Մամուլի տեսություն 26-12-2022
Զեկույցները ցույց են տալիս, որ Քրիստոսի ծննդյան հետ միաժամանակ և նոր տարվա նախաշեմին ծայրահեղական սիոնիստները սաստկացրել են Հորդանան գետի Արևմտյան ափի քրիստոնյաների դեմ ճնշումը:
Իրան օրաթերթ
Քրիստոնյաների դժվար օրերը օկուպացված տարածքնրում
Բացի մուսուլմաններից, պաղեստինյան շարժումը միշտ աջակցություն է ստացել որոշ արդարատենչ քրիստոնյաների կողմից:
Քրիստոսի ծննդյան տոնի հետ միաժամանակ և 2023 թվականի նոր տարվա նախօրեին ծայրահեղական սիոնիստները սաստկացել են Հորդանան գետի Արևմտյան ափի քրիստոնյաների դեմ ճնշումը։
Ղոդսի օկուպացիոն ռեժիմը երբեք բաժանարար գիծ չի ճանաչել կրոնների և պաղեստինյան ժողովրդի յուրաքանչյուր անդամի միջև և անկախ նրանց դավանանքից ենթարկվել են ճնշումների և չարաշահումների, իսկՍուրբ Ծնունդն ու 2023 թվականի ամանորը բացառություն չեն այս դժբախտ կանոնից:
Սուրբ Ծննդյան օրերին և երբ տիրում է արդարությունը, Թել Ավիվի մանկասպան ռեժիմը շնչելու տեղ չի տալիս քրիստոնյա պաղեստինցիներին, ովքեր ցանկանում են տոնել Հիսուսի ծնունդը։ Այս ռեժիմի սադրիչ գործողությունները շարունակվում են և յուրաքանչյուր տոնակատարություն այս համատեքստում վերածում են սգի։
Վաթան էմրուզ
Պուտինը սպառնացել է ԱՄՆ-ին
Ռուսաստանի նախագահը Ուկրաինա Patriot հրթիռային համակարգեր ուղարկելու Վաշինգտոնի որոշման մասին ասել է, որ 100 տոկոսով վստահ է, որ Ռուսաստանը կոչնչացնի ամերիկյան Patriot հրթիռները Ուկրաինայում։
Ռուսական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության մասին Վլադիմիր Պուտինը ասել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական պատերազմի բոլոր կողմերի հետ։ Ես հավատում եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը։ Մենք այլ ելք չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին:
Քեյհան օրաթերթ
Իրաքցիները մեծ մեդիա արշավ են սկսել ամերիկացիներին վտարելու համար
Իրաքում ամերիկյան օկուպացիոն զորքերի ուսումնական առաքելություններից մեկ տարի անց դիմադրության խմբերը կրկին մեդիա արշավ են սկսել նրանց երկրից արտաքսելու համար։ Շիա համակարգող խմբերը նշում են, որ կասկածում են, որ նախկին կառավարությունը համաձայնագիրը պատշաճ կերպով կիրականացնի։
Հաշդ ալ-Շաաբիի առաջնորդները կարծում են, որ ամերիկյան ուժերի ներկայությունը բացասաբար է անդրադառնում ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Մյուս կողմից, Սուդանին չի ցանկանում այս գործը բարձրաձայնել ընթացիկ ժամանակահատվածում։
Էթելաաթ օրաթերթ
Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները
Փարիզում երեք քուրդ քաղաքացիների սպանության դեմ բողոքող քրդերի և Ֆրանսիայի ոստիկանների միջև կատաղի բախումները շարունակվում են արդեն երկրորդ օրն է։ Բախումների ընթացքում շրջվել և այրվել են մեքենաներ, ոստիկանության աշխատակիցների վրա առարկաներ են նետվել, և ոստիկանությանը կիրառել արցունքաբեր գազ:
araratnews.am
Թբիլիսին ցանկանում է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ խորհրդարանների մակարդակով կարգավորմանը
Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երեւանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք ցանկանում ենք նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ այս տարի ուկրաինական ճգնաժամի հետ մեկտեղ կայունություն չկար նաև Հարավային Կովկասում։
Նշենք, որ նույնիսկ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ Թբիլիսին բազմիցս հարթակ է առաջարկել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել նոր հարթակ ստեղծելու գաղափարով՝ խաղաղ հարևանության նախաձեռնությամբ, որի շրջանակներում կարող են լուծվել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ հարցեր։
armenpress.am
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրացումը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. Գալուզին
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրացումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:
«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք ակնկալում ենք, որ շուտափույթ կերպով կվերսկսվի համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով», - ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ կարևորն այն է, որ երկու երկրները հասնեն փոխադարձ ընդունելի լուծման՝ անկախ փաստաթղթի համաձայնեցման ժամկետներից:
«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթուղթը համաձայնեցնելու ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում», - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհն է, որը դեկտեմբերի 12-ից արգելափակված է որպես բնապահպաններ ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։
news.am
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ, լրագրողներին երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է նա։
armenpress.am
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում որոշ ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել գործունեությունը
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:
Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:
news.am
Ադրբեջանում մտադիր են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ արտադրել
Ադրբեջանում մտադիր են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ արտադրել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տըեղեկացմամբ՝ Ադրբեջանի պետական հարկային ծառայությունը գրանցել է Bayraktar Teknoloji Azərbaycan ՍՊԸ-ն։ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 1,7 մլն մանաթ (1 մլն դոլար)։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Թուրքիայի քաղաքացի Թոփուզ Հուսեյնը։ ՍՊԸ-ն գրանցվել է հոկտեմբերի 6-ին։
Baykar Makina-ն զբաղվում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։
news.am
Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծման միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծման միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի: Այս մասին Twitter-ում գրել է Հատուկ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետության դեսպան Էդմոն Մարուքյանը։
«14-րդ օրն է, ինչ մարդիկ դեմ են արտահայտվում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը: Ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չպետք է տուժեն Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը լուծելու միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»։