Հայոց Ցեղասպանության հարցը ՝ մեկ դար անց
Օլանդը կրկին առաջ է քաշել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը , ինչը կարող է լարել Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները :
«Ես խնդրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային, ով մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն հուսալի, անվիճելի ուղիները, որոնք թույլ կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- հայտարարել է Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ : Ավելի վաղ ՝ Սահմանադրական խորհուրդը 2012 թվականի փետրվարին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը՝ վճռելով, որ այն հակասում է արտահայտվելու ազատությանը: Ֆրանսիայում քրեականացվում է միայն երկրորդ աշախրհամարտի տարիներին նացիստների կողմից հրեաների սպանությունը : Սպանություն , որի շուրջ ըստ արևմտյան պատմագիրների , տարբեր մեկնաբանություններ են ներկայացվում : Այդ կապակցությամբ ֆրանսիացի մտավորական ՝ Ռոժե Գարոդին հեղինակել է երկրորդ աշխարհամարտում հրեաների սպանության վերաբերյալ գիրքը , որն ի դեպ դատապարտվեց ֆրանսական դատարանի կողմից :
Տարբեր ազգերի սպանության հարցը դարձել է քաղաքական ու քարոզչական չարաշահումների միջոց : Վերջերս 1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի մասին Անկարայի և Փարիզի միջև լարված պայմաններում , Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդես եկավ Ալժիրի գաղութարարության շրջանում Ֆրանսիայի ռազմական քայլերը քննարկելու պահանջով : Նա ասել է .«1962 թվականին Ալժիրի բնակչության շուրջ 15 տոկոսը կոտորվեց ֆրանսացիների կողմից : Սա ցեղասպանություն չի համարվում : Պետք է գործին ընթացք տալ : Պատմությունը խեղելու փոխարեն , Ֆրանսիան պետք է նայի իր անցյալին» : Էրդողանի այս խոսքերին հակազդելով , Ալժիրի վարչապետը Թուրքիայից պահանջեց Ֆրանսիայի գաղութարարության շրջանում ալժիրցիների կոտորածն իր քաղաքական նպատակների իրականացման միջոց չդարձնել :
Ֆրանսիայում ապրում են շուրջ 15 հազար հայեր , որոնք մեծ ազդեցություն ունեն այդ երկրի ընտրություններում : 2011 թվականին Նիկոլա Սարկոզին Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացման օրինագիծը ներկայացրեց Ֆրանսիայի խորհրդարանին : Սարկոզին նպատակ ուներ գրավել հայկական ազդեցիկ լոբբիի աջակցությունը ՝ 2012 թվականի նախագահական ընտրություններին հաղթելու համար : Այսօր Օլանդը ևս հայերի ձայնը շահելու նպատակով , առաջ է քաշել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը ՝ 2017 թ.-ին սպասվող ընտրություններում իր հաղթանակն ապահովելու նպատակով : Չի թվում , թե Օլանդը Սարկոզիի նման , անհապաղ օրակարգում է դնելու հայկական հարցը : Եվրամիությունը բարդ ճգնաժամի առջև է հայտնվել , այդ թվում ահաբեկչական սպառնալիքներն ու ներգաղթյալների ճգնաժամերը , որոնք պայմանավորված են Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ : Նման պայմաններում , եթե նույնիսկ Ֆրանսիայում 1915 թվականի ցեղասպանության մասին օրինագիծ ներկայացվի , այն Եվրամիության մասշտաբով աջակից չի ունենալու : Եվրամիությունը բազմաթիվ արտոնություններ է տվել Թուրքիային ՝ գաղթականների հոսքը վերահսկելու , ահաբեկիչների առջև սահմանները փակելու և այլ հարցերում : Վերջին արտոնությունը եղել է 2016 թվականին Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի չեղարկումը :