Մամուլի տեսություն 19-12-2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189546-Մամուլի_տեսություն_19_12_2022
Երեկ երեկոյան Դոհայի «Լյուսիլ» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության ամենագեղեցիկ եզրափակիչ խաղը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 19, 2022 13:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-12-2022

Երեկ երեկոյան Դոհայի «Լյուսիլ» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության ամենագեղեցիկ եզրափակիչ խաղը։

Վաթան էմրուզ օրաթերթ

Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր շրջանների ամենագեղեցիկ եզրափակիչը

Երեկ երեկոյան Դոհայի «Լյուսիլ» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության ամենագեղեցիկ եզրափակիչ խաղը։ 120 րոպեում 6 գոլ   և հերթով բաց թողնված բազմաթիվ հնարավորություններ: Արգենտինացի Լիոնել Մեսսիի գլուխգործոցը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Մբապեի 3 անընդմեջ գոլերը դարձրեցին Աշխարհի առաջնության պատմության բոլոր ժամանակների ամենագեղեցիկ խաղերից մեկը միլիարդավոր հեռուստադիտողների համար։

Իրան օրաթերթ

Վառելիքի և էլեկտրաէներգիայի 100 տոկոսոով թանկացում Կանաչ մայրցամաքում

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ նոյեմբերին Ռուսաստանից Եվրամիություն նավթի արտահանումը հոկտեմբերի համեմատ նվազել է օրական 430 հազար բարելով եւ հասել օրական 1,4 մլն բարելի։ Կանաչ մայրցամաքի  ցավալի մղձավանջը իրականություն է դառնում ցուրտ ձմռանը: Վառելիքի գների բազմապատիկ աճ, գազալցակայաններում ավելի երկար հերթեր, էներգակիրների դեֆիցիտի ճգնաժամ և առանց էլեկտրաէներգիայի և ջերմության տների աճի հավանականությունը, սա է մայրցամաքի բնակիչների ճակատագիրը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Էթելաաթ

Կարմիր Խաչ. Եմենի բնակիչների ավելի քան 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Եմենում ութ տարի շարունակվող պատերազմի արդյունքում այս երկրի  ժողովուրդը հումանիտար օգնության խիստ կարիք ունի։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է.«Այսօր Եմենում մարդկանց ավելի քան 70 տոկոսը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի»:

 

Քեյհան օրաթերթ

Ճապոնիան ավելացնում է ռազմական ոլորտում իր ներդրումները

Ճապոնիան, որը Չինաստանը համարում է իր անվտանգության ամենամեծ մարտահրավերը, հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենամեծ ռազմական ծրագրի մասին, որի համաձայն Տոկիոյին կդառնա աշխարհում երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը: Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ամերիկայի կողմից այս երկրի միջուկային ռմբակոծությունից հետո Ճապոնիան, որն այլ ելք չուներ, քան ընդունել հաղթական ամերիկյան բանակի պայմանները, փակեց իր բանակը և իրեն պաշտպանելու գործը վստահեց ԱՄՆ-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեև այս երկու երկրները  տարբեր պատճառներով դարձել էին մերձավոր դաշնակիցներ, այդ թվում՝ ունենալով ընդհանուր թշնամի` Չինաստանը, ապա Հյուսիսային Կորեան, Ճապոնիան, Միացյալ Նահանգների կողմից սահմանված նախկին սահմանափակումները չուներ։Բայց դեռ բանակն ու այս երկրի ռազմական հզորացումը  Ճապոնիայի կառավարիչների համար առաջնահերթություն չէր համարվում։

 

Ջավան օրաթերթ

Ինչու՞ ԱՄՆ-ը ​​հրաժարվեց Իրանի դեմ ռազմական տարբերակից

Հզոր Իրանը զսպելու ամերիկացիների վերջին գնահատականն է՝ սեղանից հանել ռազմական տարբերակը և սատարել այս երկրում փողոցային անկարգություններին, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության զգոնությամբ ձախողվեց նաև այս դավադրությունը։

Իրենց վերջին գնահատականներում ամերիկացիները եկել էին այն եզրակացության, որ հնարավոր չէ Իրանին վերահսկել ռազմական տարբերակով, իսկ այս երկիրը վերահսկելու միակ ճանապարհը դրսի ընդդիմությանն ու ներքին ուժերին աջակցելն է։ Նրանց կարծիքով ներքին ուժերին աջակցելով դրսից նրանք կարող են անհանգստացնել Իրանին ներսից, իսկ այս երկրի իշխանությունները կենտրոնանալու են ներքին խռովությունների վրա, և երկրի առաջընթացն ավելի դանդաղ է լինելու։

1in.am

ՀԱՊԿ-ն մտադիր չէ ՀՀ-ից հեռանալ, կայացվել են հավասարակշռված և ադեկվատ որոշումներ. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի Հայաստանից հեռանալ կամ երես թեքել Հայաստանի խնդիրներից: Ստանիսլավ Զասը այս մասին հայտարարեց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալ:

«Իհարկե, ոչ: Եվ այն միջոցառումները, որոնք անցկացրել ենք այս տարի, դրա մասին են վկայում: Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են»,- պատասխանել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույնիսկ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդպիսի գնահատականներ են հնչել, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չեկան և չօգնեցին դեօկուպացնել Հայաստանի տարածքները և ինչ-որ բան անել այնտեղ:

«Բայց պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին։ Դրա համար, ոչ, համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից»,- եզրափակեց Զասը:

 

armenpress.am/

Twitter-ի օգտատերերը քվեարկել են ընկերության ղեկավարի պաշտոնից Մասկի հեռանալու օգտին

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը պետք է հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:

Ընդհանուր առմամբ, քվեարկել է 17 502 391 օգտատեր: Նրանց 57.5 %-ը կողմ է արտահայտվել Մասկի հեռանալուն, 42.5 %-ը՝ դեմ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մասկը հայտարարել էր, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն սոցիալական հարթակի օգտատերերը: Իլոն Մասկը Twitter-ում քվեարկություն էր նախաձեռնել:

Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել: Մասկն աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը:

news.am

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները կհանդիպեն Կայսերիում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 21-ին կմեկնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանովի այցի նպատակը մասնակցությունն է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի 9-րդ եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին Կայսերիում (Թուրքիա)։

aysor.am

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 8 օր է՝ փակ է:

«8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից», - «Թվիթեր»-ում գրել է Փաշինյանը:

armenpress.am

ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում

Մինսկը և Մոսկվան փոխգործակցության զարգացման անհրաժեշտություն են տեսնում աննախադեպ արտաքին ճնշման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Ալեյնիկի և Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգի կոնկրետ արդիական հարցեր։

«Նախարարները մանրամասն քննարկել են Արևմուտքի անօրինական պատժամիջոցների ճնշմանը հակազդելու, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցելու թեման։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը։ Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստի անցկացման ժամկետի շուրջ։ Այն նախատեսված է 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին», - ասվում է հաղորդագրությունում:

Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ 2022 թվականը նշանավորվել է Բելառուսի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձով: ,Այդ առնչությամբ ընդգծվել է ռուս-բելառուսական փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում՝ ելնելով երկու երկրների քաղաքացիների բարեկեցության շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարների հանդիպումը նախորդել է Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը:

aysor.am

Կանցկացվեն ռուս-չինական զորավարժություններ

Դեկտեմբերի 21-27-ը Արևելաչինական ծովում կանցկացվեն ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն» զորավարժությունները։ Այդ նպատակով Վլադիվոստոկից ծով է դուրս եկել Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը։

Զորավարժությունների հիմնական նպատակը Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումն ու  Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումն է։

Նշվում է, որ ռազմանավերից զատ՝ զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների ինքնաթիռներ և ուղղաթիռներ։