Մամուլի տեսություն 01․01․2023
Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսելով 2023 թվականին Իրանի տնտեսության 10 մակրոցուցանիշների աճ, ակնկալում է, որ այս տարի Իրանի համախառն ներքին արդյունքը զգալիորեն կաճի։
Վաթան Էմրուզ
Ուկրաինացիների մղձավանջի ամբողջական մեկնաբանությունը
Իր հայտարարություններում, որոնք մեկնաբանվում են որպես «ՆԱՏՕ-ի կանաչ լույս Մոսկվային» Ուկրաինայի հարցով գործարք անելու համար, Ֆրանսիայի նախագահը պաշտոնապես ամենաանհավանական սցենարն է համարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ Էմանուել Մակրոնն ասել է.«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն ամենաանհավանական սցենարն է, Կիևին պետք է անվտանգության երաշխիքներ տրվեն։ Առաջին հերթին պետք է մտածել անվտանգության ու կայունության կառուցվածքի մասին, որը կերաշխավորի ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անվտանգությունը»։
Մակրոնի խոսքերն ուղղված են Կիևի արևմտամետներին։. Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության երազանքը տապալվել է Մակրոնի դիրքորոշումներով։
Էթելաաթ
Անկարան հանկարծակի հրամայել է թուրքական զորքերը դուրս բերել Սիրիայից
«Ալ Վաթան» թերթը, հղում անելով իր անունը չցանկացող իրազեկ աղբյուրին, հայտարարել է, որ Դամասկոսի, Անկարայի և Մոսկվայի եռակողմ հանդիպմանը, որին ներկա են եղել Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, Թուրքիան համաձայնել է ամբողջությամբ դուրս գալ Սիրիայից։ Անկարան նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Քեյհան
Իրանի 10 մակրոտնտեսական ցուցանիշների աճը 2023թ
Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսելով 2023 թվականին Իրանի 10 մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ակնկալում է, որ Իրանի համախառն ներքին արդյունքն այս տարի 91 միլիարդ դոլարի աճով կհասնի 1700 միլիարդ դոլարի նշագծին։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թվականը կանխատեսել է որպես տնտեսության աճի և բարգավաճման տարի։ Միջազգային այս կառույցն ակնկալում է, որ այս տարի Իրանի տնտեսության բազմաթիվ մակրոցուցիչներ կունենան աճի միտում։
Էթելաաթ
«Խուան Գուայդոյի» գլխավորած Վենեսուելայի ինքնահռչակ կառավարությունը լուծարվել է
Վենեսուելայի կառավարության հակառակորդները պաշտպանել են ժամանակավոր և ինքնահռչակ կառավարության լուծարումը, որը ղեկավարում էր «Խուան Գուայդոն» 2019 թվականից ի վեր։ Վենեսուելայի Ազգային ժողովի քարտուղար Խոսե Անտոնիո Ֆիգույերդոն ասել է. –«Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գուայդոյի գլխավորած ժամանակավոր կառավարությունը լուծարելու օգտին տրվել է 72 կողմ, 29 դեմ և ութ ձեռնպահ ձայն։ 2019 թվականի հունվարին, Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի ֆոնին, այն ժամանակ ընդդիմության կողմից վերահսկվող Խորհրդարանի ղեկավար Գուայդոն իրեն հռչակեց ժամանակավոր կառավարության ղեկավար, Նիկոլաս Մադուրոյի իշխանության հզորացումը կանխելու համար»։
Իրան
Պեկինի և Մոսկվայի միջև կապերն ամրապնդվում են
Այն օրերին, երբ լարվածությունը սրվել է Արևելյան Եվրոպայում, իսկ Արևմուտքն ուժեղացրել է Ռուսաստանի դեմ ճակատը՝ հայտարարելով Կիևին իր աջակցության մասին, Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը տեսազանգի ընթացքում քողազերծել են Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական համագործակցությունը մեծացնելու կարևոր պայմանավորվածությունները:
Այս տեսազանգի ընթացքում ՌԴ նախագահը Սի Ծինփինին հրավիրել է առաջիկա գարնանը այցելել Ռուսաստան՝ բոլորին ցույց տալու Մոսկվայի և Պեկինի համերաշխությունը։
Armenpress.am
Հայաստանի Հանրապետությունը հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ. վարչապետ Փաշինյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ նշելով, որ փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանի ուղերձում նշված է.
«Սիրելի ժողովուրդ,Սիրելի հայրենակիցներ,Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:
Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:
Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:
Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:
2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:
Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:
Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում:
Armenpress.am
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեԼ Է «Եռաբլուր» պանթեոն
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ հունվարի 1-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
News.am
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնացեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։
«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժություններ»,- ասվում է զեկույցում։
Մահացել է Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը
95 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 28-ին հավատացյալներին խնդրել էր աղոթել իր «շատ հիվանդ» նախորդի համար՝ ասելով. «Ես կցանկանայի ձեզ բոլորիդ խնդրել հատուկ աղոթք անել պատվավոր Պապ Բենեդիկտոսի համար, ով լռության մեջ աջակցում է եկեղեցուն: Հիշեցնում եմ ձեզ, որ նա շատ հիվանդ է։ Խնդրենք Տիրոջը, որ մխիթարի և սատարի նրան»։
Գերմանացի կարդինալ, ականավոր աստվածաբան Յոզեֆ Ռատցինգերը պապական գահ է բարձրացել 2005 թվականին՝ իր նախորդ Հովհաննես Պողոս II-ի մահից հետո՝ ընդունելով Բենեդիկտոս XVI անունը։ 2013 թվականին նա դարձել է վերջին 600 տարվա ընթացքում առաջին պոնտիֆիկոսը, որը հրաժարվել է պապական աթոռից։ Բենեդիկտոսը, որն այդ ժամանակ 85 տարեկան էր, իր որոշումը բացատրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին ղեկավարելու համար ուժերի անբավարարությամբ։ Բենեդիկտոս XVI-ն ապրում է Վատիկանի տարածքում։
News.am
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։
«Այս տարվա հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, եւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա», - ասել է Ալիեւը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Ամանորի կապակցությամբ։
Lurer.am
Մակրոնը խնդրել է Հռոմի պապին խոսել Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Le Point ամսագիրը։
«Մակրոնը խնդրել է պոնտիֆիկոսին զանգահարել նախագահ Պուտինին, պատրիարք Կիրիլին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին»,- ասվում է հոդվածում։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քիչ է խոսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մակրոնի հետ, քանի որ նրանք հաշվի չեն առնում Ռուսաստանի դիրքորոշումը։
Հոկտեմբերի 23-ին Մակրոնն ասել էր, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկար կա, բայց դա հնարավոր է միայն Կիևի պայմաններով։