացրած վտանգը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում : Այդ քայլով , ԱՄՆ-ն աշխարհը ներքաշեց միաբևեռ մի ժամանակաշրջան , որը տևեց չորս տարի ՝ մինչև խորհրդային միության կողմից առաջին ատոմային փորձարկումը: Այն օրվանից, միջազգային հանրությունն ապրել է ատոմային պատերազմի և երկիր մոլորակի վրա մարդկային կյանքը ոչնչանալու վախով ու սարսափով :
Ինչքան անցնում է ժամանակը , ավելի պարզ է դառնում , որ ամերիկացիները բացելով «Պանդորայի արկղը» , ոչ միայն հարյուր հազարավոր ճապոնացիների մահվան պատճառ է դարձան , այլև չարիքի աղբյուր դարձան ողջ աշխարհի համար :