Մամուլի տեսություն 2-1-2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190488-Մամուլի_տեսություն_2_1_2023
Իլհամ Ալիևի հոխորտանքներն ամանորյա ելույթում և Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի միջև դեսպանատների փոխանակումը արժանացել է իրանական այսօրվա թերթերի խիստ քննադատությանը։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 02, 2023 12:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2-1-2023

Իլհամ Ալիևի հոխորտանքներն ամանորյա ելույթում և Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի միջև դեսպանատների փոխանակումը արժանացել է իրանական այսօրվա թերթերի խիստ քննադատությանը։

Քեյհան օրաթերթ

Newsweek. «ՀԴԲ»-ն ԱՄՆ-ի ամենախոշոր հանցախումբն է

Ամերիկյան Newsweek ամսագիրը թվիթերյան իր էջում գրել է, որ ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը (ՀԴԲ) Ամերիկայի ամենախոշոր հանցախումբն է։

Ամերիկացի քաղաքական գործիչ Դինեշ Դ'Սոուզան կարծում է, որ ՀԴԲ-ն երկրի ամենամեծ հանցախումբն է, քանի որ այն ղեկավարում են ավազակները։ Հավանաբար, այս ամերիկացի պահպանողական քաղաքական գործչի մեջբերումը պետք է լինի Ներկայացուցիչների պալատի դատական ​​հանձնաժողովի վերջին զեկույցը։

Կոմիտեի հանրապետական ​​ներկայացուցիչները հայտնել են այս հաստատությունում կազմակերպված խախտումների և խորը արմատացած կոռուպցիայի մասին 1500 էջանոց զեկույցում, որը պատրաստվել է Ամերիկյան դաշնային ոստիկանության (ՀԴԲ) 14 «քննիչներ» հավաքած տեղեկատվության հիման վրա:

Շարղ օրաթերթ

Բաքուն Թել Ավիվի այգում

Բացի հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության առնչությամբ Բաքվի գործողությունների և Իրանի հասցեին հնչած սպառնալիքին, Ալիևի՝ Իսրայելի հետ մերձենալու փորձը կազդի նաև Իրանի անվտանգության վրա։

Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու և օկուպացված տարածքներում դեսպանություն բացելու իր երկրի որոշումից հետո, ուրբաթ օրը Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարար Ֆարիզ Ռեզաևը ժամանել է Թել Ավիվ՝ դեսպանատան կառուցման տարբեր վայրեր ուսումնասիրելու նպատակով։

«Մաա»լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բաքուն նշանակել է Թել Ավիվում իր դեսպանին։ Նա գրավյալ տարածքներում դեսպանատան բացումն անվանել է պատմական քայլ, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի հետ դաշինքը՝ «հրաշք»։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Թայվանը՝ Չինաստանի թիրախում. 24 կործանիչների թռիչք Թայվանի շուրջ

Չինական բանակը, շարունակելով ցույց տալ իր ռազմական գերազանցությունը Թայվան կղզու նկատմամբ, կիրակի օրը կղզու շուրջն է ուղարկել իր կործանիչներին։

«Ռաշաթուդի» լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել և որսացել է 24 չինական կործանիչ։ Այս նախարարությունը հայտարարել է իր կործանիչների, ռազմանավերի ու հրթիռների պատրաստության մասին։

 

Էթելաաթ օրաթերթ

Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի պարտության հավանականությունը

Թուրքիայի «Մետրոպոլ» ինստիտուտը հրապարակել է հարցման արդյունքները և գրել, որ եթե Թուրքիայում նախագահական ընտրությունները անցնեն երկրորդ փուլ, ապա Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորս հավանական թեկնածուների դեմ հաղթելու շանսեր չունի։

Այս հարցումն անցկացվում է ամսական, և դրա արդյունքները հրապարակվում են առանձին։

Այս սոցհարցման համաձայն, եթե Էրդողանի եւ Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուի միջեւ մրցակցություն լինի, Էրդողանը կհավաքի ձայների 38%-ը, իսկ Իմամօղլուն՝ 50%-ը։

Եթե ​​Էրդողանի եւ Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ մրցակցություն լինի, Էրդողանը կհավաքի ձայների 44%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44%-ը։

news.am

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները կմասնացեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժություններ»,- ասվում է զեկույցում։

araratnews.am

Շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել, որում ասվում է.

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից»։ 

news.am

Հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Իմանգալի Տասմագամբետովը

Հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։ Նա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի երեք տարի ժամկետով։Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ստանիսլավ Զասին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից, իսկ մինչ այդ եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղարը։Իմանգալի Տասմագամբետովը 65 տարեկան է։ 1993-ից 1995 թվականներին նա զբաղեցրել է Ղազախստանի նախագահի օգնականի պաշտոնը, ապա եւս երկու տարի՝ փոխվարչապետի պաշտոնը։ 1997-ից 1998 թվականներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 1998-ից 1999 թվականներին՝ հանրապետության ղեկավարի առաջին օգնականը։2002 թվականին նշանակվել է վարչապետ, իսկ 2003 թվականին՝ Ղազախստանի պետական ​​քարտուղար։ Ավելի ուշ աշխատել է որպես Ալմաթիի (2004–2008) եւ Աստանայի (2008–2014) ակիմ (վարչակազմի ղեկավար):

araratnews.am

Ալ-Նասրը կարող է ևս մեկ աստղային տրանսֆեր կատարել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ցանկանում են ձեռք բերել «Ալ Նասրը» և «Ինտեր Մայամին», հայտնում է Marca-ն։

37-ամյա խորվաթն առայժմ չի պատրաստվում փոխել ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի ստորագրումը «արքայական ակումբի» համար միայն ժամանակի հարց է։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ հաշվարկված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

aysor.am

2022 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի անկումը կկազմի 2-2,5 տոկոս․ Մյասնիկովիչ

2022 թվականին ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի անկումը կկազմի 2-2,5 տոկոս, հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

«Կանխատեսումներ անելը ռիսկային բան է, բայց մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կարծում ենք, որ մի շարք վարկանիշային գործակալությունների և ֆինանսական միջազգային կազմակերպությունների ենթադրություններն, ըստ որոնց ՌԴ, Բելառուսի և ամբողջ ԵԱՏՄ-ի տնտեսական անկումը 5-7, նույնիսկ 10 տոկոս կկազմի, չեն իրականացել։ Կարծում եմ, որ եթե ՀՆԱ-ի անկում լինի, ապա այն 2-2,5 տոկոս կկազմի՝ 2021 թվականի համեմատ»,- Մյասնիկովիչի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։