Մամուլ տեսություն 19 /01/ 2023 թ
Եվրամիությունը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Գործողություն, որը Իրանը նախազգուշացրել է դրա հետեւանքների մասին։
Ջավան օրաթերթ
ԻՀՊԿ ահաբեկիչ անվանելը կրակոց է հենց դեպի Եվրոպա
Բորելի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է որ ԻՀՊԿ-ին ահաբեկիչ անվանելը կրակոց է հենց դեպի Եվրոպա և Եվրախորհրդարանին զգուշացրել է որ ավելի խոհեմ մտածել զգացական այս որոշումի բացասական հետևանքների մասին ու կենտրոնանալ դիվանագիտության, կառուցողական փոխգործակցության և ռացիոնալության ուղու վրա: Նա հավելել է. «Իրանի պատասխանը կլինի նույն ոճով»։
Իրան օրաթերթ
Կրկնակի ճնշում՝ Բրիտանական տնային տնտեսությունների վրա
Անգլիայում գնաճի ինդեքսը, որը գերազանցել է 41-ամյա ռեկորդը նախորդ տարվա վերջին ամիսներին, երկրորդ անգամ նվազել է մի քանի տասներորդական տոկոսով, բայց թեև այս նվազման գրաֆիկը մի փոքր նվազեցրել է ճնշումը բանկերի վրայից, սակայն բարձր ծախսերը և առաջին անհրաժեշտության ապրանքների ահռելի գինը անգլիական ընտանիքներին պահել է դժվարությունների մեջ:
Վաթան Էմրուզ
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կառուցել Ռաշտ-Աստարա երկաթուղին
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կառուցել Ռաշտ-Աստարա երկաթուղու գերնախագիծը։ Ռազմավարական այս երկաթուղային գիծը նախատեսվում է կառուցել 3 տարվա ընթացքում։
Այս երկաթուղային նախագծի ռուսական ներդրումը, որպես Հյուսիս-Հարավ միջանցքի բացակայող օղակ, կկառուցվի 3 տարվա ընթացքում, ինչը մեկ տարով պակաս է այս ոլորտում արված կանխատեսումից։ Պայմանագրի համաձայն՝ իրանցի կապալառուները ամբողջությամբ կիրականացնեն այս երկաթուղային գծի ենթակառուցվածքը։
Էթէլաաթ օրաթերթ
Ամերիկան ռազմաբազա է կառուցում Մաղրիբում
«New York Daily News» թերթը հայտարարել է Մարոկկոյում ռազմաբազա կառուցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանի մասին։ Ամերիկյան այս թերթը գրել է. «Ջո Բայդենը հրամայել է այս երկրի պաշտպանության նախարարին պատրաստել արտակարգ ծրագիր Մարոկկոյում ռազմաբազա հիմնելու համար: Այս բազայի ստեղծման ծրագիրն առաջարկվել է 2022 թվականի դեկտեմբերի վերջին՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Այս հանդիպմանը Բայդենը և ԱՄՆ պաշտպանության նախարարը քննարկել և կարծիքներ են փոխանակել աշխարհում Վաշինգտոնի նոր ռազմական ռազմավարության վերաբերյալ։
Համշահրի օրաթերթ
Լուրջ նախազգուշացում միջուկային պատերազմի սկսվելու մասին
Ռուսաստանի նախկին նախագահը զգուշացրել է, որ միջուկային տերության պարտությունը սովորական պատերազմում կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։
Անդրադառնալով Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողություններին՝ Ռուսաստանի նախկին նախագահ և երկրի Անվտանգության խորհրդի ներկայիս պատգամավոր Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ սովորական պատերազմում միջուկային տերության պարտությունը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։
Ըստ Reuters-ի՝ ուկրաինական բանակին ՆԱՏՕ-ի աջակցության վերաբերյալ թելեգրամային ուղերձում նա գրել է. «Միջուկային տերությունները երբեք չեն պարտվել խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ճակատագիրը»։
armenpress.am
Ցնցված ենք Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը:
«Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։
Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում:
armenpress.am
Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
armenpress.am
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը.
«Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։
Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։
Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից»։
news.am
Մենք ցանկանում ենք Փաշինյանի անկեղծությունը տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով. Չավուշօղլու
Անկարան Երեւանի հետ կարգավորման գործընթացում ցանկանում է տեսնել հայկական կողմի անկեղծությունը «ոչ միայն խոսքով, այլեւ գործով»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ակնկալում ենք, որ կարվեն խաղաղության տանող անկեղծ քայլեր։ Վերջին ժամանակներս, ցավոք, մենք տեսնում ենք հետընթաց քայլեր։ Այսօր [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենն ասաց, որ [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, բայց մենք ցանկանում ենք դա տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Yeni Akit թերթը։
Հիշեցնելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան եւ Բաքուն անկեղծ են տրամադրված կարգավորման հարցում։
«Ես կարող եմ ասել դա, ես հեշտությամբ կարող եմ ասել դա եղբայրական, թանկագին Ադրբեջանի անունից։ Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ են տրամադրված կարգավորման հարցում»,- ասել է նա։
tert.am
Ռուսաստանը և Պուտինը կան ու կլինեն. Կրեմլը պատասխանել է ՌԴ նախագահի ողջ լինելը կասկածի տակ դրած Զելենսկուն
Ուկրաինայի կառավարությանն արժե հնարավորինս շուտ հասկանալ, որ Ռուսաստանը և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը կան և կլինեն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Վլադիմիր Զելենսկու համապատասխան հայտարարությանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կասկածել է, որ Պուտինը ողջ է։ Այդ կապակցությամբ նա խոստովանել էր, որ չգիտի, թե ում հետ պետք է վարի պոտենցիալ խաղաղության բանակցություններ։
«Հասկանալի է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Պուտինը մեծ խնդիր են այսօրվա Ուկրաինայի և Զելենսկու համար: Եվ պարզ է, որ զուտ հոգեբանորեն պարոն Զելենսկին կգերադասեր, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Պուտինը գոյություն չունենային, բայց որքան շուտ ուկրաինական ռեժիմը գիտակցի, որ Ռուսաստանն ու Պուտինը կան և կլինեն, այնքան լավ Ուկրաինայի նման երկրի համար»,- ասել է Պեսկովը։
tert.am
5լիտրանոց տարայով փորձ է արվել ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է սպային, ով ինքնապաշտպանական բնազդով՝ բենզինը շպրտել է կացարանի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան
Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է տեղ, բայց հեռավորությունը բավականին մեծ է եղել, այդ հեռավորության պայմաններում էլ պատշաճ ժամկետում տեղ է հասել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՊՆ N զորամասում 15 զինվորի կյանք խլած հրդեհին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առաջին։ Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այդ դեպքը։ Նախարարը զեկուցեց, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված։ Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, բնականաբար, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ։ Դրանից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հուսով է, որ Քննչական կոմիտեն և Դատախազությունը կպարզեն դեպի հանգամանքները։
«Ես ՊՆ նախարարին հանձնարարկան եմ տվել, որ մեր ավանդական մոտեցումները, թե բանակում առկա խնդիրների հետ պետք է այլ կերպ վարվել, պետք է դադարեցնել, կոմպրոմիսներ չեն լինելու։ Առավոտյան որոշում եմ կայացրել միջնորդություն ներկայացնել նախագահին՝ աշխատանքից ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։