Մամուլի տեսություն 9-1-2023
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի վիրավորական ծաղրանկարն Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հասցեին վկայում է Իրանում տեղի ունեցած անկարգություններից հետո Փարիզի հիասթափության և Charlie Hebdo ամսագրի միջոցով վրեժ լուծելու փորձի մասին։
Իրան օրաթերթ
Իրանում անկարգություններից հիասթափություն, Charlie Hebdo-ն վրեժ է լուծում
Թեև ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի նվաստացուցիչ ծաղրանկարն ընդդեմ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, բազմաթիվ քննադատությունների է արժանարել ներքին և միջազգային հարթակներում, սակայն, հաշվի առնելով այս երկրի բնույթը և հատկապես նրա ղեկավարների ներկայիս դիրքորոշումները, այնքան էլ անբնական չէ, ի դեպ, համահունչ է Ֆրանսիայի կառավարության այլ գործողություններին։ Ի հարկե եթե Ֆրանսիան այլ կերպ վարվեր զարմանալի էր քանի որ այս երկրի ինքնությունը կապված է նման գործողությունների հետ և հնարավոր չե դրանք տարանջատել:
Ֆրանսիայի քաղաքական կարգավիճակը, որը ժամանակին ուշագրավ երկիր էր Եվրոպայում, այժմ կարծես թե խիստ դեգրադացվել և ինչ-որ առումով գռեհիկ է եղել:
Քեյհան օրաթերթ
Զանգվածային ցույցեր Թել Ավիվում ընդդեմ Սիոնիստական ռեժիմի նորաստեղծ կաբինետի
Նեթանյահուի արմատական կաբինետի արդյունավետությունը նույնիսկ անհանգստացրել է օկուպացված պաղեստինյան տարածքների բնակիչներին, և տասնյակ հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել Թել Ավիվում և վանկարկել Նեթանյահուի ֆաշիստական կաբինետի դեմ։
Թել Ավիվի ծայրահեղական կաբինետը վտանգավոր ծրագրեր ունի Արևմտյան ափի համար, և միևնույն ժամանակ Նեթանյահուի նախարարները փորձում են փոխելով դատական որոշ օրենքներ փակել կաշառակերության գործը դատարանում։ Թել Ավիվի կաբինետի այս գործողությունները հարուցել են Սիոնիստական ռեժիմի բնակիչների բողոքը, և Թել Ավիվի առնվազն 10000 բնակիչներ հավաքվել են <Հաբիմա> հրապարակում և բողոքել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կաբինետի դեմ։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Եվրոպայում էլեկտրաէներգիայի և գազի գինը բարձրացել է 15 անգամ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից անցել է մոտ 11 ամիս։ Առաջին իսկ օրերից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիության քաղաքականություններից էր, այս առումով Ռուսաստանը, որն աշխարհում էներգակիրների խոշոր արտահանողներից մեկն է, աստիճանաբար սահմանափակեց էներգակիրների ու նավթի ու գազի արտահանումը Եվրոպա։
Հաղորդման համաձայն, Ռուսաստանը մոտ 80 տոկոսով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա, ինչի արդյունքում կանաչ մայրցամաքի համար հսկայական ծախսեր են առաջացել:
Էթելաաթ օրաթերթ
Ֆրանսիական դեղին ժիլետավորներ ցույցեր՝ ի նշան բողոքի թանկության դեմ
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման կողմնակիցները Փարիզի կենտրոնում ցույց են անցկացրել ընդդեմ գնաճի և թանկության։ Այս ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Այս բողոքի ակցիաները վերաբերում են Ֆրանսիայում տիրող կենսապայմաններին և գնաճին, և կառավարության կողմից աշխատանքային օրենսդրության փոփոխությանը վերաբերող հոդվածից հրաժարվելու համար։
Դեղին բաճկոնավորների շարժման լայնածավալ բողոքի ցույցերը սկսվել են 2018 թվականի նոյեմբերին՝ ի նշան բողոքի վառելիքի հարկերը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ։ Իսկ դրանից հետո շարժումը ընդլայնվեց մինչեւ նույն թվականի նոյեմբեր, քանի որ ցույցերով կարողացավ կանխել բենզինի թանկացումը, իսկ հետո իրականացրեց մի շարք հասարակական-քաղաքական պահանջներ։
araratnews.am
Պեսկովը հերքել է հայտարարությունները մասնակի զորահավաքի նոր ալիքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով պնդումներն, իբր, սպասվող մասնակի զորահավաքի նոր ալիքի մասին, հայտարարել է, որ չարժե չափազանցել թելեգրամ-ալիքների տվյալների նշանակությունը, տեղեկատվության սկզբնաղբյուրը մնում է իշխանությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամեն բան այս մասին շատ անգամ ասվել է, եւ հենց այդ նույն թելեգրամ-ալիքներում։ Չարժե այդպիսի նշանակություն տալ թելեգրամ-ալիքներին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով զորահավաքի շարունակման մասին թելեգրամ-ալիքների տեղեկությունը։
Նա ընդգծել է, որ զորահավաքի մասին տեղեկության սկզբնաղբյուրը պաշտոնական իշխանությունն է՝ Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ, իսկ թելեգրամ-ալիքների դերը չափազանցել պետք չէ։
1in.am
Թուրքական ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում
Թուրքական ընդդիմությունը փետրվարին կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուի անունը, հայտնել է կառավարական շրջաններին մոտ կանգնած Hurriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Այս մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Հերթական համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) Թուրքիայում նախատեսված է անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել ընտրությունների անցկացումը տեղափոխել ավելի վաղ ժամկետ՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։ «Նախագահի ընդհանուր թեկնածուի, ընտրական դաշինքի ձևի և վեց առաջնորդների մանդատի համատեղ հայտարարությունը նախատեսվում է փետրվարին», – ասել է սյունակագիրը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ստեղծել էին «Ժողովրդի դաշինքը»: Թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն լինելու է նախագահ Էրդողանը։
araratnews.am
Ղարաբաղի շրջափակումը պետք է դատապարտվի հանուն եվրոպական անվտանգության. La Libre
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը տոտալ շրջափակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ Չկա բավարար սնունդ և դեղորայք։ Եվրոպան չի կարող անտարբեր և պասիվ մնալ։
Եթե Եվրոպան շարունակի լռել, ապա Բաքվի բռնապետը կավարտի 30 տարի առաջ սկսված էթնիկ զտումները, որոնք նա շարունակեց 2020 թվականի պատերազմից հետո՝ վերականգնված տարածքներում։ Եթե նպատակը խաղաղությունն է, ապա լուծումը պարզ է. Եվրոպան պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ պահանջելու, որ Ադրբեջանը դրսևորի իր կարողությունը՝ հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնական իրավունքները, ներառյալ՝ իրենց հողում ապրելու իրավունքը:
Եվրոպան ունեցել է ավելի քան 30 տարի՝ հասկանալու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը և դրա հետևանքները մնացած Եվրոպայի համար: Նա այլևս արդարացում չունի անպատրաստ լինելու, անսպասելի լինելու կամ չիմանալու համար: Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում և ներկայումս թվում է անզոր Կովկասում։ Ամերիկյան միջամտությունը քիչ հավանական է թվում։ Միայն եվրոպացիներն են ի վիճակի զսպել Բաքվի բռնապետի և նրա հովանավորների եռանդը Անկարայում։
news.am
Պարենի համաշխարհային գները 2022 թվականին հասել են ռեկորդային մակարդակի
Անցյալ տարի սննդամթերքի մեծ մասի գների աճը ՄԱԿ-ի Պարենի գործակալության միջին գների ինդեքսը հասցրեց ռեկորդային ամենաբարձր մակարդակին, հաղորդում է Reuters-ը:
Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային ապրանքների գների ինդեքսը, որը հետեւում է աշխարհի ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գներին, 2022 թվականին միջինը կազմել է 143,7 կետ, ինչը 14,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, եւ ամենաբարձրն է 1990 թվականին գրանցման մեկնարկից ի վեր:
2021 թվականին ինդեքսն արդեն աճել է 28%-ով նախորդ տարվա համեմատ, քանի որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվել է համավարակի հետեւանքներից։
news.am
Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ պառակտումը, հավանաբար, կխորանա․ Modern Diplomacy
Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները եվրոպական նախագծի հիմքում են եւ եվրոպական կայունության բանալին են, սակայն դաշինքը փլուզվում է: Ուկրաինայի պատերազմը խորացրել է Եվրամիության ազդեցության կենտրոնի տեղաշարժը դեպի «Կենտրոնական Եվրոպա»՝ Գերմանիա եւ նրա արեւելյան հարեւաններ, որտեղ, ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի դիրքերը երբեք համեմատաբար տպավորիչ չեն եղել: Երկու երկրներն էլ տարաձայնություններ ունեն Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամի եւ նրանց պաշտպանական քաղաքականության շուրջ: Ինչ կնշանակեն աճող տարաձայնությունները ԵՄ-ի համար ռուս-ուկրաինական պատերազմի գագաթնակետին, երբ Եվրոպային ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ, գրում է Modern Diplomacy-ն։
Վիճաբանության երկու հիմնական ոլորտներն են էներգետիկան եւ պաշտպանությունը: Ուկրաինայում պատերազմը եւ դրա հետեւանքով էներգակիրների մատակարարման խափանումները էներգետիկան բարձրացրել են Եվրոպայի քաղաքական օրակարգի առաջին տեղ: